Չորեքշաբթի , 22 Ապրիլի 2026

ՌԴ ԱԽ-ն զգուշացրել է ՀՀ-ի մեծ կորուստների մասին․ Պուտինի մեսիջը լրջացավ

ՌԴ ԱԽ-ն զգուշացրել է ՀՀ-ի մեծ կորուստների մասին․ Պուտինի մեսիջը լրջացավ

Wed, 22 Apr 2026 12:32:20 +0400


Եթե ​​Հայաստանը միանա Եվրամիությանը, հանրապետությունը կարող է կորցնել իր համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) առնվազն 23%-ը, ապրիլի 22-ին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։

«Ընդհանուր առմամբ, ամենահամեստ և պահպանողական գնահատականներով, ԵՄ-ին միանալը Հայաստանին կարժենա ՀՆԱ-ի մոտավորապես 23%-ը», – պաշտոնյայի խոսքերը մեջբերել է ՌԻԱ Նովոստի-ն։

Շևցովը նաև նշել է, որ աշխատաշուկան, կանխատեսումների համաձայն, կնվազի 10.5 տոկոսային կետով, գնաճը կաճի 22.6 տոկոսային կետով, իսկ ներքին սպառումը կնվազի ավելի քան 20%-ով՝ ներկայիս մակարդակի համեմատ։

Ավելին, նա կանխատեսում է, որ էներգակիրների, այդ թվում՝ բնական գազի գները կշարունակեն աճել, ինչը կհանգեցնի հանրապետությունում կենսամակարդակի զգալի անկման։

Հւշեցնենք, որ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ապրիլի 2-ին հայտարարել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխադարձ առևտուրը 2025 թվականին նվազել է 5.1 միլիարդ դոլարով՝ Երևանի կողմից ԵՄ-ի հետ մերձեցման հայտարարությունների ֆոնին։

Նա նաև հայտարարեց՝ Ռուսաստանը տեսնում է, որ Հայաստանը պատրաստվում է անդամակցել ԵՄ-ին, որը վերածվում է Ռուսաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված ռազմաքաղաքական դաշինքի։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) և ԵՄ-ին միաժամանակ պարզապես անհնար է։ Նա նաև նշեց, որ Մոսկվան հանգիստ է վերաբերվում Երևանի և Բրյուսելի միջև հարաբերությունների զարգացմանը։ Կրեմլի ղեկավարը նաև ակնարկեց, որ ՀՀ-ին գազ է մատակարարվում արտոնյալ պայմաններով՝ եվրոպական շուկայից համեմատաբար ցածր գնով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կլինի այնպես, ինչպես՝ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ․ Պուտին

Կլինի այնպես, ինչպես՝ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ․ Պուտին Tue, 21 Apr 2026 23:55:53 +0400 Հայրենական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով