«Ճանապարհորդ գորտը» վայր է ընկել

«Ճանապարհորդ գորտը» վայր է ընկել

Fri, 15 May 2026 13:51:07 +0400


Փաշինյան Նիկոլի հայտարարությունը՝ «Այո, մենք կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում մենք կունենայինք նույն վիճակը, իհարկե, առանց զոհերի», քաղաքական և իրավական առումով ամենածանր ինքնախոստովանություններից մեկն է։ Եթե այս հայտարարությունը վերլուծենք իրավական տեսանկյունից և «ճանապարհորդ գորտի» տրամաբանության մեջ, ապա սա հենց այն պահն է, երբ գորտը բղավեց ու բաց թողեց ճյուղը։ «Ճանապարհորդ գորտը» ընդունել է, որ գիտեր պատերազմի ելքի մասին և ուներ տարբերակ՝ խուսափելու հազարավոր զոհերից, բայց չի գնացել դրան, հետևաբար նա իրեն տեղափոխել է քրեաիրավական հարթության տիրույթ: Այս խոստովանությունը և այլ փաստական տվյալներն ու ապացույցները հունիսի 7-ից հետո համոզված ենք իրավապահների կողմից որակվելու են որպես դիտավորյալ անգործություն և լիազորությունների չարաշահում, որը հանգեցրել է ազգային աղետի։

«Ճանապարհորդ գորտը» փորձեց հանճարեղ երևալ՝ հայտարարելով «Այո, մենք կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում մենք կունենայինք նույն վիճակը, իհարկե, առանց զոհերի», բայց հենց այդ խոստովանությամբ նա ընդունեց, որ պայմանավորված պատերազմով է հանձնել մեր ՀԱՅՐԵՆԻՔԻ անբաժան մաս կազմող ԱՐՑԱԽԸ: Ցանկացած «պայմանավորված» գործընթաց ենթադրում է շահառուներ։ Պայմանավորված պատերազմով և հազարավոր զոհեր տալով հանձնվել է 12 հազար քառակուսի կիլոմետր ՀԱՅՐԵՆԻՔ, որտեղ հազարավոր տարիներ ապրում էին հայ մարդիկ, ովքեր այդ հողում պահում և պահպանում էին հինավուրց սրբություններ և ստեղծել էին տուն, ունեցվածք, քաղաքակրթություն: Այս չափերի արժեքներն ու հարստությունը չպաշտպանելը պայմանավորված պատերազմով հանձնելը, քննչական մարմնի առջև բարձրացնում է բնական և կարևորագույն հարց, անհրաժեշտ է «հետևել փողերին (follow the money)»: Եթե հողը հանձնվել է պատերազմով ու զոհերով, բայց կարող էր հանձնվել առանց զոհերի, ապա ո՞րն էր այդ պատերազմի իմաստը, կարծում ենք դա նախապես պայմանավորված գործարքի ծխածածկույթն էր: «Ճանապարհորդ գորտը» իրոք բղավեց։ Բայց եթե հեքիաթում նա պարզապես ընկավ լճակը, ապա իրական կյանքում և իրավական պետության մեջ այդ անկումը պետք է ավարտվի դատարանի դահլիճում։ Իրավագիտության մեջ դիտավորությունը հաստատվում է այն ժամանակ, երբ անձը գիտակցել է իր գործողությունների (կամ անգործության) վտանգավորությունը և կանխատեսել է հետևանքները։ Փաշինյան Նիկոլն ընդունել է, որ «կարող էինք կանխել պատերազմը», դա նշանակում է, որ կար այլընտրանք։ Այդ այլընտրանքից չօգտվելը և գիտակցաբար պատերազմի ու զոհերի ուղիով գնալը տեղափոխում է հարցը քաղաքական պատասխանատվությունից դեպի քրեական պատասխանատվություն՝ պետական (ազգային) անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների հատկանիշներով։ Եթե արդյունքը նախապես որոշված էր «նույն վիճակը», ապա պատերազմը ծառայել է որպես գործիք՝ հանրությանը կատարված փաստի առջև կանգնեցնելու և զոհերի միջոցով դիմադրողականությունը կոտրելու համար։ Այսինքն պատերազմն օգտագործվել է որպես գործարքի «ծխածածկույթ»: Սա իրավաբանորեն պետք է որակել որպես դավաճանություն: 12 hազար քառակուսի կիլոմետր հայրենիքի և հազարավոր կյանքերի կորուստը նման մասշտաբի «զիջման» դեպքում ենթադրում է հսկայական նյութական և աշխարհաքաղաքական շահառուներ։

