Ինչու են բերման ենթարկել «Հայաստան» դաշինքի անդամին

Ինչու են բերման ենթարկել «Հայաստան» դաշինքի անդամին

Thu, 14 May 2026 12:03:38 +0400


«Հրապարակ»-ը գրել էր, որ այսօր վաղ առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է կատարել «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում և բերման ենթարկել մեկ անձի: Մեր տեղեկություններով՝ դատարանի որոշման մեջ գրված է եղել «չպարզված անձին» «չպարզված գույքային ծառայություններ» առաջարկելու հիմքով է քրեական գործը հարուցվել:

Հակակոռուպցիոն կոմիտեից «Հայաստան» դաշինքի անդամին բերման ենթարկելու վերաբերյալ փոխանցեցին․ «Նշված քննչական գործողությունները կատարվում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։

«Հայաստան» դաշինքից էլ փոխանցում են․ « Սպիտակի մեր գրասենյակում տեղի ունեցող գործողությունները և մեր թիմակիցների թիրախավորումը անակնկալ չէ։ Իրավապահ համակարգի նմանօրինակ գործելաոճը վաղուց արդեն դարձել է գործող վարչախմբի ձեռագիրը։ Այս գործողությունները ևս մեկ անգամ փաստում են. իշխանությունը չունի հանրային աջակցություն և սեփական ուժերի հանդեպ վստահություն եւ իր վերարտադրությունը ապահովելու համար դիմում է նման քայլերի։

Տեղի ունեցողը ոչ թե իրավական գործընթաց է, այլ հերթական էժանագին փորձ՝ խոչընդոտելու մեր կառույցների բնականոն աշխատանքը։

Նմանատիպ մեթոդներով իշխանությունը փորձում է վախի մթնոլորտ սփռել, սակայն սա միայն ամրապնդում է մեր համոզմունքը, որ ընտրված ճանապարհը ճիշտ է։

Որևէ խուզարկություն կամ ձերբակալություն չի կարող փոխել մեր քաղաքական օրակարգը. մեր թիմը գիտի ինչի համար է պայքարում։

Մեր քաղաքացիներին կոչ ենք անում իշխանության կողմից իրականացված բոլոր հակաիրավական քայլերի պատասխանը տալ հունիսի 7-ին՝ մերժելով Հայաստանում հաստատված ավտորիտար ռեժիմին»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Որոշումը կայացվել է․ պատրաստ է Վահագն Խաչատուրյանի հրամանագիրը

Որոշումը կայացվել է․ պատրաստ է Վահագն Խաչատուրյանի հրամանագիրը Fri, 20 Nov 2026 17:07:06 +0400 Նախագահ…

11 րոպե ago

Չլինի ծանրամարտիկ ես եղել, ոչ մեկս չի իմացել

Չլինի ծանրամարտիկ ես եղել, ոչ մեկս չի իմացել Fri, 20 Nov 2026 16:59:30 +0400 Փաշինյանի…

18 րոպե ago

Լեհաստանում նոր դեսպան է նշանակվել

Լեհաստանում նոր դեսպան է նշանակվել Fri, 20 Nov 2026 16:57:24 +0400 ՀՀ նախագահի հրամանագիրը Լեհաստանի…

20 րոպե ago

Մոսկվան՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխհարաբերությունների մասին

Մոսկվան՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխհարաբերությունների մասին Fri, 20 Nov 2026 16:45:56 +0400 2020–2022 թվականներին Ռուսաստանի…

32 րոպե ago

Ի գիտություն ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի աթոռը զավթած սուբյեկտի

Ի գիտություն ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի աթոռը զավթած սուբյեկտի Fri, 20 Nov 2026 16:38:12 +0400…

40 րոպե ago

Ռուսաստանում ՀՀ նոր դեսպան է նշանակվել

Ռուսաստանում ՀՀ նոր դեսպան է նշանակվել Fri, 20 Nov 2026 16:36:08 +0400 ՀՀ նախագահի հրամանագիրը…

42 րոպե ago