Այս անգամ փոփոխությունները կենսական անհրաժեշտություն են պետության ապագայի համար. Սուրենյանց

Այս անգամ փոփոխությունները կենսական անհրաժեշտություն են պետության ապագայի համար. Սուրենյանց

Sat, 16 May 2026 20:30:23 +0400


«Փոփոխությունները անհրաժեշտ են։ Եվ այդ փոփոխություններն անխուսափելի են։ Ուշադրություն դարձրեք՝ մենք խոսում ենք ոչ թե պարզապես իշխանափոխության, այլ իրական, խորքային փոփոխությունների մասին»,-գրում է Դեմոկրատական այլընտրանք կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը։

Նա նշում է՝ իշխանափոխությունը կարող է լինել միջոց, երբեմն՝ նույնիսկ անհրաժեշտ միջոց, սակայն ինքնին այն դեռևս բավարար չէ՝ պետության և հասարակության կյանքում որակական շրջադարձ ապահովելու համար։

«2018 թվականի իրադարձությունները դրա ամենախոսուն ապացույցն են։ Այն ժամանակ հարյուր հազարավոր մարդիկ փողոց դուրս եկան՝ հավատալով արդարության, համերաշխության, արժանապատիվ կյանքի և անվտանգ ապագայի գաղափարին։ Սակայն տարիների ընթացքում ակնհայտ դարձավ, որ միայն իշխանության փոփոխությունը դեռ չի նշանակում պետական մտածողության, կառավարման մշակույթի և հասարակության նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն։

Ինչպես ութ տարի առաջ, այնպես էլ այսօր, հայ ժողովուրդը կրկին փոփոխությունների պահանջ ունի։ Այս անգամ այդ փոփոխությունները կենսական անհրաժեշտություն են պետության ապագայի համար։

Հայաստանին անհրաժեշտ է՝

երաշխավորված խաղաղություն՝ շարունակական զիջումների, մշտական սպառնալիքների և անորոշության փոխարեն,

հանրային համերաշխություն՝ հասարակությունը պառակտելու, թշնամանքի և ատելության մթնոլորտի փոխարեն,

սոցիալական արդարություն՝ ցուցադրական անհավասարության և արտոնյալների իշխանության փոխարեն,

ուժեղ և արդյունավետ պետություն՝ կառավարման քաոսի, անկազմակերպության և պարտությունների հոգեբանության փոխարեն,

արժանապատիվ կյանք՝ աղքատության, հուսահատության և արտագաղթի փոխարեն։

Մեր ժողովրդին այսօր անհրաժեշտ են ոչ թե կարգախոսներ, պատրանք կարճաժամկետ քարոզչական հնարքներ, այլ պատասխանատու կառավարում, ազգային համախմբում և ապագայի հստակ տեսլական։ Իրական փոփոխությունները սկսվում են երբ հասարակությունը հրաժարվում է հարմարվել պարտություններին, անարդարությանը և իշխանության կեղծ երկընտրանքի պարտադրած տրամաբանությանը։ Երբ քաղաքացին կրկին հավատում է, որ Հայաստանը կարող է լինել անվտանգ, արդար և բարգավաճ պետություն»,-գրում է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Լսե՞լ եք համակարգային կոռուպցիայի մասին

Լսե՞լ եք համակարգային կոռուպցիայի մասին Tue, 20 Oct 2026 17:05:59 +0400 ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության…

8 րոպե ago

Ֆրանսիայի օրինակը մտահոգել է Գերմանիային․ կոչով դիմել են իրենց քաղաքացիներին

Ֆրանսիայի օրինակը մտահոգել է Գերմանիային․ կոչով դիմել են իրենց քաղաքացիներին Tue, 20 Oct 2026 17:00:51…

13 րոպե ago

Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար

Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Tue, 20 Oct 2026 16:59:22 +0400…

15 րոպե ago

«Մանկական Եվրատեսիլ 2026»-ին ընդառաջ ներկայացվել են Naré-ի ելույթի առաջին լուսանկարները

«Մանկական Եվրատեսիլ 2026»-ին ընդառաջ ներկայացվել են Naré-ի ելույթի առաջին լուսանկարները Tue, 20 Oct 2026 16:53:21…

21 րոպե ago

«Հայբիզնես» (այժմ` «Ամիօ») բանկի կառավարիչը ոսկու փոխարեն ոսկեգույն կոնֆետներ էր գրավադրել

«Հայբիզնես» (այժմ` «Ամիօ») բանկի կառավարիչը ոսկու փոխարեն ոսկեգույն կոնֆետներ էր գրավադրել Tue, 20 Oct 2026…

29 րոպե ago

Խնդրում է, որ ներեն․․․

Խնդրում է, որ ներեն․․․ Tue, 20 Oct 2026 16:30:58 +0400 Համաշխարհային ֆուտբոլի պորտուգալացի աստղ, Պորտուգալիայի…

43 րոպե ago