«Հրապարակ». Եկեղեցու թեմայի վրա վետո են դրել

«Հրապարակ». Եկեղեցու թեմայի վրա վետո են դրել

Thu, 14 May 2026 08:45:40 +0400


Իշխանությունը վերջերս հերթական ներքին հարցումն է արել եւ պարզել, որ Հայ առաքելական եկեղեցին, անգամ այսքան հարվածներից ու հետեւողական վարկաբեկումից հետո, Հայաստանում ամենաբարձր վստահություն վայելող կառույցն է։ Հենց այդ պատճառով էլ հրահանգ է իջել թիմին, որ այլեւս շատ չխոսեն ՔՊ նախընտրական ծրագրում Հայ առաքելական եկեղեցու դեմ տեղ գտած դրույթների մասին, որոնք, իրականում, հակասահմանադրական դրույթներ են։ ՔՊ կուսակցության նախընտրական ծրագրում, հիշեցնենք, նշված է, որ պետք է փոխեն Եկեղեցու փաստացի պետին, այսինքն` կաթողիկոսին։

«Արժեքահեն հոգեւոր կյանք ունենալու խնդրի լուծման համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգումը կենսական անհրաժեշտություն է։ Վերջին տասնամյակներում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի ղեկավարության գործունեության հետեւանքով հավատավոր հանրությունն օտարվել է եւ շարունակում է օտարվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուց, ինչը, այդ թվում, հոգեւոր անվտանգության խնդիր է, քանի որ դա հնարավորություն է ստեղծել, որ արտաքին ուժերը փորձ անեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դարձնել Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության դեմ հիբրիդային պայքարի հենակետ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պաշտպանում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգը եւ որդեգրում է ճանապարհային հետեւյալ քարտեզը՝ ա) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացում (հանգստի կոչում), բ) Սահմանված կարգով Կաթողիկոսական տեղապահի ընտրություն, գ) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանոնադրության ընդունում․ Կանոնադրությամբ պետք է սահմանվեն ամրագրված սկզբունքների պահպանման, ֆինանսական թափանցիկության եւ հոգեւորականների բարեվարքության ապահովման կառուցակարգեր, դ) Սահմանված կարգով Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություն»,- ասված է նախընտրական ծրագրում։ Իշխող թիմում, կարելի է ասել, վետո է դրվել այս հարցի արծարծման վրա, հաշվարկով, որ հունիսի 7-ի ընտրություններից հետո, երբ հաղթեն, նոր կբարձրաձայնեն, որ իրենց հակաեկեղեցական ծրագրի իրագործմանն են նաեւ հավանություն ստացել, ուստի նոր տողից եւ ավելի հուժկու գրոհ կսկսեն Վեհափառի եւ Եկեղեցու դեմ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Անիին առաջիկայում 3 վիրահատություն է սպասվում

Անիին առաջիկայում 3 վիրահատություն է սպասվում Mon, 05 Oct 2026 17:15:08 +0400 Շաքի բնակավայրում ադրբեջանցի…

11 րոպե ago

Թուրքիայում 1 օրում 6 երկրաշարժ է եղել

Թուրքիայում 1 օրում 6 երկրաշարժ է եղել Mon, 05 Oct 2026 17:00:20 +0400 Հոկտեմբերի 4-ին…

26 րոպե ago

Մայր Աթոռը միջազգային քրիստոնեական շրջանակների համար շարունակում է մնալ Հայաստանի առանցքային հոգևոր ինստիտուտը

Մայր Աթոռը միջազգային քրիստոնեական շրջանակների համար շարունակում է մնալ Հայաստանի առանցքային հոգևոր ինստիտուտը Mon, 05…

40 րոպե ago

Վարչապետը «վատագույն» ընդդիմության պատճառով ցրել է խորհրդարանը

Վարչապետը «վատագույն» ընդդիմության պատճառով ցրել է խորհրդարանը Mon, 05 Oct 2026 16:30:55 +0400 Իսպանիայի վարչապետ…

55 րոպե ago

Ժողովրդին խոշտանգել են, ասելով` տապակվիր ցավիդ մեջ

Ժողովրդին խոշտանգել են, ասելով` տապակվիր ցավիդ մեջ Mon, 05 Oct 2026 16:03:31 +0400 Latest news…

1 ժամ ago

ԱՄՆ Ֆերֆորդից դուրս է բերել բոլոր B-1 ռմբակոծիչները․ ահաբեկչության վտա՞նգ կա

ԱՄՆ Ֆերֆորդից դուրս է բերել բոլոր B-1 ռմբակոծիչները․ ահաբեկչության վտա՞նգ կա Mon, 05 Oct 2026…

1 ժամ ago