Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը

Thu, 14 May 2026 21:40:13 +0400


81 տարեկան հասակում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը։

Նիկոլայ Ծատուրյանը ծնվել է 1945 թ.-ի հունվարի 8-ին Երևանում։

Սովորել և ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը (ղեկ.՝ Վարդան Աճեմյան), վարպետաց դասեր է ստացել Մոսկվայում (ուսանել է Անդրեյ Տարկովսկու, Սիմյոն Թումանովի և Գեորգի Դանելիայի մոտ)։

Նիկոլայ Ծատուրյանն աշխատել է Երևանի «Հայֆիլմ» կինոստուդիայում Հենրիկ Մալյանի, Ֆրունզե Դովլաթյանի և Վարդան Աճեմյանի հետ՝ հանդիսանալով նաև «Մենք ենք, մեր սարերը», «Սարոյան եղբայրներ» և «Ժայռ» ֆիլմերի երկրորդ ռեժիսոր։ Որպես ստաժոր՝ «Մոսֆիլմ» կինոստուդիայում աշխատել է նաև Յուլի Ռայզմանի ֆիլմում։
Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում Նիկոլայ Ծատուրյանն աշխատել է որպես ռեժիսոր՝ բեմադրելով շուրջ 25 ներկայացումներ․ լավագույններից են Վ. Դավթյանի «Ծիրանի ծառը», Վ. Սարոյանի «Ձեր կյանքի ժամերը», Ա. Օստրովսկու «Կատաղի փողերը», Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը», Մ. Շատրովի «Կապույտ նժույգները կարմիր մարգագետնի վրա», Ա. Աղասարյանի «Փրկեք մեր հոգիները» և այլն։

Նա դասավանդել է նաև Գ. Սունդուկյանի անվան թատրոնին կից դերասանական ստուդիայում, 1992-2004 թթ. աշխատել Երևանի «Մետրո» թատրոնում՝ որպես ռեժիսոր։ Այդ տարիների լավագույն բեմադրություններից են Ա. Աղասարյանի «Ուիլլի, Թիթի, Ջիգ ու երեքն էլ մի աղջիկ», Ժան Պոլ Սարտրի «Դռնփակ», Մ. Պանյոլի «Տոպազ», Հ. Մարգարյանի «Եվ երկինքեն երեք աթոռ ինկավ» ներկայացումները։

Նա բեմադրություններ է իրականացրել նաև Մոսկվայում, Կիևում, Վրաստանում, Բեյրութում և Նյու Յորքում։ Շուրջ 20 տարի համագործակցել է Հալեպի «Պետրոս Ադամյան» թատերախմբի հետ՝ բեմադրելով 22 ներկայացումներ։
Նկարահանվել է «Պատահար» և «Ընկեր Փանջունի» ֆիլմերում (ռեժ.՝ Ա. Մանարյան): Նիկոլայ Ծատուրյանը երկար տարիներ եղել է Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը, 2014 թ.-ից մինչ օրս նույն թատրոնի գեղարվեստական խորհրդատուն է։

Լավագույն բեմադրություններն են՝ Կալինոսկու «Հրեշը լուսնի վրա», Ֆ. Դյուրենմաթի «Հերակլեսի չիրագործված սխրանքը», Ա. Քալանթարյանի «Բումերանգը», Կ. Խոդիկյանի «Ինչպես կինը փախավ տնից», Հ. Մարգարյանի «Եվ երկինքեն երեք աթոռ ինկավ», Գ. Սունդուկյանի «Փուղի զորութինը», Վ. Կրասնագորովի «Սիրո Casting», Ս. Կոսյանի «Թռիչքը», Ու․ Գիբսոնի «Հրաշագործը», Ա. Աղասարյանի «Երեք անունով մի աղջիկը»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Խաչվերացը․ Մայր տաճարում Պատարագ կմատուցի Միքայել Սրբազանը

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Խաչվերացը․ Մայր տաճարում Պատարագ կմատուցի Միքայել Սրբազանը Sun, 13…

14 րոպե ago

Արփինե Սարգսյանի հրամանով ոստիկանապետերն ազատվել են պաշտոնից

Արփինե Սարգսյանի հրամանով ոստիկանապետերն ազատվել են պաշտոնից Sun, 13 Sep 2026 10:00:55 +0400 ՀՀ ներքին…

17 րոպե ago

Լեդի Գագան մայր է դարձել

Լեդի Գագան մայր է դարձել Sun, 13 Sep 2026 09:30:29 +0400 Ամերիկացի աշխարհահռչակ երգչուհի Լեդի…

47 րոպե ago

Ողբերգական դեպք Գյումրիում․ հայրը դանակահարված է, որդին՝ մահացած

Ողբերգական դեպք Գյումրիում․ հայրը դանակահարված է, որդին՝ մահացած Sun, 13 Sep 2026 09:12:13 +0400 Ոստիկանները…

1 ժամ ago

Ընդդիմության գլխավոր սխալները

Ընդդիմության գլխավոր սխալները Sun, 13 Sep 2026 00:16:04 +0400 Ընդդիմության գլխավոր սխալները ----------- Chatjpt-ին հարցրել…

10 ժամ ago

Խաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվեն

Խաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվեն Sat, 12 Sep 2026 23:45:20 +0400 Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի…

11 ժամ ago