Հինգշաբթի , 14 Մայիսի 2026

Ինչու են բերման ենթարկել «Հայաստան» դաշինքի անդամին

Ինչու են բերման ենթարկել «Հայաստան» դաշինքի անդամին

Thu, 14 May 2026 12:03:38 +0400


«Հրապարակ»-ը գրել էր, որ այսօր վաղ առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է կատարել «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում և բերման ենթարկել մեկ անձի: Մեր տեղեկություններով՝ դատարանի որոշման մեջ գրված է եղել «չպարզված անձին» «չպարզված գույքային ծառայություններ» առաջարկելու հիմքով է քրեական գործը հարուցվել:

Հակակոռուպցիոն կոմիտեից «Հայաստան» դաշինքի անդամին բերման ենթարկելու վերաբերյալ փոխանցեցին․ «Նշված քննչական գործողությունները կատարվում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։

«Հայաստան» դաշինքից էլ փոխանցում են․ « Սպիտակի մեր գրասենյակում տեղի ունեցող գործողությունները և մեր թիմակիցների թիրախավորումը անակնկալ չէ։ Իրավապահ համակարգի նմանօրինակ գործելաոճը վաղուց արդեն դարձել է գործող վարչախմբի ձեռագիրը։ Այս գործողությունները ևս մեկ անգամ փաստում են. իշխանությունը չունի հանրային աջակցություն և սեփական ուժերի հանդեպ վստահություն եւ իր վերարտադրությունը ապահովելու համար դիմում է նման քայլերի։

Տեղի ունեցողը ոչ թե իրավական գործընթաց է, այլ հերթական էժանագին փորձ՝ խոչընդոտելու մեր կառույցների բնականոն աշխատանքը։

Նմանատիպ մեթոդներով իշխանությունը փորձում է վախի մթնոլորտ սփռել, սակայն սա միայն ամրապնդում է մեր համոզմունքը, որ ընտրված ճանապարհը ճիշտ է։

Որևէ խուզարկություն կամ ձերբակալություն չի կարող փոխել մեր քաղաքական օրակարգը. մեր թիմը գիտի ինչի համար է պայքարում։

Մեր քաղաքացիներին կոչ ենք անում իշխանության կողմից իրականացված բոլոր հակաիրավական քայլերի պատասխանը տալ հունիսի 7-ին՝ մերժելով Հայաստանում հաստատված ավտորիտար ռեժիմին»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ադրբեջանն առ այսօր, ոչ մի քայլ, ոչ մի կոնկրետ գործողություն, վստահության ոչ մի հիմք չի՛ տվել

Ադրբեջանն առ այսօր, ոչ մի քայլ, ոչ մի կոնկրետ գործողություն, վստահության ոչ մի հիմք չի՛ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով