Ադրբեջանն առ այսօր, ոչ մի քայլ, ոչ մի կոնկրետ գործողություն, վստահության ոչ մի հիմք չի՛ տվել

Ադրբեջանն առ այսօր, ոչ մի քայլ, ոչ մի կոնկրետ գործողություն, վստահության ոչ մի հիմք չի՛ տվել

Thu, 14 May 2026 10:00:02 +0400


Գերմանիան դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատեց Իսրայելի հետ՝ պատերազմի ավարտից քսան տարի անց և Հոլոքոստի (ցեղասպանության) համար փոխհատուցումների վճարումը սկսելուց տասներկու տարի անց՝ 1965թ-ին։ Նույնիսկ Գերմանիայի ճանաչումից ու փոխհատուցումից տարիներ հետո, միևնույն է, այս հարցը քաղաքականապես ցավոտ հարց էր երկու կողմերի համար։ Որովհետև հիմքում կար բարոյա-հոգեբանական մեծ խնդիր: Իսրայելում հասարակության զգալի մասը կտրականապես դեմ էր գերմանական պետության հետ ցանկացած հարաբերությունների։ Գերմանիայի պահպանողականները ևս դիմադրում էին:
Արցախը հանձնելուց, հազարամյա Արցախից հրաժարվելուց, սանձազերծված պատերազմից, հումանիտար աղետ դարձած բլոկադայից, ցեղասպանական վտանգից, գերևարություններից ու տարածքների օկուպացիայից ընդամենը երեք տարի անց, առանց բարոյականության նշույլի՝ գործող կառավարությունը հրճվանքով է խոսում Արցախի հարցը հարյուրամյա «փակելու» և ազերների հետ հարաբերությունների մասին:

Ադրբեջանն առ այսօր, ոչ մի քայլ, ոչ մի կոնկրետ գործողություն, վստահության ոչ մի հիմք չի՛ տվել, որպեսզի Հայաստանում մարդիկ մտածեն (ՔՊ -ին ու նրա անգիտակից զանգվածին չի վերաբերում) հնարավոր խաղաղության իրական հեռանկարի մասին: Էլ չեմ խոսում հարաբերությունների իրական կարգավորման մասին:

Ընդհակառակը՝ հետևելով Ադրբեջանի ներքին և արտաքին քաղաքականությանը, երևում է, որ նա ոչ թե խաղաղության, այլ ապագայի նոր պատերազմին է պատրաստվում:

Երբ դեռ չեն սպիացել Եռաբլուրի վերքերը, երբ հայրենի օջախներից բռնի տեղահանված արցախցիները դեռ չեն գտել իրենց տանիքը, երբ ազերիների հայատյացության էյֆորիան նոր թափ է հավաքում՝ սրանք, տրորելով հայ ժողովրդի ազգային շահերն ու բարոյա-հոգեբանական ապրումները՝ ձգտում են Հայաստանում ստանձնել օտարների երկարաժամկետ նամեստնիկի դերը:

Արտակ Զաքարյանի էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ադրբեջանի տարածքով հացահատիկի նոր խմբաքանակ կուղարկվի Հայաստան

Ադրբեջանի տարածքով հացահատիկի նոր խմբաքանակ կուղարկվի Հայաստան Sat, 20 Jun 2026 16:00:17 +0400 Ադրբեջանի տարածքով…

17 րոպե ago

«Սաղմոսագետին» ասեք, որ կարկուտը Աստծո զայրույթ է, զգուշացում

«Սաղմոսագետին» ասեք, որ կարկուտը Աստծո զայրույթ է, զգուշացում Sat, 20 Jun 2026 15:45:43 +0400 Վերջին…

31 րոպե ago

Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ զոհեր կան

Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ զոհեր կան Sat, 20 Jun 2026 15:30:05 +0400 Լիբանանի պետական…

47 րոպե ago

Դիլիջանի «արու» քաղաքապետի ագրեսիվ պահվածքն իր հետեւանքն է ունեցել

Դիլիջանի «արու» քաղաքապետի ագրեսիվ պահվածքն իր հետեւանքն է ունեցել Sat, 20 Jun 2026 15:15:39 +0400…

1 ժամ ago

Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է…

1 ժամ ago

Կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Կարկուտը մեծ վնասներ է հասցրել Sat, 20 Jun 2026 14:45:24 +0400 Հունիսի 19-ի ուշ երեկոյան,…

2 ժամ ago