Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Sat, 20 Jun 2026 15:02:55 +0400


ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ Ռ.Ե.-ն իրենից կախվածության մեջ գտնվող՝ փաստացի իր խնամքին հանձնված 1 տարեկան Ա․Մ․-ին մեղադրելով իր և Մ․Ռ․-ի ընտանիքում անհաշտ և անախորժ իրավիճակի ստեղծման պատճառ հանդիսանալու մեջ, պարբերաբար՝ 2026 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում՝ տարբեր օրերի, ինչպես նաև նույն թվականի մարտի 10-ին, ուղղակի դիտավորությամբ, ֆիզիկական ներգործություն է գործադրել անկողնում պառկած երեխայի նկատմամբ, այն է՝ ձեռքերով հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին և գլխին, ինչի հետևանքով երեխայի մոտ առաջացել է գիտակցության կորուստ:

Բացի այդ, Ռ․Ե․-ն 2026 թվականի մարտի 15-ին, ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, հարվածել է անկողնում պառկած երեխայի գլխին՝ նրան պատճառելով կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ, որոնց հետևանքով վերջինս մահացել է:

Ռ.Ե.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անօգնական վիճակում գտնվողի սպանությունը) և 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով (հանցավորից կախվածության մեջ գտնվող անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը):

Խորթ մայրը կալանավորվել է:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ժողովուրդը ՔՊ-ին 70 մանդատ չի տվել, մեզ էլ ասել ա՝ պինդ եղեք, ուժեղ եղեք

Ժողովուրդը ՔՊ-ին 70 մանդատ չի տվել, մեզ էլ ասել ա՝ պինդ եղեք, ուժեղ եղեք Fri,…

7 րոպե ago

Դատավոր Գուրգեն Մալխասյանը տեղյակ չէ իր տղայից

Դատավոր Գուրգեն Մալխասյանը տեղյակ չէ իր տղայից Fri, 06 Nov 2026 16:23:45 +0400 Latest news…

13 րոպե ago

Ինչո՞ւ եք բաց թողնում Չաղ Ռուստամին. Մասիս Մելքոնյանը խառնվեց իրար

Ինչո՞ւ եք բաց թողնում Չաղ Ռուստամին. Մասիս Մելքոնյանը խառնվեց իրար Fri, 06 Nov 2026 16:22:31…

14 րոպե ago

Կարապետյանի կալանավորումը` «գեոպոլիտիկ շանտաժի» գործիք

Կարապետյանի կալանավորումը` «գեոպոլիտիկ շանտաժի» գործիք Fri, 06 Nov 2026 16:15:28 +0400 Սամվել Կարապետյանը մեկ ամսով…

21 րոպե ago

Լավ տղա՞ եք, բերեք խաղաղությունը կնքեք, հետո քննարկեք Սահմանադրության փոփոխությունը

Լավ տղա՞ եք, բերեք խաղաղությունը կնքեք, հետո քննարկեք Սահմանադրության փոփոխությունը Fri, 06 Nov 2026 16:13:48…

23 րոպե ago

ՀԷՑ-ը խլել են ԱԱԾ-ով, այս իշխանությունը գնալու է ու ՀԷՑ-ը վերադարձվելու է Կարապետյանին

ՀԷՑ-ը խլել են ԱԱԾ-ով, այս իշխանությունը գնալու է ու ՀԷՑ-ը վերադարձվելու է Կարապետյանին Fri, 06…

31 րոպե ago