Թշվառություն, որի անունը կեղծիք է. Բագրատ սրբազան

Թշվառություն, որի անունը կեղծիք է. Բագրատ սրբազան

Thu, 14 May 2026 22:15:42 +0400


Թշվառություն, որի անունը կեղծիք է:

Այս մի քանի օրերին լսեցի և՛ գլխավոր դատախազի, և՛ Քննչական կոմիտեի ղեկավարի խոսքերը:

Այս մեկ նախադասությունից հետո կարելի էր լուռ մնալ` ամեն բան ասված համարելով:

Ինչպիսի՜ թշվառություն, մի պահ խղճացի նրանց, բայց հաջորդ պահին մեզ խղճացի, որ այսպիսի իրականության մեջ ենք:

Գլխավոր դատախազը չպատասխանեց և ոչ մեկ հարցի` համարելով, որ դատական գործընթացն ընթանում է, և այդ հարցերն այնտեղ պիտի տրվեն և այլն, կամ նման մի բան:

Դո՛ւք եք հարցերը դուրս բերել դատարանից և խորհրդարանի ամբիոնից հայտարարել փորձաքննության և այլ կեղծիքների մասին: Ապա նույնը շարունակել եք Հ1-ի եթերով, խոսել գործի և այլ երևույթների մասին` ակնհայտորեն կեղծելով այսպես կոչված «առկա ապացույցները»:

Գլխավոր դատախազը հորդորեց նաև այս առումով դատարան դիմել: Դիմել ենք` մերժել են, ու չենք զարմացել, պարզապես ծիծաղել ենք:

Մեր հարցերին ի պատասխան ի՞նչ լսեցինք` վիրավորանք, փնթփնթոց, վիրավորվածության դրսևորման դերասանություն… Պարզապես զավեշտ է, որ 10 ամիս շարունակաբար մարդկանց կյանքը խաթարողը, վիրավորողը, զրպարտողը դարձյալ «զոհի» պատմուճան հագավ:

Իսկ ի՞նչ ասեմ Քննչական կոմիտեի ղեկավարին: Դարակազմիկ միտք է արտահայտել, թե «երբ ասել եմ` իր ձեռքով գրված, նկատի չեմ ունեցել` իր ձեռքով գրված»: Գրեթե 7 ամիս շարունակական հարցադրմանս նման աշխարհացունց պատասխան ստանալը, հավատացեք, հիացնող է:

Շնորհակալ եմ պարոն Գեղամ Մանուկյանին, որի համառ հարցապնդումների միջոցով վերջ ի վերջ հասկացանք, որ «իր ձեռքով գրվածը չի նշանակում իր ձեռքով գրված»:

Պարզապես հիշեցնեմ` նոյեմբերի 5-ին տիկին Աննա Գրիգորյանը խորհրդարանում ուղիղ հարցրել էր Քննչական կոմիտեի ղեկավարին` հղում անելով ինձ և Հովհաննես Ավետիսյանին անվանապես: Իսկ Քննչական կոմիտեի ղեկավարն էլ ուղիղ ասել էր, որ «Դուք տեղյակ չեք, որ իր ձեռքով գրված (ժեստերն ու ձայնի երևէջներն աչքիս առջև են) ահաբեկչական պլան գոյություն ունի»: Հետագայում, հավանաբար, նաև ցույց է տրվել սույն «պլանը» Աննա Գրիգորյանին:

Հիմա, հուսով եմ, որ շատ սիրելի սիրելի Աննա Գրիգորյանը, թեպետ ակտիվ նախընտրական պայքարի մեջ գտնվելով, առիթ ու ժամանակ կունենա այս թեմային անդրադառնալու, որպեսզի վերջապես հասկանանք, թե «իր ձեռքով գրվածը չի նշանակում իր ձեռքով գրված»-ն ի՞նչ է նշանակում:

Անկեղծորեն ասած` այլ բան սպասելի չէր, բայց ոչ այս աստիճան զավեշտալի:

Ամեն դեպքում, սուտը սուտ է ծնում, կեղծիքը` կեղծիք, վախը` վախ: Ձեր ղեկավարից այլ բան չէիք կարող սովորել: Ո՛չ Դուք և ո՛չ էլ գլխավոր դատախազը կեղծիքի և ստի բեռից Ձեզ չազատեցիք, թեև մի վերջին հնարավորություն ունեիք:

Հուսամ` դատարան կգաք: Եթե ոչ հիմա` վկայի կարգավիճակով, ապա շատ մոտ ապագայում հաստատ` մեղադրյալի կարգավիճակով:

Ասեմ, որ այս ամենից երկրորդ հարցն էլ ծագեց. երբ տուն գնացիք, Ձեր զավակները չասացի՞ն. «Պապ, բայց լավ խաբս տվեցիր»:

Հա՜, չմոռանամ, լավ լցվել ես… սրտիդ հոգ տար: Սա էլ «պլանիդ» լեզվով ասեմ. Take good care of yourself, you are still needed.

Հայրենիքի կալանավոր
Բագրատ արք. Գալստանյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մի քանի ժամով լույս, ջրի և սննդի պակաս․ կիևցիներիին «դաժան» օրեր են սպասվում

Մի քանի ժամով լույս, ջրի և սննդի պակաս․ կիևցիներիին «դաժան» օրեր են սպասվում Sun, 11…

20 րոպե ago

Հայաստանում ադրբեջանական ազդեցության գործակալների ցանց չե՞ն ձևավորել․ Խաչատրյան

Հայաստանում ադրբեջանական ազդեցության գործակալների ցանց չե՞ն ձևավորել․ Խաչատրյան Sun, 11 Oct 2026 16:15:36 +0400 ԱԺ…

35 րոպե ago

Ծրագրել են սպանել վարչապետին և ՊՆ ղեկավարին․ ուժայինները շտապ հավաքվում են

Ծրագրել են սպանել վարչապետին և ՊՆ ղեկավարին․ ուժայինները շտապ հավաքվում են Sun, 11 Oct 2026…

50 րոպե ago

Էմոցիաներն անկառավարելի են. Բեն Աֆլեքը դժգոհ զրուցում է Ջենիֆեր Լոպեսի հետ

Էմոցիաներն անկառավարելի են. Բեն Աֆլեքը դժգոհ զրուցում է Ջենիֆեր Լոպեսի հետ Sun, 11 Oct 2026…

1 ժամ ago

Խոշոր ավտովթարի հետևանքով տասնյակ զոհեր ու վիրավորներ կան Թուրքիայում

Խոշոր ավտովթարի հետևանքով տասնյակ զոհեր ու վիրավորներ կան Թուրքիայում Sun, 11 Oct 2026 15:30:23 +0400…

1 ժամ ago

Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում

Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Sun, 11 Oct 2026 15:17:03 +0400 08.10.2026…

2 ժամ ago