Խոսում էր թալանից, քանի՞ թալանչու կարողացավ բանտարկել

Խոսում էր թալանից, քանի՞ թալանչու կարողացավ բանտարկել

Fri, 15 May 2026 20:45:10 +0400


«Համբալին»՝ «համբալով», «կզացածին»՝ «կզցնելով». Քոչարյան-Փաշինյան հեռակա ժարգոնային բանավեճը չի ավարտվում: Աջափնյակում հինգշաբթի օրը քաղաքացիների հետ հանդիպմանը «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կոշտ քննադատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և «համբալ» անվանեց. «Լկտիությունն այսօր հասել է նրան, որ այսօր հարվածում է մեր ինքնությանը: Ես չեմ հիշում Հայաստանի պատմության մեջ, որ որևէ մեկը համարձակվի խոսել ինքնության դեմ, խոսել եկեղեցու դեմ: Հիմա, այ համբա՛լ, ի՞նչ ունես դրա հետ: Ինչն է քեզ ստիպում, քո քայլերով ինչի ես ցավացնում ամբողջ մի ժողովրդին»,- իր ելույթում ասել էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Փաշինյանին էլ նման բան էր պետք` նա նույն օրվա մեջ մի քանի լայվն էր արել եւ արձագանքել Քոչարյանին. «Քոչարյանն ասել է, թե ՔՊ-ում համբալ բառն ընդունված է։ Ճիշտ է ասել, որովհետև մենք իր մասին խոսելիս հենց այդ բառն էլ օգտագործում ենք՝ համբալ: Ռոբերտ անունն առանձին վերցրած, թե Քոչարյան ազգանունն առանձին վերցրած շատ հարգված են, բայց երբ դրանք միանում են իրար՝ դառնում են համբալ։ Հասկացա՞ր, ա՛յ համբալ»,- չարությունից այլայլված դեմքով արձագանքել էր վարչապետի պաշտոնը զբաղեցնողը: Անդրադառնալով Մարտի 1-ի դեպքերին, Ռոբերտ Քոչարյանը մեղադրեց վարչապետ Փաշինյանին, ասաց. «2008-ի մարտի 1-ի դեպքերի սադրողն ու հինական պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն էր» եւ դահլիճը ծափահարել էր այս խոսքին:

Դրան եւս Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր. «Մարտի 1-ը հարյուր տոկոսով ու բոլոր մանրամասներով բացահայտված է, իսկ Ռոբերտ Քոչարյանը պետք է նստի»: Չնայած արդեն 8 տարի է քննում են Մարտի 1-ի գործը եւ բազմիցս փորձել են նստեցնել Քոչարյանին` չի ստացվել:

Սակայն այստեղ այլ բան է էական` ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը որոշել Փաշինյանի բառամթերքը կիրառել: Այդ խոսույթն ու պահվածքը նրան բնորոշ չէ եւ նրան ընտրողները ուզում են լուրջ եւ ծանրակշիռ խոսք լսել, այլ ոչ թե նիկոլական անկիրթ խոսք ու հայհոյանք:
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը «Հրապարակի» հետ զրույցում խոսելով թեմայի մասին, ասաց. «Անկեղծ ասած, ես չեմ ցանկանում, որ ինչ-որ մի ընդդիմադիր գործիչ իր նախաձեռնությամբ Նիկոլ անհողի բառամթերքով խոսի: Առավել ևս` Քոչարյանի նման կշռադատված և լուրջ քարոզարշավ իրականացնող գործչին դա հարիր չէ: Մենք պետք է հաշվի առնենք մի կարևոր հանգամանք` Նիկոլը ցեխի նման բան է: Երբ ոտքով նրան տշում ես, այն հետքեր է թողնում նաև քեզ վրա: Էլ չենք խոսում Նիկոլի ուսապարկերի մասին: Ընդդիմադիր լիդերները որևէ կերպ Նիկոլի հետ այդ բառապաշարով չպետք է խոսեն: Պարզապես պետք է սպասել Նիկոլի գործողություններին, հայտարարություններին, դրանք ինքնին բացահայտում են այդ չարիքի տեսակը: Ես կարծում եմ, որ Քոչարյանի նյարդերն էլ չեն դիմանում պարզապես: Օրինակ` իմ նյարդերն էլ չեն հերիքում Նիկոլի ստերը լսելիս: Էս տեսակ չարություն, էս տեսակ կեղծիքներ ու զրպարտություն, էս տեսակ սպառնալիքներ ու թրքասիրություն, ոչ մի այլ գործչից հնարավոր չէ լսել: Նրա քարոզարշավի 99,9 տոկոսը հիմնված է կեղծիքի ու ստի վրա, նա չարությունից բացի ուրիշ ոչինչ չի կարողանում տարածել: Սպառնում է Քոչարյանին բանտ տանելով, խոսում է օլիգարխների մասին: Բայց նույն մարտի 1-ի գործով կա դատարանի վճիռ, բայց այս չարիքն ասում է, որ մարտի 1-ի հանգամանքները բացահայտվել են և դրա ետևում Ռոբերտ Քոչարյանն է կանգնած, ուստի նա պետք է բանտարկվի: Այսինքն` Նիկոլ անհողը այս հայտարարություններով իրավապահ կոչվածներին հրահանգներ է տալիս: Խոսում էր թալանից, քանի՞ թալանչու կարողացավ բանտարկել: Ռոբերտ Քոչարյանին բանտարկեցին ուղիղ այնքան, որքան բանտարկվել էր Նիկոլ Փաշինյանը: Ի՞նչ է դա նշանակում, նշանակում է, որ ուղղակիորեն Նիկոլը Քոչարյանից վրեժխնդիր է եղել»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչու է ընկնում դոլարի փոխարժեքը

Ինչու է ընկնում դոլարի փոխարժեքը Fri, 15 May 2026 21:45:13 +0400 ԱՄՆ դոլարի փոխարժեքը մայիսի…

9 րոպե ago

Դադարեցրել են Լեհաստան զորք ուղարկելը

Դադարեցրել են Լեհաստան զորք ուղարկելը Fri, 15 May 2026 21:30:50 +0400 ԱՄՆ Պաշտպանության նախարար Փիթ…

23 րոպե ago

Երբ քաղաքապետը դառնում է իշխանության խամաճիկ

Երբ քաղաքապետը դառնում է իշխանության խամաճիկ Fri, 15 May 2026 21:25:14 +0400 Գեղարքունիքի մարզի Վարդենիս…

29 րոպե ago

Նոր մանրամասներ դասախոսների ձերբակալությունից

Նոր մանրամասներ դասախոսների ձերբակալությունից Fri, 15 May 2026 21:10:19 +0400 Երեկ «Հրապարակը» գրել էր, որ…

44 րոպե ago

4 նոր ոսկու հանք են հայտնաբերել

4 նոր ոսկու հանք են հայտնաբերել Fri, 15 May 2026 21:00:13 +0400 Ֆինլանդիայում Endomines լեռնահանքա-արդյունաբերական…

54 րոպե ago

Patriot-ից էժան նոր հրթիռային համակարգեր են մշակում

Patriot-ից էժան նոր հրթիռային համակարգեր են մշակում Fri, 15 May 2026 20:30:15 +0400 Միացյալ Նահանգների…

1 ժամ ago