«Հրապարակ». Ցավակցում եմ նրանց, ովքեր շարունակում են այս իշխանությունների կողմնակիցը մնալ

«Հրապարակ». Ցավակցում եմ նրանց, ովքեր շարունակում են այս իշխանությունների կողմնակիցը մնալ

Sat, 16 May 2026 12:45:55 +0400


Նիկոլ Փաշինյանն իր ամպլուայից դուրս չի գալիս, կամ, ինչպես ասում են, լավագույն ավանդույթները շարունակվում են: Հիմա էլ քաղաքական հակառակորդներին՝ Ռոբերտ Քոչարյանին ու Գագիկ Ծառուկյանին է իրավական պատասխանատվության ենթարկելու սպառնալիքներով վախեցնում: Շատերը դա միանգամից որակեցին որպես իրավապահ համակարգին ուղղված հրահանգավորում: Քարոզարշավն ակտիվ ընթանում է, ու միեւնույն ժամանակ Բաքվից հայ գերիներն են օգնության կանչ հնչեցնում՝ Ռուբեն Վարդանյանը, Դավիթ Բաբայանը:

ՀՀ առաջին ՄԻՊ, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը, անդրադառնալով այդ հայտարարություններին, մեզ հետ զրույցում ասաց, որ դա ցածր մակարդակի, գռեհիկ եւ, ընդհանրապես, ոչ պատշաճ կեցվածք է ոչ միայն վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի պարագայում, այլեւ՝ կիրթ եւ դաստիարակված ցանկացած մարդու: «Ես ուշադրություն եմ դարձնում, որ հիմա ավելի, քան երբեւիցե, չկա որեւէ սահման ոչ թե քաղաքական մշակույթի, այլ, ընդհանրապես, մարդկային հարաբերությունների մշակույթից ամբողջովին դուրս եւ շատ ցածր մակարդակ է: Գիտեք, դա միայն անձին չի վերաբերում, զբաղեցնելով այդ բարձր պաշտոնը՝ նա օրինակ է ծառայում երիտասարդներին եւ դրա համար ամենամեծ հարվածը հասարակությանը հասցնում է նա՝ ոչ միայն իր քաղաքականությամբ, այլեւ՝ իր կեցվածքով»,- ասաց Ալավերդյանը:

Հայ գերիների՝ Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի եւ Ռուբեն Վարդանյանի ուղերձների, ՄԻՊ Անահիտ Մանասյանին դիմելու վերաբերյալ հարցերին, նաեւ՝ արդյոք դա նշանակո՞ւմ է, որ այս իշխանությունները բացարձակապես չեն զբաղվում հայ գերիների հարցերով, ՀՀ առաջին ՄԻՊ-ն ասաց, որ այնքան լավ կլիներ, որ այս իշխանությունները բացարձակ չզբաղվեին գերիների հարցով: «Ներկա իշխանություններն ամենամեծ խոչընդոտն են Բաքվում անօրինական ձեւով պահվող այդ մարդկանց վերադարձի համար: Եթե որեւէ մի բան չի անում պետությունը, դեռ կարելի է դիմել այլ պետությունների, բայց արդեն բոլորը գիտեն, որ այս իշխանություններն ակնհայտորեն ոչ միայն ոչ մի բան չեն անում, որ այդ մարդիկ կարողանան դուրս գալ այդ վիճակից, այլեւ հակառակը՝ նրանք շահագրգռված են եղել ի սկզբանե: Ես միշտ ասել եմ՝ ես մեծ կասկած ունեմ, որ այդ մարդկանց այդտեղ հայտնվելու պարագաների եւ պատճառների մեջ կա եւ մասնակցությունը ներկա թիմի անդամների»,- ասաց Ալավերդյանը:

Իրավապաշտպանը շեշտեց, որ խնդիրը շատ ավելի վատ է ու խայտառակություն է, եւ ինքն իր ցավակցությունն է հայտնում բոլոր նրանց, ովքեր մինչեւ հիմա ինչ-որ պատճառ են գտնում այս իշխանությունների կողմնակիցը մնալու: «Դա ապշելու բան է, դա անբարոյականության ամենահստակ դրսեւորումն է»,- եզրափակեց Լարիսա Ալավերդյանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ամեն ինչ չափազանց ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ..․

Ամեն ինչ չափազանց ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ..․ Mon, 24 Aug 2026 23:15:47 +0400…

14 րոպե ago

390 նյութ Պապիկյանի մասին, Փաշինյանի մասին ավելի շատ, օրվա գլխավոր թեմաները

390 նյութ Պապիկյանի մասին, Փաշինյանի մասին ավելի շատ, օրվա գլխավոր թեմաները Mon, 24 Aug 2026…

16 րոպե ago

Անոմալ շոգի ֆոնին՝ ավելացել են ջրահեղձման դեպքերը

Անոմալ շոգի ֆոնին՝ ավելացել են ջրահեղձման դեպքերը Mon, 24 Aug 2026 23:00:00 +0400 Ֆրանսիայում վերջին…

29 րոպե ago

Այդ ի՞նչն է խինդ ու ուրախություն պատճառում Փաշինյանին․ այս մարդը սպառնալիք է ՀՀ-ի համար

Այդ ի՞նչն է խինդ ու ուրախություն պատճառում Փաշինյանին․ այս մարդը սպառնալիք է ՀՀ-ի համար Mon,…

31 րոպե ago

Ինչու են տիրանվեր քահանաներն աղոթում Արցախի համար

Ինչու են տիրանվեր քահանաներն աղոթում Արցախի համար Mon, 24 Aug 2026 22:45:33 +0400 Սամվել Դպիր…

44 րոպե ago

Ռազմական նոր համաձայնագրին միանալու հրավեր են ստացել

Ռազմական նոր համաձայնագրին միանալու հրավեր են ստացել Mon, 24 Aug 2026 22:30:11 +0400 Իրանը «Մեքքայի…

59 րոպե ago