Երբ քաղաքապետը դառնում է իշխանության խամաճիկ

Երբ քաղաքապետը դառնում է իշխանության խամաճիկ

Fri, 15 May 2026 21:25:14 +0400


Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, ով 1996-2021թթ․ զբաղեցնում էր Տորֆավան համայնքի ղեկավարի պաշտոնը, իսկ 2022 թվականին ընտրվել է Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար, այս ընտրություններին անձնուրաց ծառայում է ՔՊ-ին: Այժմ նա արձակուրդ է վերցրել և լծվել ՔՊ-ի օգտին ձայն հավաքելու գործին: ՔՊ-ի քարոզարշավին մասնակցում է ոչ միայն քաղաքապետը, այլ նրա հրահանգով համայնքապետարանի աշխատակիցները, այն էլ՝ աշխատանքի ժամին:

Մենք մի քանի հարց ուղղեցինք Ահարոն Խաչատրյանին: «Արձակուրդ եք վերցրել, ակտիվ մասնակցում ենք ՔՊ-ի քարոզարշավին, իսկ համայնքապետարանի աշխատակիցներին ինչո՞ւ եք թույլ տալիս աշխատանքի ժամին, Ձեզ հետ միասին քարոզարշավին մասնակցել»: «Էդպես բան չի եղել, իմ աշխատողներից ընդհանրապես մարդ չի եղել, եթե ինչ որ մեկն էլ եղել է, ուրեմն արձակման թերթիկ են ունեցել»: «Քարոզարշավին ՔՊ-ի բուկլետներն եք բաժանում, գոնե կարդացե՞լ եք` ինչ է գրված դրա մեջ»: «Իհարկե, կարդացել եմ»: «Ինչո՞ւ որոշեցիք սատարել ՔՊ-ին` ճնշումնե՞ր են եղել Ձեր նկատմամբ, թե՞ ինչ որ քրեական գործով եք անցնում»: «Կա՞ ինչ որ մեկը, ով իմ վրա ճնշում գործադրի, իմ վրա ոչ մի քրեական գործ չկա և չի էլ եղել»: «Չասացիք, թե ինչու եք սատարում ՔՊ-ին»: «Ես իրենց ծրագիրը կարդացել եմ, և ինքս ինչ ծրագիր ներկայացրել եմ` իրենք ֆինանսավորել են: Իմ ընտրվելու առաջին օրվանից իշխանության հետ ես համագործակցել եմ, ու մեր համագործակցությունը շատ լավ ա ստացվել, ու մինչեւ հիմա էլ շատ լավ ստացվում ա: Ես շենացնում եմ մեր Վարդենիս քաղաքը, իշխանությունը և մարզպետը իմ կողքին կանգնած են: Իշխանության հետ ոչ մի խնդիր չունեմ` աշխատել եմ, աշխատում եմ, իմ դուրը գալիս են իրենց ծրագրերը, որովհետև իրենք ինչ ասում են` այն էլ անում են: Իմ միակ նպատակը Վարդենիսը շենացնելն է»,- ասաց համայնքապետը:

«Եթե Վարդենիսի տարածաշրջանում կա սահմանային անվտանգության հարց, արդրբեջանցիներն այս պահին Վարդենիսի ուղղությամբ գտնվում են Հայաստանի սուվերեն տարածքում, ո՞ւմ համար եք շենացնում Վարդենիսը»: «Բերեք այդ հարցին չպատասխանեմ, դա իմ համար կարմիր գիծ է: Այդ անվտանգային խնդիրներով իրավասու չեմ խոսել, ես այդ լիազորությունը չունեմ»: «Ալիևը պահանջում է, որ 300 հազար ադրբեջանցիներ վերադառնան և բնակվեն Հայասատանում, դուք ինձանից լավ գիտեք, թե Խորհրդային տարիներին որ համայնքներում են ապրել ադրբեջանցիները, և ինչ անուններով են կոչել համայնքները, առաջին հերթին Վարդենիսը: Այդ ադրբեջանցիների համար եք շենացնո՞ւմ Վարդենիսը»: «Էդպիսի բան գոյություն չունի, դա սուտ է, ինչ 300 հազար ադրբեջանցի: Ասում են՝ միջանք են տալիս, Սյունիքն են տալիս` տվեցի՞ն: Ես գիտեմ, որ հիմա խաղաղ է, խաղաղություն ա եկել, և ես էլ շենացնում, ծաղկեցնում եմ իմ Վարդենիսը». «Ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, կա՞ կնքված փաստաթուղթ` խաղաղության վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև»: «Բեր ես դրա մեջ չմտնեմ, կարող եմ միայն ասել, որ հաստատված խաղաղություն կա»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Դանդաղ մահն է դարձել իմ դատավճիռը․ Արթուր Վարդանյանի ուղերձը՝ բանտից

Դանդաղ մահն է դարձել իմ դատավճիռը․ Արթուր Վարդանյանի ուղերձը՝ բանտից Sun, 30 Aug 2026 22:00:30…

18 րոպե ago

Մենք չեն կարող հայերից ավելի հայ լինել․ Պեսկով

Մենք չեն կարող հայերից ավելի հայ լինել․ Պեսկով Sun, 30 Aug 2026 21:58:27 +0400 Latest…

20 րոպե ago

Անխնա հարվածներ է հասցրել․ ՌԴ ՊՆ-ի հայտարարությունը

Անխնա հարվածներ է հասցրել․ ՌԴ ՊՆ-ի հայտարարությունը Sun, 30 Aug 2026 21:45:18 +0400 Ռուսաստանի զինված…

33 րոպե ago

Կիևը չդադարող հարձակման տակ է․ հարյուրավոր հրթիռային անօդաչուներ են շարժվում

Կիևը չդադարող հարձակման տակ է․ հարյուրավոր հրթիռային անօդաչուներ են շարժվում Sun, 30 Aug 2026 21:30:38…

48 րոպե ago

Անջելինա Ջոլին Ուկրաինայում է․ լուսանկար

Անջելինա Ջոլին Ուկրաինայում է․ լուսանկար Sun, 30 Aug 2026 21:15:42 +0400 Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին…

1 ժամ ago

Կարկուտ է սպասվում, ջերմաստիճանը զգալի կնվազի

Կարկուտ է սպասվում, ջերմաստիճանը զգալի կնվազի Sun, 30 Aug 2026 21:00:55 +0400 Երևան քաղաքում օգոստոսի…

1 ժամ ago