Այս անբարոյական պահվածքը միմիայն նվազեցնում է Փաշինյանի վարկանիշը

Այս անբարոյական պահվածքը միմիայն նվազեցնում է Փաշինյանի վարկանիշը

Sat, 16 May 2026 20:15:34 +0400


«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Երվանդ Բոզոյանն է։

Նիկոլ Փաշինյանը երեկ՝ քարոզարշավի ժամանակ լեզվակռվի մեջ մտավ Գեղարքունիքի մարզում 15 ողջ-ողջ այրված զինծառայողներից մեկի մոր հետ։ Որդեկորույս մայրը պատասխան էր պահանջում Փաշինյանից, թե ինչո՞ւ այրվեցին տղաները։ Կնոջ պնդմամբ՝ զինվորներին դիտավորյալ այրել են։ Վարչապետ Փաշինյանն ու իր թիմակիցները փոխարենը որդի կորցրած մոր դրության մեջ մտնելու և նրան կարեկցելու, սկսեցին ծափահարել ու լեզվակռիվ տալ կնոջ հետ։ Նախընտրական այս փուլում նման միջադեպերը ի՞նչ ազդեցություն են թողնում քաղաքական պրոցեսների վրա։

– Ես կարծում եմ, որ նման իրադարձությունները, նման անբարոյական պահվածքը միմիայն նվազեցնում է Նիկոլ Փաշինյանի վարկանիշը։ Բոլոր նրանք, ովքեր չեն կողմոնորշվել մինչ այս պահը, թե որ ուժին տան իրենց քվեն, հաստատապես այս անբարոյական պահվածքը հաշվի առնելով իրենց քվեն չեն տալու Փաշինյանին։ Մետրոյում արցախցի կնոջ հետ տեղի ունեցածն էլ իր ազդեցությունը թողեց։ Մարդիկ շատ ուշադիր են նման միջադեպերի նկատմամբ։ Մինչև հունիսի 7-ը հանրության չկողմնորոշված հատվածը վերջնականապես հասկանալու է, թե Նիկոլ Փաշինյանն ինչ է իրենից ներկայացնում։ Մեր ժողովուրդը իմ համոզմամբ ճիշտ ընտրություն է կատարելու։

– Ընտրություններին մնացին հաշված օրեր։ Ընդհանուր առմամբ ի՞նչ գնահատական կտաք նախընտրական քարոզարշավին, ընդդիմադիր լիդերներին ուղղված Փաշինյանի սպառնալիքներին և այլն։

– Ոչ մի զարմանալի բան չկա, այս մարդը 2018 թվականից նույն բանն է կրկնում։ Նա իշխանության է եկել հայ ժողովրդին պառակտելու, սև ու սպիտակի բաժանելու համար։ Ութ տարի նա միայն այս հռետորաբանությամբ է խոսել ներքաղաքական օրակարգում, սակայն ատաքին աշխարհում, մեր պոտենցիալ հակառակորդներին միայն ու միայն քծնել է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Պապիկ-Տատիկ» նկարը, որը հանվել էր ցուցահանդեսից, բարձրացվեց Արարատի գագաթին

«Պապիկ-Տատիկ» նկարը, որը հանվել էր ցուցահանդեսից, բարձրացվեց Արարատի գագաթին Tue, 28 Jul 2026 13:45:42 +0400…

16 րոպե ago

Փաստաբանների պալատը՝ Երեմ Սարգսյանին քրեական վարույթին մասնակցելուց ազատելու և որպես վկա հարցաքննության հրավիրելու մասին

Փաստաբանների պալատը՝ Երեմ Սարգսյանին քրեական վարույթին մասնակցելուց ազատելու և որպես վկա հարցաքննության հրավիրելու մասին Tue,…

22 րոպե ago

ԱՄՆ-Ֆրանսիա հարաբերությունները լարված են․ սկանդալ՝ ՄԱԿ-ում

ԱՄՆ-Ֆրանսիա հարաբերությունները լարված են․ սկանդալ՝ ՄԱԿ-ում Tue, 28 Jul 2026 13:30:39 +0400 ԱՄՆ դիվանագետները ի…

31 րոպե ago

Ֆասթ Բանկն ընդլայնում է իր միջազգային նախագծերը․ կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյան

Ֆասթ Բանկն ընդլայնում է իր միջազգային նախագծերը․ կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյան Tue, 28…

43 րոպե ago

Ավետ Կոնջորյանին ծեծելու գործով 5 անձի մեղադրանք է առաջադրվել

Ավետ Կոնջորյանին ծեծելու գործով 5 անձի մեղադրանք է առաջադրվել Tue, 28 Jul 2026 13:15:34 +0400…

46 րոպե ago

Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի երկաթուղային հատվածի վերակառուցումը

Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի երկաթուղային հատվածի վերակառուցումը Tue, 28 Jul 2026 13:00:28 +0400 Թուրքիայում սկսել…

1 ժամ ago