Դրոնային հարձակումների մասին հրապարակումներն արգելվել են

Դրոնային հարձակումների մասին հրապարակումներն արգելվել են

Thu, 14 May 2026 18:30:20 +0400


Մոսկվայում արգելել են հրապարակել դրոնային հարձակումների հետեւանքները։ Որոշումը կայացվել է Մոսկվայի Հակա-Ահաբեկչական հանձնաժողովի կողմից։ Նոր որոշմամբ՝ այլեւս չի թույլատրվում տարածել դրոնային հարձակումների, դիվերսիաների կամ ահաբեկչությունների մասին տեսանյութեր, լուսանկարներ կամ որեւէ այլ տեղեկատվություն։ Դա արվել է, ըստ պաշտոնական մեկնաբանության, «ֆեյքերի դեմ պայքարելու համար»։

Արգելքը տարածվում է բոլոր պետական մարմինների, մամուլի, արտակարգ ծառայությունների կազմակերպությունների եւ քաղաքացիների վրա։ Բացառություն են հանդիսանում միայն պաշտոնական հաղորդումները։ Նման հրապարակումներ անելու իրավասությունը պատկանում է ՌԴ Պաշտպանության նախարարությանը, Մոսկվայի քաղաքապետարանին։ Ձեւակերպումները բավականին «լողացող» են եւ տարատեսակ մեկնաբանությունների տեղիք են տալիս։ Արգելանքը խախտելու համար նախատեսվում են տուգանքներ, որոնք կարող են հասնել մինչեւ 200 հազար ռուբլի՝ իրավաբանական անձանց համար, 50 հազար ռուբլի մինչեւ՝ պաշտոնյաների համար եւ մինչեւ 5 հազար ռուբլի՝ քաղաքացիների համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Զոհեր, ավերածություններ․ Ռուսաստանն ինտենսիվ հարվածել է Ուկրաինային

Զոհեր, ավերածություններ․ Ռուսաստանն ինտենսիվ հարվածել է Ուկրաինային Wed, 07 Oct 2026 11:30:08 +0400 Անցած գիշերը…

10 րոպե ago

Ձերբակալում են Արթուր Դանիելյանին

Ձերբակալում են Արթուր Դանիելյանին Wed, 07 Oct 2026 11:29:32 +0400 Այս պահին ձերբակալում են Արթուր…

11 րոպե ago

«Հրապարակ»․ Նա իմացել է, որ ականապատ չի տարածքը, դիրքապահ ու հսկողություն չկա

«Հրապարակ»․ Նա իմացել է, որ ականապատ չի տարածքը, դիրքապահ ու հսկողություն չկա Wed, 07 Oct…

25 րոպե ago

Եմենի և Սաուդյան Արաբիայի օդանավակայանները՝ հութիների գրոհի թիրախ

Եմենի և Սաուդյան Արաբիայի օդանավակայանները՝ հութիների գրոհի թիրախ Wed, 07 Oct 2026 11:00:01 +0400 Եմենի…

40 րոպե ago

«Հրապարակ»․ Դիվերսա՞նտ էր, թե՞ զինվոր, որին բռնաբարել են, եւ նա դեպրեսիայի մեջ եկել է Հայաստան՝ հաց ուտելու

«Հրապարակ»․ Դիվերսա՞նտ էր, թե՞ զինվոր, որին բռնաբարել են, եւ նա դեպրեսիայի մեջ եկել է Հայաստան՝…

55 րոպե ago

Ռուսական բանակը հարվածել է ուկրաինական նավերին, ռազմավարական օբյեկտներին

Ռուսական բանակը հարվածել է ուկրաինական նավերին, ռազմավարական օբյեկտներին Wed, 07 Oct 2026 10:30:39 +0400 Ռուսական…

1 ժամ ago