Ազգակործան պատուհասությունը՝ հեչ…

Ազգակործան պատուհասությունը՝ հեչ…

Mon, 18 May 2026 17:45:54 +0400


Նախընտրական քարոզարշավի բնույթը մեզ անընդհատ հիշեցնում է, թե ինչի մեջ ենք հայտնվել «մեծարգոների» (ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և այլն) կառավարման արդյունքում: Այն է՝ Արցախի կորուստը՝ հեչ, Սամվել Կարապետյանի կողմից թույլ տրված լեզվի սայթաքումը՝ մեջ:

44-օրյայի խայտառակ պարտությամբ պայմանավորված՝ թշնամու կողմից մեր հասցեագրված ստորացումները՝ հեչ, ընդդիմադիրների բանավոր խոսքում մեկ-մեկ հանդիպող սխալ կամ ոչ կոռեկտ ձևակերպումները՝ մեջ: Մի քանի հազար երիտասարդ կյանքերի կորուստը՝ հեչ, 2008-ի մարտի 1-ի 10 զոհերի հարցը՝ մեջ: Թշնամու կողմից հայաստանյան տարածքներ զավթելը՝ հեչ, նախկինների թալանի մեղադրանքները՝ մեջ: Հայոց եկեղեցու սրբազանների և ընդդիմադիր առաջնորդների նկատմամբ ստոր և կեղծ լուրեր տարածելը՝ հեչ, գոյություն չունեցող ռուսական հիբրիդային պատերազմը դատապարտելը՝ մեջ: Հայոց երկիրը «արևմտյան ադրբեջանի» վերածելու գործընթացը՝ հեչ, կեղծ հիմնավորումներով ընտրակաշառք տալու վերաբերյալ մեղադրանքները՝ մեջ: Ու բազմաթիվ այլ աննորմալ ու մերժելի երևույթները կամ ոչ ադեկվատ ղեկավարի ազգակործան պատուհասությունը՝ հեչ, Հայաստանը շողուլի բերելու՝ ընդդիմության փորձերը՝ մեջ: Ու այսպես էլ ապրում ենք անբնական այս հորձանոտում, ինչից կա ազատվելու միայն մեկ ուղի: Դա հունիսի 7-ին ընտրատեղամասի քվեախցիկում գործող իշխանությանը «ոչ» ասելն է:

Միաժամանակ, որքան առաջ է գնում նախընտրական քարոզարշավը, այնքան այն ավելի ու ավելի է կորցնում մարդկային դեմքը: Ու դրա պատճառը կամ նախաձեռնողը վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն է: Որովհետև հենց ինքն է, պաշտոնի բերումով, քարոզարշավին տալիս ցածր բնազդային ուղղվածություն: Որովհետև էն գլխից «Նիկոլ» և «մարդկային դեմք» հասկացությունները համատեղելի չեն, որպեսզի քարոզարշավը, նախ, ունենա մարդկային դեմք: Եվ երկրորդ, կորցնի այն: Ուղղակի, այն աստիճանաբար ավելի ու ավելի է դաժանանում: Ինչը բնական է, քանի որ վերջինս արդեն գիտակցում է, որ կորցնում է վերահսկողությունը ընտրական գործընթացի վրա: Գիտակցում է, որ 2026-ի ԱԺ ընտրությունը հեչ նման չէ հինգ տարի առաջվա գործընթացին: Որ նախկինում առկա՝ «ինչ ուզում է լինի, միայն թե պատերազմ չլինի» մտածողությունը տեղը զիջել է հենց իր կողմից պատերազմով, թե առանց դրա երկիրը թշնամուն հանձնելը գիտակցելուն: Ինչի դրսևորումը նրա դեմ շարքային քաղաքացիների բանավեճերն են կամ գոնե ՀՀ քարտեզի մակետից ու ՔՊ-ի բուկլետից հրաժարվելը: Ինչը հազվադեպ երևույթ էր 2021-ի մայիս-հունիսին: Ինչն աներևակայելի է իշխանության ղեկավարի՝ ժողովրդին «սիրելու» պարագայում:

Դա էլ ստիպում է նրան սաստկացնել խոսքի տոնայնությունը՝ վերածելով այն հայհոյանքի ու սպառնալիքների: Եվ կամ նույնիսկ բեմադրել իշխանության դեմ ուղղված դավադրություններ: Այսօրվա տեսանյութը, որի պատճառով ինքն իբրև թե հունից դուրս էր ընկել, վստահաբար դրանցից մեկն է: Ու եթե նախկին դրսևորումներում սլաքն ուղղված էր Ռուսաստանի դեմ, այս մեկը լրացվել է արցախյան «հետքով»: Իրականում, հասկանալի է, որ նման բան գոյություն ունենալ չէր կարող: Ենթադրում եմ նույնիսկ, որ տեսանյութը գեներացված է արհեստական բանականության կողմից: Այնպես չէ նաև, որ այս հարցում առաջնության դափնին իրեն է պատկանում: Եթե այլ «ուսուցիչ» չունենար, ՀՀ երրորդ նախագահի օրոք «բացահայտված մահափորձերը» բավական էին, որպեսզի փոխառեր այդ բնույթի ուսուցողական նյութը: Ավելին, վստահ եմ, որ «մտահոգված» եվրոպական առաջնորդները ևս կարձագանքեն դրան:

Եթե կարող էին անդրադառնալ ուկրաինացիների կողմից բեմադրված Բուչայի դաժանությանը, ինչու չպետք է մեկ-երկու մտահոգ ու քաջալերող խոսք չասեն հայաստանյանն «ժողբաստիոնի» ճակատագրի առումով:
Ինչևէ, թե՛ քարոզարշավի աննորմալությունից, թե՛ բեմադրված տեսարաններից և թե՛ ընդհանրապես անբնական մեր իրականությունից ազատվելու մեկ ճանապարհ կա միայն. հունիսի 7-ին ընտրատեղամասում քվեարկել հօգուտ ընդդիմության: Հօգուտ, առաջին հերթին, կա՛մ համար 3-ի, կա՛մ համար 7-ի և կա՛մ համար 17-ի: Եթե առաջին խմբի համարների առումով առումով խնդիրներ ունեք, ապա, որպեսզի չփոշիացնեք ձեր քվեն, քվեարկեք համար 6-ին կամ համար 19-ին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հարձակվել են ոստիկանների վրա․ կա 10 զոհ

Հարձակվել են ոստիկանների վրա․ կա 10 զոհ Thu, 12 Nov 2026 23:30:51 +0400 Պակիստանում հարձակվել…

6 րոպե ago

Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով

Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով Thu, 12 Nov 2026 23:22:59…

14 րոպե ago

Հայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղում

Հայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղում Thu, 12 Nov 2026 23:13:16 +0400 Նոյեմբերի…

24 րոպե ago

Բեյոնսեն թոփլես նկարահանվել է ամսագրի համար

Բեյոնսեն թոփլես նկարահանվել է ամսագրի համար Thu, 12 Nov 2026 23:09:02 +0400 45-ամյա երգչուհի Բեյոնսեն…

28 րոպե ago

2028 թ․ ԱՄՆ նախագահի պաշտոնի գլխավոր հավակնորդները․ հարցում

2028 թ․ ԱՄՆ նախագահի պաշտոնի գլխավոր հավակնորդները․ հարցում Thu, 12 Nov 2026 23:00:42 +0400 Հանրապետականներ…

36 րոպե ago

«Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ»․ Թրամփը նշել է, թե որ հարցի վրա է մտադիր կենտրոնանալ

«Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ»․ Թրամփը նշել է, թե որ հարցի վրա է մտադիր…

44 րոպե ago