Զյուգանովի կոշտ արձագանքը՝ Փաշինյանին․ նոր սկանդալ է հասունանում

Զյուգանովի կոշտ արձագանքը՝ Փաշինյանին․ նոր սկանդալ է հասունանում

Wed, 13 May 2026 16:07:28 +0400


Ռուսաստանի Դաշնության կոմունիստական ​​կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը, ելույթ ունենալով Ռուսաստանի Պետդումայի ամբիոնից, պահանջել է, որ Մոսկվան դադարեցնի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հյուրընկալելը։

Լիագումար նիստում ելույթ ունենալով՝ Զյուգանովը հայտարարել է, որ ինքը վրդովված է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ելույթից Երևանում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում։ «Ես կարող էի պատկերացնել ամեն ինչ, բացի այն, որ Երևանից կհնչեն Կարմիր հրապարակը ռմբակոծելու սպառնալիքներ», – ասել է նա։

Զյուգանովը նաև քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ Զելենսկու համար հարթակ տրամադրելու համար։ «Հարց է առաջանում. ինչո՞ւ են նրանք թույլ տալիս դա Երևանում, և ինչո՞ւ է Փաշինյանը հյուրընկալվում Մոսկվայում։ Ես պնդելու եմ, որ այս գործիչը, անկախ նրանից, թե ինչպես է քվեարկվելու նրա օգտին, այլևս երբեք չհայտնվի մեր մայրաքաղաքում», – հայտարարել է գլխավոր կումունիստը։

Նա պնդել է, որ Հայաստանի վարչապետը «նվաստացրել և վիրավորել է Ռուսաստանին»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Բաքուն «ատամ է ցույց տալիս» Թուրքիային․ կրքերը գերշիկացած են

Բաքուն «ատամ է ցույց տալիս» Թուրքիային․ կրքերը գերշիկացած են Tue, 20 Oct 2026 10:00:02 +0400…

15 րոպե ago

Հռոմի պապը զանգել է Զելենսկուն․ իրավիճակն օրհասակա՞ն է

Հռոմի պապը զանգել է Զելենսկուն․ իրավիճակն օրհասակա՞ն է Tue, 20 Oct 2026 09:52:33 +0400 Հռոմի…

23 րոպե ago

«Հրապարակ». Եթե կարող են, թող մեր արածի կես չափ մի բան անեն

«Հրապարակ». Եթե կարող են, թող մեր արածի կես չափ մի բան անեն Tue, 20 Oct…

30 րոպե ago

«Հրապարակ». ՔՊ-ն ընդդիմադիրներին քննադատելու առիթներ է փնտրում

«Հրապարակ». ՔՊ-ն ընդդիմադիրներին քննադատելու առիթներ է փնտրում Tue, 20 Oct 2026 09:15:19 +0400 Հոկտեմբերի 17-ին…

60 րոպե ago

Իրենց արշինով

Իրենց արշինով Tue, 20 Oct 2026 09:00:28 +0400 Մի հավատացեք իշխանական ու իշխանամերձ հերյուրանքներին, թե…

1 ժամ ago

«Հրապարակ». ՔՊ-ն փախչում է, «ուժեղները»՝ հետապնդում

«Հրապարակ». ՔՊ-ն փախչում է, «ուժեղները»՝ հետապնդում Tue, 20 Oct 2026 08:45:16 +0400 Իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի…

1 ժամ ago