Մտադիր են ընտրություններից հետո վերսկսել պատերազմը
Sat, 26 Sep 2026 20:00:08 +0400

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է ընդունել հրադադարի մասին Իրանի ներկայացրած առաջարկը։ Թրամփը հույս ունի, որ կկարողանա վերսկսել պատերազմն ընդդեմ Իրանի՝ Միացյալ Նահանգներում առաջիկա նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններից հետո։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։ Հոդվածում ասվում է, որ ԱՄՆ նախագահը կասկածում է, որ Իրանը անկեղծորեն կարող է պայմանավորվածությունների գնալ, որոնք ընդունելի կլինեն Վաշինգտոնի համար։ Միաժամանակ՝ պարբերականը գրում է, որ Թրամփի մոտեցումը կարող է եւ փոփոխվել։
Դիրքորոշման փոփոխության վրա կարող են ազդել առաջիկա նոյեմբերին Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքները։ The Wall Street Journal-ը հայտնում է նաեւ, որ այս պահին դեռ անորոշ է, թե վերսկսման դեպքում՝ Իրանի դեմ ռազմարշավը ինչ մասշտաբների կարող է լինել։ Փաստ է այն, որ թե Վաշինգտոնը, թե Թեհրանը շարունակում են պահպանել շփումները միջնորդների միջոցով՝ ներառյալ նաեւ խոսելով իրանական միջուկային ծրագրի մասին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր