Ու՞մ ես ընտրելու՝ Սուրբ Երրորդությանը

Ու՞մ ես ընտրելու՝ Սուրբ Երրորդությանը

Mon, 18 May 2026 15:15:20 +0400


Այս կիրակի Եկեղեցի էի գնացել։ Ժամերգությունից հետո հավատացյալների մեջ մի ծանոթ կնոջ հանդիպեցի։ Մի քիչ խոսեցինք, հետո, ինչպես միշտ, խոսակցությունը հասավ քաղաքականությանը։

-Ու՞մ ես ընտրելու, – հարցրի՝ մտածելով, որ հաստատ Սամվել Կարապետյանի անունը կտա․ վերջիվերջո մեծ բարերարը վաղուց Եկեղեցու համար հարված ստացած մարդու կերպար է։
Կինը ժպտաց։
-Սուր Երրորդությանը։
Մի պահ չհասկացա։
-Դա ի՞նչ նոր կուսակցություն է։
Նա երեք մատը բարձրացրեց։
-Երրորդ համարին։
Հետո շատ հանգիստ, բայց ներքին համոզվածությամբ սկսեց բացատրել, որ երեք թիվը պատահական չէ։ Ասում էր՝ Աստված հենց այդ թիվն է շնորհել Բարերարին։ Սուրբ Երրորդության խորհուրդ կա դրա մեջ, վերևից տրված նշան։
Եվ հանկարծ ավելացրեց․
-Եթե Փաշինյանը հասկանար, որ հավատացյալները երեքի մեջ Աստծո նշան են տեսնելու, ամեն ինչ կաներ այդ համարը վերցնելու համար։ Բայց իրեն ուրիշ թիվ է հասել։ Այն թվի մեջ վեց կա։ Դա արդեն զգուշացում է։

Ես չվիճեցի։ Որովհետև ուզենք թե չուզենք՝ մեր քաղաքականությունը վաղուց միայն ծրագրերի ու գաղափարների դաշտում չէ։ Այն աշխատում է նաև նշանների, պատկերների, ենթագիտակցության լեզվով։ Այդ լեզուն շատ լավ է հասկանում ու նրա հիմնադիրն է Փաշինյանը։ Նա տարիներ շարունակ քաղաքականությունը կառուցել է սիմվոլների վրա՝ քայլք, ուսապարկ, մուրճ, սև-սպիտակ բաժանում, «իրական Հայաստան», «թավիշ», «պողպատե մանդատ»։ Նույնիսկ թվերն ու գույները հաճախ դառնում են քաղաքական հաղորդագրություն։

Այդ պատճառով էլ այդ կնոջ խոսքերը ինձ տարօրինակ չթվացին։ Նա պարզապես քաղաքականությունը ընկալում էր այն նույն նշանային համակարգով, որով վաղուց աշխատում են իշխանությունները։ Այստեղ են ասում՝ ինչ գործիքով իշխանության ես գալիս, նույն գործիքով էլ հեռանալու ես։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սահմանադրական այն բացը, որ կար, թեկուզ և այս կազմով, լրացվեց․ կանգնելու ենք Եկեղեցու կողքին. Նարեկ Կարապետյան

Սահմանադրական այն բացը, որ կար, թեկուզ և այս կազմով, լրացվեց․ կանգնելու ենք Եկեղեցու կողքին. Նարեկ…

11 րոպե ago

Հայաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն օգոստոսի 3-ին

Հայաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն օգոստոսի 3-ին Sun, 02 Aug 2026 20:45:14 +0400…

23 րոպե ago

Ղրղզստանում հրդեհ է բռնկվել Պետական մաքսային ծառայության կենտրոնական ապարատի շենքում

Ղրղզստանում հրդեհ է բռնկվել Պետական մաքսային ծառայության կենտրոնական ապարատի շենքում Sun, 02 Aug 2026 20:31:11…

37 րոպե ago

Վերահսկվող ընդդիմության միջազգային օրինակները

Վերահսկվող ընդդիմության միջազգային օրինակները Sun, 02 Aug 2026 20:16:42 +0400 Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրել է․…

52 րոպե ago

Ընդդիմադիր պատգամավորները Մայր Աթոռում ստացան Վեհափառի օրհնությունը

Ընդդիմադիր պատգամավորները Մայր Աթոռում ստացան Վեհափառի օրհնությունը Sun, 02 Aug 2026 20:07:28 +0400 Ազգային ժողովի…

1 ժամ ago

Սերգեյ Կարմրյանը Բաքվում նվաճեց արծաթե մեդալ

Սերգեյ Կարմրյանը Բաքվում նվաճեց արծաթե մեդալ Sun, 02 Aug 2026 20:00:23 +0400 Սերգեյ Կարմրյանը Բաքվում…

1 ժամ ago