«Ճանապարհորդ գորտի» հեքիաթն ավարտվում է լճակում, իսկ մեր իրականության դեպքում «լճակը» պետք է լինի արդարադատությունը։ Հունիսի 7-ի սահմանագիծը պետք է դառնա այն կետը, երբ իրավական համակարգը ստիպված կլինի սպասարկել ոչ թե մեկ անձի, այլ Իրավունքի և Հայրենիքի գերակայությունը։ Գորտ. «…նայում եմ ներքև ու մտածում՝ ախր ի՜նչ հանճարեղն եմ ես»։ Հեքիաթի այդ պահը, երբ գորտը սավառնում էր օդում՝ կառչած իր ճյուղից, նրա կյանքի ամենաերջանիկ ու ամենավտանգավոր վայրկյանն էր։ Դա այն իլյուզիայի պահն էր, երբ նրան թվում էր, թե ինքը հաղթել է բնության օրենքներին, ու նույնիսկ իր ճակատագրին։ Նույն էլ Փաշինյան Նիկոլն էր իրեն զգում պաշտոնավարման ութ տարիների ընթացքում, երբ թռչում էր Դուբայ, Մոսկվա, Բրուսել, Վաշինգտոն և այլ վայրեր, նրան թվում էր, որ ինքը հերոս է: Այս ութ տարիների ընթացքում նա ապրեց իր կողմից նկարագրված հերոսի պես, որի մասին տարիներ առաջ նա գրել էր հետևյալը. «Ես տեսնում էի այդ պատերազմը. այն ծվարել էր հարմարավետ սրճարանների, աղմկոտ ռեստորանների, գիշերային ակումբների, կառուցվող շենքերի, զզվելի առանձնատների, արարողակարգային ժպիտների, մեծ ծծերի, հաստ հետույքների, անամոթ խրախճանքի ետևում։ Ես տեսնում էի այդ պատերազմի զոհերին բոզացած և դրանից երջանիկ աղջիկների, բոզացած և դրանից հպարտ տղաների, բոզացած և դրանից շոյված մայրերի, բոզացած և դրանից արծվացող հայրերի տեսքով։ Զգում էի, որ ինքս էլ սկսում եմ բոզանալ և գուցե շուտով նույնքան հպարտ կզգամ ինքս ինձ, որովհետև հաղթածի բանակում կլինեմ, կդառնամ խորհրդանիշը այդ պատերազմում բոզության վերջնական և անշրջելի հաղթանակի»։

Փաշինյան Նիկոլի «թռիչքը» իլյուզիա էր։ Նա թռչում էր ոչ թե իր թևերով, այլ ուրիշների ուժով: Երբ մարդը սկսում է հավատալ սեփական անպատժելիությանը և բարձրից նայելով ներքևում գտնվողներին բղավում է իր «հանճարեղության» մասին նա արդեն իսկ ստորագրում է իր անկման դատավճիռը։ Իսկ իրական կյանքում, երբ թռիչքի գինը հազարավոր կյանքերն ու կորսված հայրենիքն են, այդ «բղավոցը» դառնում է ոչ թե պարզապես անկում, այլ մահապատիժ։ Ինչպես ասում են՝ «Թռիչքը հաճելի է, բայց վայրէջքն է որոշում ամեն ինչ»։

«Երկիր Ծիրանի» կուսակցություն

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հանդիպել են Ադրբեջանի և ՌԴ փոխվարչապետները

Հանդիպել են Ադրբեջանի և ՌԴ փոխվարչապետները Fri, 15 May 2026 17:00:13 +0400 Ադրբեջանի փոխվարչապետ Շահին…

19 րոպե ago

37 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել, անակնկալներ էլի կլինեն

37 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել, անակնկալներ էլի կլինեն Fri, 15 May 2026 16:45:49 +0400 Աժ…

34 րոպե ago

Ռուս և բելառուս ըմբիշներն այսուհետ հանդես կգան իրենց դրոշների ներքո

Ռուս և բելառուս ըմբիշներն այսուհետ հանդես կգան իրենց դրոշների ներքո Fri, 15 May 2026 16:30:50…

49 րոպե ago

Բացահայտենք փաշինյանական իշխանությունների ստերը

Բացահայտենք փաշինյանական իշխանությունների ստերը Fri, 15 May 2026 16:15:56 +0400 Պահհհհհոոո, փաշինյանական իշխանությունները կրկին բռնվեցին…

1 ժամ ago

Կիևում երեխաներ են զոհվել․ Զելենսկին կոչով դիմել է աշխարհին

Կիևում երեխաներ են զոհվել․ Զելենսկին կոչով դիմել է աշխարհին Fri, 15 May 2026 16:00:21 +0400…

1 ժամ ago

Գերմանիայում մահացել է Գարեգին Գաբրիելյանը՝ Գելը

Գերմանիայում մահացել է Գարեգին Գաբրիելյանը՝ Գելը Fri, 15 May 2026 15:48:02 +0400 65 տարեկանում մահացել…

2 ժամ ago