Էս ի՜նչ հուսահատ ու ստոր պայքար է մղում գործող իշխանությունը` վերարտադրվելու համար

Էս ի՜նչ հուսահատ ու ստոր պայքար է մղում գործող իշխանությունը` վերարտադրվելու համար

Sun, 17 May 2026 15:59:32 +0400


Էս ի՜նչ հուսահատ ու ստոր պայքար է մղում գործող իշխանությունը` վերարտադրվելու համար: Հասկացանք, որ Նիկոլ Փաշինյանին թվում է` եթե իշխանություն փոխվեց ինքն ապրելու շանս չունի (միանգամայն անհիմն), ես չեմ հասկանում էս Քննչականի, Հակակոռուպցիոնի նախագահ, քննիչ, գ,խավոր դատախազ, դատավորներ, ոստիկաններ…սրանք ինչի՞ են էսքան օրենք ու կարմիր գիծ խախտում:

Ստորաբար գլխավոր մրցակցին փակեց տանը, որ ինքը դռնեդուռ ընկնի` քվե մուրա, իսկ նա անգամ մարդկանց հետ շփվելու տարրական հնարավորությունից զրկված լինի: Տոտալ գաղտնալսում են ընդդիմության շտաբների հավաքարարից մինչև վերջին աշխատողը, իբրև թե խախտումներ են հայտնաբերում, գաղտնալսումները հրապարակում են` զրո հանցակազմ: Ընդդիմությունը մաքսիմալ պահում է օրենքը, իշխանությունը` մաքսիմալ խախտում:

Էնքան լկտիացել են հանահավաքին իրենց դրոշներով եկած, իրենց վերաբերմունքը վանկարկումներով հայտնող ընդդիմադիր մարդկանց բերման են ենթարկում, թե` «խոչընդոտել են հանրահավաքին»: Իրո՞ք: Այսինքն, Հայաստանում արդեն վանկարկում անելն ու դրոշ բռնելն էլ է արգելված:

Համատարած պատռում են ընդդիմադիրների պաստառները` ոչ ոք չի պատժվում, ՔՊ-ի պլակատը պատռած մարդուն ձերբակալում, տեղափոխում են հոգեբուժարան և այնքան հսկողություն չի լինում, որ մարդն ինքնասպան է լինում: ՆԳՆ-ն էլ մի լկտի հաղորդագրություն է տարածում, թե`ձերբակալվածը (խոստովանում են, որ ապօրինաբար ձերբակալել են մարդուն), «հոգեկան անհավասարակշիռ պահվածք» է դրսևորել:

Կարո՞ղ ենք իմանալ` դա ինչպես է արտահայտվել, կա՞ որևէ ապացույց: Ենթադրենք` մարդը վրդովված կամ հուզված է եղել, ոստիկանությունից հաճա՞խ են ձերբակալվածներին հոգեբուժարան տեղափոխում: Ո՞վ է շտապ օգնության այդ բժիշկը, որի ցուցումով տարել են հոգեբուժարան: Հոգեբուժարանում մարդուն զննե՞լ են, կա՞ արձամագրություն, ո՞վ է հսկել մարդուն, ինչքա՞ն ժամանակ է այնտեղ անտերությսն մատնված եղել, որ կարողացել է կյանքին վերջ տալ: Ո՞վ է պատասխան տալու սրա համար…

Արփինե Սարգսյան, Աննա Վարդապետյան, կին եք կոչվում: Մանկապղծության դեպքի շոկից դեռ ուշքի չենք եկել: Էս ի՞նչ եք անում, ամեն-ամեն ինչի ընդունա՞կ եք…հանուն ինչի՞: Նիկոլից հետո կյանք կա, էս երկրում ապրել կա, ո՞նց եք էսքան անեծքի տակ ընկնում, ո՞նց եք էսքան օրենք խախտում:

Բավական է Քրեական օրենսգիրքը ծառայեցնեք մի մարդու, մի ուժի: Բարոյականության, մարդ լինելու կանոններ կան…կրակի հետ եք խաղում, հանուն ինչի՞…

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ձեր ընտրությունը ընդդիմություն լինելու եւ ընդդիմություն աշխատելու միջեւ է

Ձեր ընտրությունը ընդդիմություն լինելու եւ ընդդիմություն աշխատելու միջեւ է Tue, 27 Oct 2026 19:45:53 +0400…

28 րոպե ago

Զելենսկին մեղադրել է Արևմուտքին Ռուսաստանին օգնելու մեջ

Զելենսկին մեղադրել է Արևմուտքին Ռուսաստանին օգնելու մեջ Tue, 27 Oct 2026 19:30:51 +0400 Ուկրաինայի դաշնակիցները…

43 րոպե ago

Կանադան կարող է չստանալ ԵՄ-ի ասոցացված անդամի կարգավիճակ

Կանադան կարող է չստանալ ԵՄ-ի ասոցացված անդամի կարգավիճակ Tue, 27 Oct 2026 19:23:13 +0400 ԵՄ…

51 րոպե ago

Հանրային անտարբերության թշվառությունը

Հանրային անտարբերության թշվառությունը Tue, 27 Oct 2026 19:15:15 +0400 «Օ, ինչքան կուզենայի հեռացնել ինձնից այս…

59 րոպե ago

Գևորգ Թադևոսյանն ըմբշամարտի աշխարհի առաջնությանը բրոնզե մեդալ է նվաճել

Գևորգ Թադևոսյանն ըմբշամարտի աշխարհի առաջնությանը բրոնզե մեդալ է նվաճել Tue, 27 Oct 2026 19:14:19 +0400…

60 րոպե ago

Կալանքը վախենալու չէ, բոլորս երիտասարդ ենք, պատրաստ ենք պայքարել մեր հայրենիքի համար. Կարապետյան

Կալանքը վախենալու չէ, բոլորս երիտասարդ ենք, պատրաստ ենք պայքարել մեր հայրենիքի համար. Կարապետյան Tue, 27…

1 ժամ ago