«Հրապարակ». Իշխանությունը տագնապալից սպասումների մեջ է

«Հրապարակ». Իշխանությունը տագնապալից սպասումների մեջ է

Sat, 16 May 2026 08:45:23 +0400


Նախընտրական թեժ աժիոտաժի մեջ գտնվող իշխանականներն այս օրերին տագնապալից սպասումներ ունեն ոչ միայն հունիսի 7-ի ընտրություններից, այլեւ մայիսի 28-29-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստից։ Գաղտնիք չէ, որ հայ-ռուսական հարաբերություններում, մեղմ ասած, լարված իրավիճակ է, որը տեսանելի դարձավ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան վերջին այցից եւ ԵՄ գագաթնաժողովից հետո, որը կայացավ Երեւանում՝ մայիսի 4-5-ը: Այդ լարվածության արդյունքում Ռուսաստանը կոշտացրեց իր հռետորաբանությունը եւ հայ գործարարների արտադրանքի նկատմամբ սանկցիաներ սկսեց կիրառել։ Նախորդ շաբաթ էլ ռուսական կողմը Պուտինի շուրթերով օրակարգ բերեց Հայաստանի արտաքին քաղաքական ընտրության թեման՝ ՀՀ իշխանություններից պահանջելով կողմնորոշվել. կա՛մ մնում եք ԵԱՏՄ-ում` հրաժարվելով ԵՄ-ին անդամակցելուց, կա՛մ դուրս եք գալիս, եւ սկսվում է «փափուկ ապահարզանի» պրոցեսը։ Նա բաց տեքստով հայտարարեց, որ ԵՄ-ին միանալու Հայաստանի ծրագրերը «հատուկ դիտարկում են պահանջում»։ ՌԴ-ն, ըստ նրա, կսատարի այն ամենին, ինչը շահավետ է հայ ժողովրդին։ Նույնիսկ առաջարկեց հանրաքվե անել, որ հայ ժողովուրդը որոշի։ Նաեւ հիշեցրեց, որ Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը նվազել է․ անցած, նախանցած տարիներին շատ ավելին էր, բայց, այնուամենայնիվ, 2025-ին եղել է 7 միլիարդ դոլար. «Եթե հաշվի առնենք, որ երկրի ՀՆԱ-ն 29 միլիարդ է, դա լուրջ մեծություն է, եւ Հայաստանը նշանակալի առավելություններ է ստանում ԵԱՏՄ շրջանակներում»։
Պուտինի կարծիքով՝ թե՛ Հայաստանի, թե՛ ՌԴ-ի համար ճիշտ կլիներ հնարավորինս շուտ կողմնորոշվելը, եւ առաջարկեց Նիկոլ Փաշինյանին` մինչեւ ԵԱՏՄ հաջորդ գագաթնաժողովը` մայիսի 28-29-ը, որոշում կայացնել: Սակայն Փաշինյանը հայտարարեց, որ չի մասնակցելու մայիսի 28-29-ին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին, եւ դա բացատրեց քարոզարշավով։ Նրա փոխարեն Աստանա կմեկնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Իշխանական մեր աղբյուրներից տեղեկացանք, որ այդ նիստից ՀՀ իշխանությունները բավականին տագնապալից սպասումներ ունեն, տարբեր խողովակներով ինֆորմացիա են ստացել, որ Հայաստանի նկատմամբ ՌԴ-ն որոշակի քայլեր է ձեռնարկել, որոնք կգաղտնազերծեն այդ օրը: Այդ օրը անգամ կարող է հայտարարեն Հայաստանին ԵԱՏՄ-ից դուրս թողնելու մասին, թեեւ կառույցը պետք է ընդունի կոնսենսուսային որոշում, եւ Հայաստանը կարող է վետո դնել այդ որոշման վրա ու ՀՀ տնտեսությունը որոշ ժամանակով փրկել կազմաքանդումից, սակայն, իշխանական աղբյուրների փոխանցմամբ, նման սցենարի պարագայում իրենք հասկանում են դրա հետեւանքները, եւ որ ՌԴ-ն այլ գործիքակազմերով այնպիսի խնդիրներ կստեղծի Հայաստանի համար, որը համարժեք կլինի ԵԱՏՄ-ից վտարելուն, օրինակ՝ տեխնիկական եւ սանիտարական կարգավորումների դաշտում, իսկ ծայրահեղ դեպքում Հայաստանի մասով կանոնակարգային խմբագրումների կդիմեն։

Չնայած իշխանությունում լավատեսների մի խումբ հույս ունի, որ շատ արագ ռուսական շուկային այլընտրանք կգտնեն` ի դեմս Ադրբեջանի, որի ներկայացուցիչների հետ ապրանքաշրջանառությունը զարգացնելու հարցով շաբաթներ առաջ անգամ Հայաստան ժամանեց Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը` իր հետ բերելով ադրբեջանցի գործարարների, որոնք Աղվերանում հանդիպում ունեցան հայ գործարարների հետ եւ փակ ֆորմատով քննարկեցին այդ հարցերը: Սակայն մեծ հաշվով հասկանում են, որ հեշտ եւ արագ չի լինելու Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից նվազեցնելու գործընթացը, իսկ ԵԱՏՄ-ից մեկուսանալը, չունենալով այլընտրանքային շուկա, կնշանակի տնտեսական լուրջ ճգնաժամի առաջ կանգնել եւ ՀՀ տնտեսությունն ու ներկա կենսամակարդակը հիմնովին վտանգել։ Մանավանդ՝ եթե հաշվի առնենք, որ առաջին սանկցիան լինելու է գազի գնի բազմապատկվելու տեսքով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Արցախի պատմությունը չի ավարտվել

Արցախի պատմությունը չի ավարտվել Wed, 02 Sep 2026 10:39:33 +0400 «Այսօր Արցախը բռնազավթված է, մենք՝…

5 րոպե ago

Փաշինյանը, երբ աղաղակեց «Արցախը Հայաստան է և վերջ», դրեց ՀՀ-ի խեղճացման ու թուլացման մեկնարկը

Փաշինյանը, երբ աղաղակեց «Արցախը Հայաստան է և վերջ», դրեց ՀՀ-ի խեղճացման ու թուլացման մեկնարկը Wed,…

7 րոպե ago

Ուղղակի կարող եմ ասել՝ երբեք սա չեմ մոռանա․ Գագիկ Ծառուկյան

Ուղղակի կարող եմ ասել՝ երբեք սա չեմ մոռանա․ Գագիկ Ծառուկյան Wed, 02 Sep 2026 10:35:44…

9 րոպե ago

«Հրապարակ»․ Խաղողի մթերման քանակի մասին տեղեկություններ չեն հայտնում

«Հրապարակ»․ Խաղողի մթերման քանակի մասին տեղեկություններ չեն հայտնում Wed, 02 Sep 2026 10:25:55 +0400 Օգոստոսի…

19 րոպե ago

ԱԲ-ով ստեղծված կեղծ հոգևորականների վտանգների մասին

ԱԲ-ով ստեղծված կեղծ հոգևորականների վտանգների մասին Wed, 02 Sep 2026 10:24:56 +0400 Սամվել դպիր Գրիգորյանն…

20 րոպե ago

Դադարեցնում եմ նախարարի մամուլի քարտուղարի պարտականություններս

Դադարեցնում եմ նախարարի մամուլի քարտուղարի պարտականություններս Wed, 02 Sep 2026 10:18:52 +0400 Տեղեկացնում եմ, որ…

26 րոպե ago