ՊԵԿ նախագահի խորհրդականը նշանակվել է

ՊԵԿ նախագահի խորհրդականը նշանակվել է

Thu, 14 May 2026 17:45:57 +0400


Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի խորհրդական Միքայել Խաչատրյանը նշանակվել է Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մաքսային կցորդ։

Նորանշանակ կցորդն իր պարտականությունները կստանձնի 2026 թվականի հունիսի 1-ից՝ 3 տարի ժամկետով։ Նա կներկայացնի ՀՀ մաքսային ոլորտի շահերը Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում՝ նպաստելով միջազգային գործընկերության զարգացմանն ու մասնագիտական համագործակցության խորացմանը։

Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում մաքսային կցորդի գործունեությունն ունի առանձնահատուկ կարևորություն։ Այս նշանակմամբ նախատեսվում է նոր թափ հաղորդել Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում ՀՀ մաքսային կցորդի գործունեությանը՝ ապահովելով ՀՀ մաքսային ծառայության շահերի ներկայացումն ու պաշտպանությունը միջազգային հարթակներում:

Կցորդի գործունեության եռամյա ծրագիրը նպատակաուղղված է ԵՄ մաքսային համակարգերին Հայաստանի ինտեգրմանը և երկրի տնտեսական գրավչության բարձրացմանը:

Հիշեցնենք, որ Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում ՀՀ մաքսային կցորդի պաշտոնը թափուր էր 2024 թվականի մարտի 16-ից։
_________________
Կենսագրական տեղեկություններ

Միքայել Խաչատրյանն իրավաբանական գիտությունների թեկնածու է: Նրա կրթական ուղին առանձնանում է միջազգային հեղինակություն ունեցող հաստատություններում ուսանելու փորձով. նա մագիստրոսի աստիճաններ է ստացել Բելգիայի Եվրոպայի քոլեջում և Ֆրանսիայի Վինսեն-Սեն Դենի համալսարանում:

Մասնագիտական վերապատրաստում է անցել ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլետչերի դպրոցում՝ հանրային քաղաքականության և վարչարարության ոլորտում: Ունի միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքի հարուստ փորձ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության ՄԻԵԴ-ի հետ կապերի վարչությունում, եղել է Եվրոպական առողջապահական պառլամենտի անդամ (Բրյուսել): 2016-2022 թվականներին զբաղեցրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Միջազգային համագործակցության վարչության պետի պաշտոնը:

2025 թվականի մարտի 10-ից ստանձնել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի խորհրդականի պաշտոնը՝ հանդիսանալով Պետական եկամուտների կոմիտեում ԵՄ-ի հետ կապերի հարցերով հիմնական պատասխանատու անձը։ Շուրջ 50 գիտական աշխատությունների հեղինակ է: Գերազանց տիրապետում է անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Եվրոպայի հանդեպ մոտեցումը մեղմացրել է

Եվրոպայի հանդեպ մոտեցումը մեղմացրել է Mon, 09 Nov 2026 19:00:19 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի…

14 րոպե ago

Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագիրն անվանել է խելագարության գագաթնակետ

Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագիրն անվանել է խելագարության գագաթնակետ Mon, 09 Nov 2026 18:52:39 +0400 Պաշտպանության…

22 րոպե ago

Նախարար Պապոյանը եւ մարզպետ Ղալումյանը նախընտրական քարոզարշավի մեջ են

Նախարար Պապոյանը եւ մարզպետ Ղալումյանը նախընտրական քարոզարշավի մեջ են Mon, 09 Nov 2026 18:45:09 +0400…

30 րոպե ago

Ով էր այսօր ներխուժել Փարաքարի եկեղեցի եւ ավերել այն

Ով էր այսօր ներխուժել Փարաքարի եկեղեցի եւ ավերել այն Mon, 09 Nov 2026 18:38:39 +0400…

36 րոպե ago

Մենք պատրաստ ենք առաջնորդել պայքարը. Էլեոնորա Մանանդյան

Մենք պատրաստ ենք առաջնորդել պայքարը. Էլեոնորա Մանանդյան Mon, 09 Nov 2026 18:35:27 +0400 Latest news…

39 րոպե ago

Քաղաքացին ջարդուփշուր է արել Փարաքարի եկեղեցում

Քաղաքացին ջարդուփշուր է արել Փարաքարի եկեղեցում Mon, 09 Nov 2026 18:33:00 +0400 Latest news from…

42 րոպե ago