Փաշինյանը Ալիևի թեկնածուն է, նրա համար մարդու ցավը արժեք չունի․ ադրբեջանագետ

Փաշինյանը Ալիևի թեկնածուն է, նրա համար մարդու ցավը արժեք չունի․ ադրբեջանագետ

Sun, 17 May 2026 15:15:44 +0400


Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրել է․

«Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է…

Խմած վիճակում մեքենա վարելու համար վարորդական իրավունքից զրկվածին նախընտրական շրջանում առանց որևէ քննության այդ իրավունքը վերադարձնելը խոսում է նրա մասին, որ Փաշինյանի համար հայ մարդու կյանքը արժեք չունի։ Նրա համար որևէ նշանակություն չունի, որ խմած քշելու հետևանքով կարող է վտանգվել մարդկանց կյանքը։

Ազատի զինվորական կացարանում հրդեհի զոհերից մեկի ծնողի վրա ագրեսիվ գոռալը փաստում է՝ Փաշինյանի համար մարդկային կյանքը, ցավը արժեք չունի, նա կարող է ուղղակի կանգնել ու գոռալ զինվորի ծնողի վրա՝ նախկինների դեմ իր պայքարի շրջանակներում։

Պաստառը պոկած անձին հոգեբուժարանում ինքնասպանության հասցնելը փաստում է՝ Փաշինյանի համար մարդկային կյանքը արժեք չունի։

Մեր հազարավոր զինվորների կռիվն արժեզրկողը, մեր հայրենիքի համար կռիվը բարոյազրկողը, որը կարող է այսքանից հետո կանգնել ու ասել, թե «այդ հողը ինչո՞վ էր մերը․․․», ցույց է տալիս, որ իր համար մարդկային կյանքը ոչ մի արժեք չունի։

Այս մարդը ոչ միայն Ալիևի թեկնածուն է, այլ իր ողջ էությամբ, բոլոր քայլերով ցույց է տալիս, որ մարդատյաց է, իր համար հայ մարդու կյանքը, ՀՀ քաղաքացու կյանքը ոչ մի արժեք չունի, միակ «արժեքավոր» երևույթը, որ նա ունի, դա իշխանությունը պահելն է ամենաբարոյազուրկ ու մարդատյաց մեթոդներով, քանի որ միայն դա կարող է հնարավորություն տալ նորից վերադառնալ Ալիևի երազանքների ցուցակի կատարմանը, այդ թվում՝ նոր տարածքներ հանձնելուն, որի մասին արդեն ակնհայտ խոսվում է քարոզարշավի շրջանակներում»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

#Ուղիղ․ Մարիա Կարապետյանի ճեպազրույցը

#Ուղիղ․ Մարիա Կարապետյանի ճեպազրույցը Mon, 05 Oct 2026 14:31:22 +0400 Latest news from Secure News…

19 րոպե ago

5000 ձերբակալվածներ, վիրավորներ, փակ դպրոցներ․ Ֆրանսիայում բողոքի ալիք է

5000 ձերբակալվածներ, վիրավորներ, փակ դպրոցներ․ Ֆրանսիայում բողոքի ալիք է Mon, 05 Oct 2026 14:30:59 +0400…

19 րոպե ago

Ադրբեջանցուն հանձնելո՞ւ են

Ադրբեջանցուն հանձնելո՞ւ են Mon, 05 Oct 2026 14:27:35 +0400 ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ…

23 րոպե ago

Առաջարկ երեք նախագահներին

Առաջարկ երեք նախագահներին Mon, 05 Oct 2026 14:22:03 +0400 «Սկզբունք» շարժման ստեղծմանը նվիրված մամուլի ասուլիսում…

28 րոպե ago

Արարատ Միրզոյանն ու Աբբաս Արաղչին առանձնազրույց են ունեցել

Արարատ Միրզոյանն ու Աբբաս Արաղչին առանձնազրույց են ունեցել Mon, 05 Oct 2026 14:17:31 +0400 Թեհրանում…

33 րոպե ago

Ուկրաինան ռուսների հետ երկարատև պատերազմի համար հատուկ ծրագիր ունի

Ուկրաինան ռուսների հետ երկարատև պատերազմի համար հատուկ ծրագիր ունի Mon, 05 Oct 2026 14:00:14 +0400…

50 րոպե ago