Չորեքշաբթի , 22 Ապրիլի 2026

Սոլովյովը հիմա էլ ռուս բլոգերին է պոռնիկ անվանել․ դիմել են ՌԴ ՔԿ

Սոլովյովը հիմա էլ ռուս բլոգերին է պոռնիկ անվանել․ դիմել են ՌԴ ՔԿ

Wed, 22 Apr 2026 12:30:23 +0400


Ռուս հայտնի լրագրող, հասարակական գործիչ Քսենիա Սոբչակը բողոք է ներկայացրել Ռուսաստանի քննչական կոմիտե՝ հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի դեմ՝ բլոգերների հասցեին վիրավորանքների համար։

Բողոքը ծագել է Սոլովյովի կողմից բլոգեր Վիկտորիա Բոնյայի մասին արված մեկնաբանություններից, մասնավորապես՝ նրան «օգտագործված պոռնկուհի» և «Զելենսկու գործակալ» անվանելու հետ կապված։ Իր բողոքում լրագրողը պահանջել է, որ ՔԿ-ն իրավականորեն գնահատի կոլեգայի խոսքերը և, եթե կան հիմքեր, վարչական կամ քրեական վարույթ հարուցի նրա դեմ։

«Եթե հանրային դատապարտումը Սոլովյովին լավ վարվելակերպ չի սովորեցնում, գուցե քննչական կոմիտեն ինքը նրան դա սովորեցնի», – գրել է Սոբչակը։

Իր Telegram ալիքում Բոնյան շնորհակալություն է հայտնել Սոբչակին աջակցության համար և պատմել է հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում նրանք համաձայնել են, որ «կանայք պետք է միավորվեն հիմա»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչ է կատարվում Ազգային ժողովի դիմաց

Ինչ է կատարվում Ազգային ժողովի դիմաց Wed, 22 Apr 2026 14:23:50 +0400 Ազգային ժողովի դիմաց …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով