Այս անգամ փոփոխությունները կենսական անհրաժեշտություն են պետության ապագայի համար. Սուրենյանց

Այս անգամ փոփոխությունները կենսական անհրաժեշտություն են պետության ապագայի համար. Սուրենյանց

Sat, 16 May 2026 20:30:23 +0400


«Փոփոխությունները անհրաժեշտ են։ Եվ այդ փոփոխություններն անխուսափելի են։ Ուշադրություն դարձրեք՝ մենք խոսում ենք ոչ թե պարզապես իշխանափոխության, այլ իրական, խորքային փոփոխությունների մասին»,-գրում է Դեմոկրատական այլընտրանք կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը։

Նա նշում է՝ իշխանափոխությունը կարող է լինել միջոց, երբեմն՝ նույնիսկ անհրաժեշտ միջոց, սակայն ինքնին այն դեռևս բավարար չէ՝ պետության և հասարակության կյանքում որակական շրջադարձ ապահովելու համար։

«2018 թվականի իրադարձությունները դրա ամենախոսուն ապացույցն են։ Այն ժամանակ հարյուր հազարավոր մարդիկ փողոց դուրս եկան՝ հավատալով արդարության, համերաշխության, արժանապատիվ կյանքի և անվտանգ ապագայի գաղափարին։ Սակայն տարիների ընթացքում ակնհայտ դարձավ, որ միայն իշխանության փոփոխությունը դեռ չի նշանակում պետական մտածողության, կառավարման մշակույթի և հասարակության նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն։

Ինչպես ութ տարի առաջ, այնպես էլ այսօր, հայ ժողովուրդը կրկին փոփոխությունների պահանջ ունի։ Այս անգամ այդ փոփոխությունները կենսական անհրաժեշտություն են պետության ապագայի համար։

Հայաստանին անհրաժեշտ է՝

երաշխավորված խաղաղություն՝ շարունակական զիջումների, մշտական սպառնալիքների և անորոշության փոխարեն,

հանրային համերաշխություն՝ հասարակությունը պառակտելու, թշնամանքի և ատելության մթնոլորտի փոխարեն,

սոցիալական արդարություն՝ ցուցադրական անհավասարության և արտոնյալների իշխանության փոխարեն,

ուժեղ և արդյունավետ պետություն՝ կառավարման քաոսի, անկազմակերպության և պարտությունների հոգեբանության փոխարեն,

արժանապատիվ կյանք՝ աղքատության, հուսահատության և արտագաղթի փոխարեն։

Մեր ժողովրդին այսօր անհրաժեշտ են ոչ թե կարգախոսներ, պատրանք կարճաժամկետ քարոզչական հնարքներ, այլ պատասխանատու կառավարում, ազգային համախմբում և ապագայի հստակ տեսլական։ Իրական փոփոխությունները սկսվում են երբ հասարակությունը հրաժարվում է հարմարվել պարտություններին, անարդարությանը և իշխանության կեղծ երկընտրանքի պարտադրած տրամաբանությանը։ Երբ քաղաքացին կրկին հավատում է, որ Հայաստանը կարող է լինել անվտանգ, արդար և բարգավաճ պետություն»,-գրում է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել

ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել Mon, 18 May 2026 12:00:22 +0400 Հակաօդային պաշտպանության միջոցները…

6 րոպե ago

Մանկավարժական համալսարանի պաշտոնատար անձինք կատարել են ավելի քան 5 մլն ՀՀ դրամի հափշտակություն․ ՀԿ

Մանկավարժական համալսարանի պաշտոնատար անձինք կատարել են ավելի քան 5 մլն ՀՀ դրամի հափշտակություն․ ՀԿ Mon,…

12 րոպե ago

Քննչական, մի քանի վարույթ էլ իշխանականների դեմ հարուցի

Քննչական, մի քանի վարույթ էլ իշխանականների դեմ հարուցի Mon, 18 May 2026 11:50:53 +0400 Քննչական…

16 րոպե ago

Փաշինյանն ու իր թիմը որոշել են նախընտրական գործընթացը վերածել անիմաստ, «ղժղժան» շոուների

Փաշինյանն ու իր թիմը որոշել են նախընտրական գործընթացը վերածել անիմաստ, «ղժղժան» շոուների Mon, 18 May…

22 րոպե ago

Փաշինյանը կրկին անցավ փողոցային բառապաշարի եւ սպառնալիքների

Փաշինյանը կրկին անցավ փողոցային բառապաշարի եւ սպառնալիքների Mon, 18 May 2026 11:44:29 +0400 Latest news…

22 րոպե ago

Արթիկում շան մարմինը թողել են խաչի առջև՝ պոչին կպցնելով «Ուժեղ Հայաստան»-ի պաստառը

Արթիկում շան մարմինը թողել են խաչի առջև՝ պոչին կպցնելով «Ուժեղ Հայաստան»-ի պաստառը Mon, 18 May…

29 րոպե ago