Սկանդալ «Եվրատեսիլի» եթերում. Իսրայելի Kan 11-ը Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանի դրոշով

Սկանդալ «Եվրատեսիլի» եթերում. Իսրայելի Kan 11-ը Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանի դրոշով

Fri, 15 May 2026 13:53:42 +0400


Իսրայելական Kan 11 պետական հեռուստաալիքը «Եվրատեսիլ» երգի մրցույթի կիսաեզրափակչի հեռարձակման ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը ներկայացրել է նույն՝ Ադրբեջանի դրոշի ներքո:

Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է Պետախ Տիկվայի «Նաիրի» իսրայելահայերի միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը:
Նրա խոսքով՝ միջադեպը մեծ արձագանք և դժգոհություն է առաջացրել Իսրայելի հայ համայնքում։ Միևնույն ժամանակ, Չերնամորյանը կարծում է, որ տեղի ունեցածը խմբագրական սխալի հետևանք է, ոչ թե միտումնավոր սադրանք:

«Չեմ կարծում, թե սա կանխամտածված քայլ է, ավելի շուտ անփութության դրսևորում է: Նման դեպքեր նախկինում էլ են եղել: Կիրակի օրը մտադիր եմ պաշտոնական նամակ ուղարկել՝ պահանջելով ներողություն խնդրել»,-նշել է նա:

Չերնամորյանը հիշեցրել է Kan 11-ի հետ կապված մեկ այլ սկանդալի մասին, որը տեղի էր ունեցել 2025 թվականին: Այն ժամանակ «Եվրատեսիլի» Հայաստանի մասնակցի ելույթից հետո հեռուստաալիքի մեկնաբանն ասել էր. «Չեմ հավատում, որ մենք նրանց Երուսաղեմում մի ամբողջ թաղամաս ենք տվել: Survivor («Վերապրածը»)՝ հենց այսպես ենք մեզ զգում այս երգը լսելուց հետո»:
Այդ միջադեպից հետո Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը դիմել էր Իսրայելի հանրային հեռարձակողին՝ պարզաբանումների պահանջով: Ի պատասխան՝ հայկական կողմը պաշտոնական նամակ էր ստացել կորպորացիայի գլխավոր տնօրեն Գոլան Յոխպազից, որով վերջինս ներողություն էր խնդրում մեկնաբանի արտահայտությունների համար:
Ավելի ուշ Իսրայելի հանրային հեռարձակող կորպորացիան հանդես էր եկել նաև հրապարակային ներողությամբ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչ է սպասվում թվարժութային գլոբալ շուկային՝ նոյեմբերին

Ինչ է սպասվում թվարժութային գլոբալ շուկային՝ նոյեմբերին Sat, 21 Nov 2026 22:30:02 +0400 Ընթացի կտարվա…

11 րոպե ago

Հայկ Ղալումյանի մորաքրոջ տղային տարել են Երեւան` հարցաքննության

Հայկ Ղալումյանի մորաքրոջ տղային տարել են Երեւան` հարցաքննության Sat, 21 Nov 2026 22:15:30 +0400 Սևքար…

25 րոպե ago

Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը

Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը Sat, 21 Nov 2026 22:06:00 +0400 Մայր Աթոռում կատարվեց…

35 րոպե ago

Իրանը հայտարարել է Հորմուզի վրա ամերիկյան անօդաչուի խոցման մասին

Իրանը հայտարարել է Հորմուզի վրա ամերիկյան անօդաչուի խոցման մասին Sat, 21 Nov 2026 22:00:46 +0400…

40 րոպե ago

Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու

Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու Sat, 21 Nov 2026 21:31:55 +0400…

1 ժամ ago

Դժվարությամբ է միջուկային զինանոցի կրճատմանը համաձայնում

Դժվարությամբ է միջուկային զինանոցի կրճատմանը համաձայնում Sat, 21 Nov 2026 21:30:58 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ…

1 ժամ ago