Կոչս մեր բոլոր ընտանիքներին՝ պատրաստվեք լավ փոփոխությունների․ Ծառուկյան

Կոչս մեր բոլոր ընտանիքներին՝ պատրաստվեք լավ փոփոխությունների․ Ծառուկյան

Fri, 15 May 2026 18:32:18 +0400


Կոչս մեր բոլոր ընտանիքներին՝ պատրաստվեք լավ փոփոխությունների

Աշխարհն այսօր նշում է Ընտանիքի միջազգային օրը։ Սա, իմ կարծիքով, մարդկության համար ամենակարևոր և խորհրդանշական օրերից մեկն է։ Հայաստանի համար ընտանիքը` որպես ինստիտուտ, վերջին տարիներին ավելի մեծ կարևորություն է ձեռք բերել։
Երբ պետությունը, երկիրը, ազգը հարվածներ են ստանում` պատերազմի ու ծանր կորուստների տեսքով, ընտանիքը դառնում է մեր ամրությունը և ուժը պահպանող առանցքը։ Երբ հանրային համերաշխությունը խաթարված է, երբ կարևորագույն արժեքները վտանգված են, ընտանիքը դառնում է մեր հասարակության համար արժեքային ամենամեծ հենարանը։ Այս դժվար ժամանակներում հենց ընտանիքն է մեր հասարակության հենման ամենաամուր կետը։

Ու ես շատ կուզեի, որ մենք կարողանայինք որպես հասարակություն դառնալ ամուր ընտանիքի պես։ Ներողամիտ, հանդուրժող, սիրող, օգնող – ընտանիքի անդամների պես վերաբերվենք մեր հայաստանյան հասարակության բոլոր անդամներին։ Ի վերջո, այնքան փոքր է մեր երկիրը, որ դա ամենևին դժվար չէ անել, եթե լինի քաղաքական կամք և գիտակցում։

Ընտանիքի հանդեպ հոգածությունը պիտի դրսևորվի նաև հատկապես նախընտրական շրջանում, երբ քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցները շատ փխրուն վիճակում են։ Ես ինքս վաղուց որոշում եմ կայացրել, որը երբեք չեմ խախտում` չթիրախավորել քաղաքական մրցակիցների ընտանիքի անդամներին, հատկապես եթե նրանք ներգրավված չեն քաղաքական կոնկրետ գործընթացներում։ Ես չեմ շեղվելու այս որոշումից և զերծ եմ պահելու մեր նախընտրական արշավը բոլոր նման դրսևորումներից։
Դրա փոխարեն, ես ուզում եմ, որ մեր բոլորի քարոզչության հիմքում լինի հանդուրժողականությունը և քաղաքակիրթ բանավեճը, ինչպես նաև փոխադարձ հոգատարությունը` մի մեծ ընտանիքի պես։ Մեր երկիրը այս ընտրություններով շարժվում է դեպի դրական փոփոխություններ, մենք պիտի մեր մեծ ընտանիքը` մեր հասարակությունը, առողջ և կայուն առաջնորդենք դեպի այդ նոր, լուսավոր շրջանը։

Խաղաղություն և բարգավաճում բոլոր ընտանիքներին։

Գագիկ Ծառուկյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ՆԳՆ-ի ֆինանսավորումը 44%-ով ավելացնելու մասին

ՆԳՆ-ի ֆինանսավորումը 44%-ով ավելացնելու մասին Wed, 04 Nov 2026 11:11:18 +0400 2027 թվականի պետական բյուջեի…

3 րոպե ago

-2․․․-4․ ինչ է հայտնել Սուրենյանը

-2․․․-4․ ինչ է հայտնել Սուրենյանը Wed, 04 Nov 2026 11:08:46 +0400 Latest news from Հրապարակ…

6 րոպե ago

Նարեկ Կարապետյանը՝ խուզարկությունների մասին

Նարեկ Կարապետյանը՝ խուզարկությունների մասին Wed, 04 Nov 2026 11:02:44 +0400 «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ…

12 րոպե ago

Իգդիրում սպասում են հայ-թուրքական սահմանի բացմանը

Իգդիրում սպասում են հայ-թուրքական սահմանի բացմանը Wed, 04 Nov 2026 11:00:09 +0400 Թուրքական «Sondakika» լրատվամիջոցում…

14 րոպե ago

Սա երևի հատուկ առաջարկների փաթեթի մեջ է

Սա երևի հատուկ առաջարկների փաթեթի մեջ է Wed, 04 Nov 2026 10:59:06 +0400 Սամվել և…

15 րոպե ago

Փաշինյանը փորձում է խանգարել մեզ փրկելու Հայաստանը, բայց մենք հաղթելու ենք

Փաշինյանը փորձում է խանգարել մեզ փրկելու Հայաստանը, բայց մենք հաղթելու ենք Wed, 04 Nov 2026…

17 րոպե ago