«Հրապարակ». ՔՊ-ն մեկ տարում 846 մլն 608 հազար դրամ է ունեցել

«Հրապարակ». ՔՊ-ն մեկ տարում 846 մլն 608 հազար դրամ է ունեցել

Sat, 16 May 2026 08:20:37 +0400


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել կուսակցության հայտարարագիրը։ Կուսակցությունը հանրապետությունով մեկ 336 գրասենյակային տարածք է վարձակալել։ Հայտարարագրում նշված է, որ ՔՊ-ն «Սիվիկ նյուզ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետերն է։ Որպես եկամուտ՝ կուսակցությունը հայտարարագրել է 234 մլն 727 հազար 890 դրամ, որը ՔՊ-ի հաշվին է փոխանցել Ազգային ժողովը՝ որպես պետական ֆինանսավորում։ Սա այն գումարն է, որ պետությունից ստանում են ընտրություններում հաղթած կուսակցությունները։ 481 մլն 790 հազար 400 դրամ, այսինքն՝ 1 մլն 200 հազար դոլարից ավելի իշխող կուսակցությունը նվիրատվություն է ստացել տարբեր անձանցից։ Որքան էլ որ այս գումարը մուտքագրվել է կուսակցության բյուջե, այստեղ մեծ կոռուպցիոն ռիսկեր կան։ Որպես անդամավճար՝ ՔՊ անդամներից ստացել է ընդամենը 129 մլն 524 հազար 599 դրամ։ Այլ մուտքեր էլ կան․ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն, պարտվելով դատարանում, որպես դատական ծախսերի փոխհատուցում, վճարել է 120 հազար դրամ, «24 նյուզ» ՍՊԸ-ն՝ 446 հազար դրամ։ Այսպիսով, ՔՊ-ի ընդհանուր եկամուտները մեկ տարում կազմել են 846 մլն 608 հազար 889 դրամ։ Այդ գումարից հայտարարագիր ներկայացնելու պահին եղել է 127 մլն 898 հազար 665 դրամ։

Նշենք, որ «Կուսակցությունների մասին» օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, 3 տոկոսի շեմը հաղթահարած կուսակցություններին` ըստ ստացած ձայների, գումար է հատկացվում բյուջեից։ Ընդհանուր՝ 520 մլն 733 հազար դրամը բաշխվել է փուլային եղանակով՝ ըստ եռամսյակների։ ՔՊ-ին տրամադրվել է 268 մլն 309 հազար, «Հայաստան» դաշինքին՝ 163 մլն 221 հազար, ԲՀԿ-ին՝ 50 մլն 444 հազար դրամ։ Գումար է հատկացվել նաեւ «Հանրապետություն» կուսակցությանը՝ 38 մլն 758 հազար դրամ, թեեւ վերջինս ԱԺ-ում մանդատներ չուներ, բայց նախորդ ընտրությունների ժամանակ ստացել էր ձայների 3.04 տոկոսը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ուր են հասել Թեհրանն ու Վաշինգտոնը

Ուր են հասել Թեհրանն ու Վաշինգտոնը Fri, 02 Oct 2026 16:00:56 +0400 Միացյալ Նահանգներն ու…

11 րոպե ago

16 միլիոնանոց մեքենան վաճառելու եմ ու գործ անեմ․ Արթիկի քաղաքապետի թեկնածու

16 միլիոնանոց մեքենան վաճառելու եմ ու գործ անեմ․ Արթիկի քաղաքապետի թեկնածու Fri, 02 Oct 2026…

27 րոպե ago

Հանցագործին փոխանակել հայ գերիների հետ. ԱԱԾ առջև մեկնարկեց ՀՅԴ երիտասարդների ակցիան

Հանցագործին փոխանակել հայ գերիների հետ. ԱԱԾ առջև մեկնարկեց ՀՅԴ երիտասարդների ակցիան Fri, 02 Oct 2026…

33 րոպե ago

Շաքիի ղեկավարին՝ լաչակ կապիր ու սուս, մի կնկա թասիբ չունես

Շաքիի ղեկավարին՝ լաչակ կապիր ու սուս, մի կնկա թասիբ չունես Fri, 02 Oct 2026 15:15:56…

56 րոպե ago

Եվրոպական հանրությունը չի կարող պարզապես դիտորդ մնալ․ Նարեկ Կարապետյանը՝ ԵԽԽՎ-ում

Եվրոպական հանրությունը չի կարող պարզապես դիտորդ մնալ․ Նարեկ Կարապետյանը՝ ԵԽԽՎ-ում Fri, 02 Oct 2026 14:59:39…

1 ժամ ago

Իրականում ինչպես է զարգացել Շաքիի սարսափելի դեպքը․ նոր մանրամասներ

Իրականում ինչպես է զարգացել Շաքիի սարսափելի դեպքը․ նոր մանրամասներ Fri, 02 Oct 2026 14:50:51 +0400…

1 ժամ ago