«Հրապարակ». 17 օրում չեն կարողացել ամփոփել արդյունքները

«Հրապարակ». 17 օրում չեն կարողացել ամփոփել արդյունքները

Thu, 14 May 2026 11:15:23 +0400


Հանրակրթական դպրոցներում ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը մեկնարկել է 2021 թվականին։ Անցած հնգամյակում ուսուցիչներից բազում դժգոհություններ եղան ատեստավորման ժամանակի սղության, տրված հարցերի խրթինության, դասավանդվող առարկային առնչության եւ այլնի վերաբերյալ։ ԿԳՄՍ նախարարությունն ատեստացիայի գործընթացում սրբագրումներ արեց, իջեցրեց անցողիկ միավորի շեմը, կրկնակի ատեստավորումներ կազմակերպեց եւ այլն։ Չնայած դրան՝ հանրակրթական դպրոցների բազմաթիվ ուսուցիչներ 2 եւ ավելի անգամ բացասական գնահատական են ստացել կամավոր ատեստավորման ժամանակ։ Մայիսի 5-ին ԿԳՄՍՆ-ին հարցում էի արել ապրիլի 26-ին նախատեսված ատեստացիայի լրացուցիչ փուլի մասին, որը նախատեսված էր այն ուսուցիչների համար, ովքեր նախկինում 2 եւ ավելի անգամ բացասական արդյունք են ունեցել կամավոր ատեստավորումից։

Հարցրել էի. «Լրացուցիչ ատեստացիան կամավո՞ր, թե՞ պարտադիր է եղել նախկինում 2 եւ ավելի անգամ բացասական արդյունք ունեցած ուսուցիչների համար։ Քանի՞ ուսուցիչ է մասնակցել այս փուլին, քանի՞սն է դրական արդյունք ունեցել, բացասական արդյունք ունեցած ուսուցիչները շարունակելո՞ւ են աշխատել հանրակրթական դպրոցներում»։ Մայիսի 12-ին ստացել եմ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի ստորագրությամբ պատասխան․ «Հաշվի առնելով կամավոր ատեստավորման միջոցով ուսուցչի մասնագիտական աճին նպաստելու գործընթացի կարեւորությունը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նախատեսել էր 2026 թ. ապրիլի 25-ին շուրջ 200 ուսուցչի համար կազմակերպել կամավոր ատեստավորման լրացուցիչ փուլ, որոնք երկու անգամ (2024 եւ 2025 թթ.) չեն հաղթահարել կամավոր ատեստավորումը կամ ՀՀ կառավարության 2022 թ. ապրիլի 28-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջի համաձայն՝ վերաատեստավորման արդյունքում 50-59 տոկոս արդյունք չեն ցուցաբերել կամ նախորդ ատեստավորման ամենաբարձր արդյունքի նկատմամբ 15 տոկոսային կետ աճ չեն ապահովել եւ զրկվում են տվյալ առարկայի դասավանդման իրավունքից, իսկ միայն տվյալ առարկան դասավանդելու դեպքում ենթակա են ազատման: Կամավոր ատեստավորման լրացուցիչ փուլի բողոքարկման արդյունքներն ուսումնասիրելուց եւ վերլուծելուց հետո միայն հնարավոր կլինի տրամադրել ատեստավորման ամփոփված արդյունքների վերաբերյալ վերջնական տեղեկատվություն»:

Ապրիլի 26-ից մինչեւ մայիսի 12-ը 17 օր է, այդքան ժամանակում հնարավոր չէ՞ր ամփոփել լրացուցիչ փուլի բողոքարկման արդյունքները։ Կարելի էր արդյունքները հայտնել՝ հավելելով, որ այսքան ուսուցիչ բողոքարկել է լրացուցիչ փուլի արդյունքները։ Իսկ գուցե իշխանությունը խուսափո՞ւմ է մինչեւ ընտրությունները դուրս մնացող ուսուցիչների ցանկը հրապարակելուց, որ ձայներ չկորցնի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կարող են վերսկսել ռազմական գործողություններն արդեն հաջորդ շաբաթ

Կարող են վերսկսել ռազմական գործողություններն արդեն հաջորդ շաբաթ Thu, 29 Oct 2026 18:00:18 +0400 Միացյալ…

8 րոպե ago

«Գեորգիքս»-ի ոտքին բրասլետ են հագցրել

«Գեորգիքս»-ի ոտքին բրասլետ են հագցրել Thu, 29 Oct 2026 17:45:27 +0400 Հոկտեմբերի 28-ին, ՀՀ քննչական…

23 րոպե ago

ԿԲ պահոցը Շուշիում էր, Արգիշտի Քյարամյանը ի՞նչ էր անում այնտեղ ռազմական դրության ժամանակ. Ղազարյան

ԿԲ պահոցը Շուշիում էր, Արգիշտի Քյարամյանը ի՞նչ էր անում այնտեղ ռազմական դրության ժամանակ. Ղազարյան Thu,…

31 րոպե ago

Ալիևը չի մեկնի Թուրքիա․ դեմա՞րշ է

Ալիևը չի մեկնի Թուրքիա․ դեմա՞րշ է Thu, 29 Oct 2026 17:30:53 +0400 Ադրբեջանի նախագահ Իլհամ…

37 րոպե ago

Սահմանափակում է կիրառվել Արկադի Համբարձումյանի, նրա հետ 22 փոխկապակցված անձանց պատկանող գույքերի վրա

Սահմանափակում է կիրառվել Արկադի Համբարձումյանի, նրա հետ 22 փոխկապակցված անձանց պատկանող գույքերի վրա Thu, 29…

40 րոպե ago

Քրեական վարույթը կփոխանցվի հսկող դատախազին․ Աթանեսյան

Քրեական վարույթը կփոխանցվի հսկող դատախազին․ Աթանեսյան Thu, 29 Oct 2026 17:26:43 +0400 Տիգրան Աթանեսյանը գրում…

41 րոպե ago