Նոր մանրամասներ դասախոսների ձերբակալությունից

Նոր մանրամասներ դասախոսների ձերբակալությունից

Fri, 15 May 2026 21:10:19 +0400


Երեկ «Հրապարակը» գրել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռոմանագերմանական և ռուս բանասիրության ամբիոնի վարիչ Գայանե Եղիազարյանը և մի քանի դասախոսներ։ Հակակոռուպցիոն կոմիտեից անուններ չէին հայտնել, սակայն հաստատել էին ձերբակալությունների մասին տեղեկությունը։

Բրյուսովի անվան համալսարանի նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը «Հրապարակին» հայտնել էր, որ ձերբակալված ամբիոնի վարիչը ռեկտոր Դավիթ Գյուրջինյանի թիմակիցն է։ «Գյուրջինյանի թիմակիցն է նա, ես նրա մասին եկեք կարծիք չհայտնեմ, սակայն Գյուրջինյանի ղեկավարած բուհից ամեն ինչ սպասելի է», – ասել էր Ակոպյանը: Մեր զրուցակիցը նշել էր, որ տեղյակ չէ, թե ինչու են ձերբակալել դասախոսներին:

Մեր տեղեկություններով՝ դասախոսների ձերբակալությունը կապված է կաշառք տալու-վերցնելու հետ: Իրավապահ համակարգի մեր աղբյուրի խոսքով` ձերբակալված դասախոսներից մեկը` անգլերենի ամբիոնի դասախոս Աննա Աղայանն է: Դասախոսներին մեղադրում են կաշառք վերցնելու մեջ: Մեր աղբյուրի խոսքով` դասախոսներին կալանավորելու միջնորդություն չի ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չբացակայելու արգելքը, իսկ ամբիոնի վարիչ Գայանե Եղիազարյանի պաշտոնավարումը կասեցնելու համար Հակակոռուպցիոն կոմիտեն միջնորդություն է ներկայացրել դատարան:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կիևը չդադարող հարձակման տակ է․ հարյուրավոր հրթիռային անօդաչուներ են շարժվում

Կիևը չդադարող հարձակման տակ է․ հարյուրավոր հրթիռային անօդաչուներ են շարժվում Sun, 30 Aug 2026 21:30:38…

2 րոպե ago

Անջելինա Ջոլին Ուկրաինայում է․ լուսանկար

Անջելինա Ջոլին Ուկրաինայում է․ լուսանկար Sun, 30 Aug 2026 21:15:42 +0400 Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին…

17 րոպե ago

Կարկուտ է սպասվում, ջերմաստիճանը զգալի կնվազի

Կարկուտ է սպասվում, ջերմաստիճանը զգալի կնվազի Sun, 30 Aug 2026 21:00:55 +0400 Երևան քաղաքում օգոստոսի…

32 րոպե ago

Բրիտանական ռազմական ընկերությունների ղեկավարները նախազգուշացվել են ռուսական սպառնալիքի մասին. Daily Mail

Բրիտանական ռազմական ընկերությունների ղեկավարները նախազգուշացվել են ռուսական սպառնալիքի մասին. Daily Mail Sun, 30 Aug 2026…

47 րոպե ago

Աշխարհահռչակ երգչուհու տեսքն անհանգստացրել է երկրպագուներին

Աշխարհահռչակ երգչուհու տեսքն անհանգստացրել է երկրպագուներին Sun, 30 Aug 2026 20:30:54 +0400 Կանադացի աշխարհահռչակ երգչուհի…

1 ժամ ago

Այս չոր փաստերը համադրեք Նիկոլ Փաշինյանի արկածախնդիր քաղաքականության հետ

Այս չոր փաստերը համադրեք Նիկոլ Փաշինյանի արկածախնդիր քաղաքականության հետ Sun, 30 Aug 2026 20:15:53 +0400…

1 ժամ ago