Արամ Ա Վեհափառը Վատիկանում է․ ինչ է սպասվում

Արամ Ա Վեհափառը Վատիկանում է․ ինչ է սպասվում

Sun, 17 May 2026 21:30:21 +0400


«Կիրակի, 17 Մայիս 2026-ի առաւօտեան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը պաշտօնական քառօրեայ այցելութեամբ ժամանեց Վատիկան։

Ժամանումէն անմիջապէս ետք, Նորին Սրբութիւնը հանդիպումներ ունեցաւ Վատիկանի պատասխանատուներուն հետ՝ յառաջիկայ օրերու ծրագիրներուն առնչուած։

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա. Վեհափառը Երկուշաբթի, 18 Մայիս 2026-ին, այցելութիւն պիտի տայ Լեւոն ԺԴ Սրբազան Պապին։ Այս մէկը պիտի ըլլայ Վեհափառ Հայրապետին առաջին պաշտօնական այցելութիւնը Լեւոն Պապին։ Լուրը կը հաղորդէ Սուրբ Աթոռի Մամլոյ գրասենեակը նշելով նաեւ թէ երկուշաբթի օրուայ Քահանայապետի եւ Վեհափառ Հայրապետի միջեւ կայացած առանձնական հանդիպման պիտի յաջորդէ աղօթքի պահ մը Առաքելական Պալատի Ուրբանոս Ը. մատրան մէջ։
«Նորին Սրբութիւն Արամ Ա. նաեւ պիտի այցելէ Քրիստոնեաներու Միութեան Խթանման Քահանայապետական Վերատսեչութիւնը եւ Հռոմէական Քուրիայի այլ գրասենեակներ։ Իսկ Մայիս 19-ին, Քահանայապետական Արեւելեան Հիմնարկին մէջ, Վեհափառ Հայրապետը հրապարակային դասախօսութիւն մը պիտի տայ Միջին Արեւելքի եկեղեցիներու մարտահրաւէրներուն մասին» նշուած է միշտ Սուրբ Աթոռի Մամլոյ գրասենեակին հրատարակած հաղորդագրութեան մէջ։

Թէեւ այս այցը կը հանդիսանայ Արամ Ա. Վեհափառի առաջին պաշտօնական այցը Լեւոն Պապին հարկ է նշել որ անոնք առիթը ունեցան իրար հանդիպելու Լեւոն ԺԴ.-ի Լիբանան կատարած առաքելական ճամբորդութեան ընթացքին։ Բացի վերոնշեալ հանդիպումներէն Վեհափառ Հայրապետը եւ անոր ընկերացող պատուիրակութեան անդամները հիւրը պիտի հանդիսանան նաեւ Լեւոնեան Ք. Հայ Վարժարանին, ի ներարկութեան Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ հայոց Կաթողիկոս Պատրիարք` Ամենապատիւ ե Գերերջանիկ Ռաֆայէլ Պետրոս ԻԱ.-ին։

Այս առիթով նշենք նաեւ` որ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը տարբեր առիթներով այցելած է Վատիկանը ու հանդիպումներ ունեցած է տարբեր Քահանայապետերու հետ, ինչպէս Սուրբ Յովհաննէս Պօղոս Բ.-ի հետ, 1997-ին, ստորագրելով համատեղ յայտարարութիւն մը, ապա 2000 թուականի Յոբելենական տարուան առիթով։ Ան այցելած ու հանդիպած է նաեւ երջանկայիշատակ Պենետիկտոս ԺԶ Պապին հետ 2008-ին նոյեմբերին, ապա Հայասէր Քահանայապետ Ֆրանչիսկոսին հետ, տարբեր առիթներով` 2014-ին, 2015-ին, 2018-ին, 2021-ին եւ 2024-ին։ Այցելութիւններ` որոնք կը հաստատեն երկու եկեղեցիներուն միջեւ սերտ ու բարեկամական կապերը եւ համամիութենական ուղիով անոնց ընթացքը»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ավտոբուսն ընկել է ձորը․ ողբերգական դեպք՝ Եթովպիայում

Ավտոբուսն ընկել է ձորը․ ողբերգական դեպք՝ Եթովպիայում Tue, 16 Jun 2026 00:30:52 +0400 Առնվազն քսանութ…

15 րոպե ago

ԿԸՀ-ն կոպտորեն միջամտել ու փոխել է հանրության որոշումը

ԿԸՀ-ն կոպտորեն միջամտել ու փոխել է հանրության որոշումը Mon, 15 Jun 2026 23:58:43 +0400 ԿԸՀ-ն…

47 րոպե ago

Մանրամասներ՝ Սևանում գտնվող խանութ-սրահի հետնամասում տեղի ունեցած ողբերգական վիճաբանությունից

Մանրամասներ՝ Սևանում գտնվող խանութ-սրահի հետնամասում տեղի ունեցած ողբերգական վիճաբանությունից Mon, 15 Jun 2026 23:45:05 +0400…

1 ժամ ago

Քննարկել են կնքվելիք գործարքի հեռանկարները

Քննարկել են կնքվելիք գործարքի հեռանկարները Mon, 15 Jun 2026 23:30:35 +0400 Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան…

1 ժամ ago

Փամբակ գետում որոնվող երեխաներն արցախից են

Փամբակ գետում որոնվող երեխաներն արցախից են Mon, 15 Jun 2026 23:26:21 +0400 Այսօր՝ հունիսի 15-ին,…

1 ժամ ago

Իրանի և ԱՄՆ-ի հնարավոր համաձայնագրի հիմքում դիվանագիտությունը չէ, այլ Իրանի ռազմական ուժը

Իրանի և ԱՄՆ-ի հնարավոր համաձայնագրի հիմքում դիվանագիտությունը չէ, այլ Իրանի ռազմական ուժը Mon, 15 Jun…

1 ժամ ago