Երրորդ, չորրորդ երեխայի միանվագ նպաստը կրճատել են․ Արսեն Թորոսյանը մանիպուլացնո՞ւմ է

Երրորդ, չորրորդ երեխայի միանվագ նպաստը կրճատել են․ Արսեն Թորոսյանը մանիպուլացնո՞ւմ է

Sat, 16 May 2026 23:35:32 +0400


Մայիսի 15-ին՝ Ընտանիքի միջազգային օրվա առթիվ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը խոսելով ընտանիքների կարևորության մասին որպես կարևոր ձեռքբերում ներկայացրել էր այն փաստը, որ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից բարձրանալու է առաջին և երկրորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստի չափը՝ 300 հազար դրամից դառնալով 500 հազար դրամ։ Սակայն Թորոսյանը օրենքի՝ իրենց ձեռնտու մասն է միայն մեջբերել։ Չի նշել, որ երրորդ և չորրորդ երեխայի համար ծննդյան միանվագ նպաստը հիմնովին կրճատվել է: Նոր կարգավորմամբ ոչ միայն բարձրացում է նախատեսվում, այլ նաև միաժամանակ անհամեմատ նվազում է բազմազավակ ընտանիքներին տրամադրվող աջակցությունը` երեխայի ծննդյան կապակցությամբ։ Մասնավորապես, մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը ծնված երեխաների դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստը սահմանված էր հետևյալ չափերով՝
առաջին և երկրորդ երեխայի համար՝ 300 հազար դրամ,
երրորդ և չորրորդ երեխայի համար՝ 1 մլն դրամ,
հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար՝ 1,5 մլն դրամ։

Մինչդեռ 2026 թվականի սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված երեխաների դեպքում սահմանվում է նույն համահարթեցված մոտեցումը․ անկախ նրանից, թե որերորդ երեխան է ծնվել՝ միանվագ նպաստը կազմելու է 500 հազար դրամ։ Այսպիսով, եթե առաջին և երկրորդ երեխաների դեպքում պետության կողմից տրամադրվող աջակցությունն իսկապես ավելանում է (200 հազար դրամով), ապա բազմազավակ ընտանիքների համար նախատեսված գումարները կտրուկ նվազում են․ օրինակ՝ հինգերորդ երեխայի դեպքում գործող 1,5 մլն դրամի փոխարեն կտրամադրվի 1 մլն դրամով պակաս գումար՝ ընդամենը 500 հազար դրամ։

Թեմայի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով մենք դիմեցինք նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կիրակոսյանին՝ ճշտելու, արդյոք օրենքում տեղի է ունեցել նոր փոփոխություն, թե խոսքը դեռևս 2025 թվականի նոյեմբերի 20-ի կառավարության նիստում ընդունված որոշման մասին է, որով նախատեսվել էր անկախ ընտանիքում առկա երեխաների թվից նույն միանվագ գումարը սահմանել՝ 500 հազար դրամ։ Ի պատասխան՝ Կիրակոսյանը նշեց, որ նոր փոփոխություն տեղի չի ունեցել, և գործում է նույն որոշումը, որն արդեն ընդունվել էր կառավարության կողմից։ Ստացվում է՝ այս օրենքով զգալի կրճատվում է բազմազավակ ընտանիքներին տրվող աջակցությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ռուսական բանակը նոր հարվածներ է հասցրել Ուկրաինային․ ՊՆ-ի հայտարարությունը

Ռուսական բանակը նոր հարվածներ է հասցրել Ուկրաինային․ ՊՆ-ի հայտարարությունը Mon, 09 Nov 2026 10:38:29 +0400…

7 րոպե ago

Թրամփն ասել է, որ Իրանի վրա նոր հարվածները խիստ անհավանական են

Թրամփն ասել է, որ Իրանի վրա նոր հարվածները խիստ անհավանական են Mon, 09 Nov 2026…

15 րոպե ago

Թրամփը վերջին ընտրությունների արդյունքները ԱՄՆ-ի համար «հսկայական հետքայլ» է անվանել

Թրամփը վերջին ընտրությունների արդյունքները ԱՄՆ-ի համար «հսկայական հետքայլ» է անվանել Mon, 09 Nov 2026 10:30:20…

15 րոպե ago

Նիկոլական պրոպագանդային խնդրում եմ կողմնորոշվել

Նիկոլական պրոպագանդային խնդրում եմ կողմնորոշվել Mon, 09 Nov 2026 10:15:07 +0400 ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը…

30 րոպե ago

Իսրայելական քաղաքն Իրանի դեմ 65,3 մլն դոլարի հայց է ներկայացրել

Իսրայելական քաղաքն Իրանի դեմ 65,3 մլն դոլարի հայց է ներկայացրել Mon, 09 Nov 2026 10:00:17…

45 րոպե ago

Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»

Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը» Mon, 09 Nov 2026…

59 րոպե ago