Կապանի իրեք մանեթանոց լացը՝ «Ես էլ եմ լացում, գիտեք՝ մենակ դո՞ւք եք լացում»

Կապանի իրեք մանեթանոց լացը՝ «Ես էլ եմ լացում, գիտեք՝ մենակ դո՞ւք եք լացում»

Thu, 14 May 2026 15:45:41 +0400


Երբ Կապանում ընտրությունների կապակցությամբ Փաշինյանը լաց էր լինում, մի տեսակ տարօրինակ դեժավյու եկավ մտքիս։ Հիշեցի «Խաթաբալա»-ի իրեք մանեթանոց լացողներին։ Էն մարդկանց, որ լացը ոչ թե ապրում են, այլ խաղում են՝ ըստ պատվերի։
Սկզբում սկսում են «թեթև ռեժիմով»․ աչքերը մի քիչ թրջում են, ստուգում են՝ տեսախցիկ կա՞, արձագանք կա՞։ Հետո, երբ հասկանում են՝ պատվերը լուրջ է, անցնում են լիարժեք արտադրական հզորության․
ձեռքեր՝ օդում,
դեմք՝ դրամատիկ,
մազեր՝ արդեն վտանգի տակ,
ու հանկարծ ամբողջ բեմը դառնում է ողբի փոքրիկ գործարան։
Բայց ինչքան էլ ճչան, ճանկռոտեն, “հոգևոր փլուզում” խաղան, մեկ է՝ ֆիլմի տրամաբանության մեջ միշտ կա էն սառը դիտողը, որը ասում է՝
-«էս իրեք մանեթի լա՞ց է»։

Ու Ֆրունզիկի կերպարն էլ աչքիս առաջ է գալիս՝ արդեն ներվերից դուրս եկած․
-«գլուխ եք հա պահում… մի մարդավարի ղա՜-ղա՜-ղա՜ արեք էլի…»
Լացողը էլ ավելի է ջանում, դեմքին խփում, մազերը պոկում, նորից փորձում է “ճիշտ տոնայնությունը” գտնել՝ ղա՜… ղա՜… վու՜յ վու՜յ… բայց մեկ է՝ ինչ-որ բան միշտ չի “համընկնում պատվերի հետ”։
Հիմա ինչու մտովի հիշեցի սա․ որովհետև նույն զգացողությունն էր առաջանում, երբ Փաշինյանը նախընտրական բեմադրության ժամանակ ձայնի վերջին խազով գոռում էր՝
«Ես ձեզ սիրում եմ, ես ձեզ սիրում եմ»։

Կարծես քննություն էր հանձնում՝ էմոցիայի պետական քննություն․ ամեն անգամ մի քիչ ավելի բարձր նոտա, մի քիչ ավելի ուժեղ հուզական ճնշում։ Հետո, երբ տեսավ, որ միայն ձայնը քիչ է, անցավ հաջորդ փուլին՝ աչքերի օգնությանը։
Ու վերջում էլ արդեն հայտարարեց՝
«Ես էլ եմ լացում, գիտեք՝ մենակ դո՞ւք եք լացում»։
Կարծես սպասում էր, որ դահլիճը պիտի ավտոմատ կերպով միանա իրեն՝
լաց, ճիչ, մազապոկություն, համընդհանուր մելոդրամա։
Բայց իրականությունը միշտ մի քիչ ավելի սառն է ստացվում, ու էդտեղ նորից մտքում հնչում է նույն կինեմատոգրաֆիկ սառը գնահատականը՝
«էս իրեք մանեթի լա՞ց է…»

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Թրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել

Թրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Sat, 31 Oct 2026 20:30:07 +0400 ԱՄՆ…

18 րոպե ago

Հաշված ժամեր են մնացել. կլինի՞ Մխիթարյանը մեկնարկային կազմում, թե՞ ոչ

Հաշված ժամեր են մնացել. կլինի՞ Մխիթարյանը մեկնարկային կազմում, թե՞ ոչ Sat, 31 Oct 2026 20:17:55…

30 րոպե ago

Ինչպես է կազմաքանդվում ՔՊ-ի լեգենդը

Ինչպես է կազմաքանդվում ՔՊ-ի լեգենդը Sat, 31 Oct 2026 20:15:12 +0400 Հայաստանի քաղաքական կյանքը դուրս…

33 րոպե ago

Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունից

Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունից Sat, 31 Oct 2026 20:00:48 +0400 Ուկրաինան…

47 րոպե ago

Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ

Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Sat, 31 Oct 2026 19:49:55 +0400 ՔՊ–ական…

58 րոպե ago

Ուզում ես ապրել՝ պետք է սպանես

Ուզում ես ապրել՝ պետք է սպանես Sat, 31 Oct 2026 19:45:14 +0400 Շատերը կարծում են,…

1 ժամ ago