Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել վճարահաշվարկային կազմակերպությունների դեմ

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել վճարահաշվարկային կազմակերպությունների դեմ

Mon, 18 May 2026 18:29:49 +0400


ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը 21.04.2026 թվականի թիվ 152-Ա որոշմամբ վարույթ է հարուցել «ԻԴՐԱՄ», «ԻԶԻ ՓԵՅ» և «ԹԵԼ-ՍԵԼ» վճարահաշվարկային կազմակերպությունների նկատմամբ՝ հնարավոր հակամրցակցային համաձայնության հատկանիշների առկայության կապակցությամբ։ Վարույթի հարուցման հիմք է հանդիսացել «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի կողմից Հանձնաժողով ներկայացված հաղորդումը։

Ավելի վաղ՝ 10.02.2026 թվականին, Հանձնաժողովի թիվ 12-Ա որոշմամբ, վճարահաշվարկային կազմակերպությունների հաղորդման հիման վրա, նույնաբնույթ հնարավոր խախտման կասկածով վարույթ էր հարուցվել նաև բջջային կապի երեք օպերատորների՝ «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի, «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի և «Յուքոմ» ՓԲԸ-ի նկատմամբ։

Ինչու՞մ է բանը:

Հակասության հիմքում միջնորդավճարների չափերի հարցն է։

Նախկին հրապարակումներից հայտնի է, որ բջջային օպերատորները վճարահաշվարկային կազմակերպություններից պահանջել էին վերանայել իրենց նկատմամբ կիրառվող միջնորդավճարների չափը՝ այն հիմքով, որ դրանք էապես ավելի բարձր են, քան, օրինակ, կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունները նկատմամբ կիրառվող միջնորդավճարները։ Ըստ օպերատորների՝ այդ միջնորդավճարները պետք է չտարբերվեն, քանի որ գործառույթները նույնն են։ Բջջային օպերատորները հիմնավորում են իրենց պահանջը նաև նրանով, որ բանկերի կողմից նույնպես կիրառվում են էապես ավելի ցածր միջորդավճարներ:

Բջջային օպերատորները պահանջել էին վերանայել իրենց նկատմամբ կիրառվող միջնորդավճարները, սակայն, նրանց պնդմամբ, հանդիպել էին վճարահաշվարկային վերոհիշյալ կազմակերպությունների միասնական և կոշտ մերժմանը։

Արդյունքում բջջային օպերատորները մեկը մյուսի հետևից լուծել էին նշված վճարահաշվարկային կազմակերպությունների հետ ունեցած պայմանագրերը՝ միաժամանակ բաժանորդներին առաջարկելով վճարումներ կատարելու հնարավարություններ ոչ միայն իրենց սպասարկման կետերի, վեբկայքերի և հավելվածների միջոցով, այլ նաև Հայփոստի և գրեթե բոլոր հայաստանյան բանկերի միջոցով: Որոշ ավելի փոքր վճարահաշվարկային կազմակերպությունների հետ պայմանագրերը պահպանվել էին՝ հավանաբար վերանայված միջնորդավճարներով:

Փաստորեն, վճարահաշվարկային կազմակերպությունները պնդում են, որ բջջային օպերատորների կողմից միջնորդավճարների վերանայման պահանջ ներկայացնելը և հետագայում պայմանագրերը լուծելը կարող էր հանդիսանալ համաձայնեցված վարքագծի դրսևորում։

Իր հերթին, «Վիվա Արմենիա»-ն հակառակ դիրքորոշումն է հայտնում՝ նշելով, որ հենց վճարահաշվարկային խոշոր կազմակերպությունների միասնական կոշտ դիրքորոշումն ու միջնորդավճարների վերանայման մերժումները կարող են հակամրցակցային համաձայնության հատկանիշներ պարունակել։

Առաջին հայացքից իրավիճակը կարող է հիշեցնել «ո՞րն էր առաջինը՝ հա՞վը, թե հավկի՞թը» հայտնի դիլեման։ Սակայն օրենքով նկարագրված հարցի գնահատման համար նախատեսում է հստակ չափանիշներ։

«Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ հակամրցակցային համաձայնություն կարող է համարվել մրցակից հանդիսացող տնտեսվարող սուբյեկտների միջև ցանկացած համաձայնություն, այդ թվում՝ բանավոր համաձայնություն, ուղղակի կամ անուղղակի համաձայնեցված գործողություն կամ վարքագիծ, եթե այն ուղղված է գների չհիմնավորված բարձրացմանը, իջեցմանը կամ պահպանմանը։

Հետևաբար, Հանձնաժողովը, ըստ էության, պետք է գնահատի ոչ միայն այն հանգամանքը, թե արդյո՞ք առկա է եղել համաձայնեցված վարքագիծ, այլ նաև այն, թե որքանո՞վ էին տնտեսագիտական առումով հիմնավորված միջնորդավճարների պահպանման կամ վերանայման վերաբերյալ համապատասխան երկու հակադարձ կողմերում գտնվող ընկերությունների պահանջները կամ գործողությունները։

Եթե Հանձնաժողովը հանգի եզրակացության, որ վճարահաշվարկային կազմակերպությունները բջջային օպերատորների նկատմամբ կիրառել են խտրական մոտեցում՝ համեմատած, օրինակ, կոմունալ ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ, ապա յուրաքանչյուր վճարահաշվարկային կազմակերպություն ստիպված կլինի ներկայացնել նման «տարբերակված» մոտեցում կիրառելու և այն պահպանելու ծանրակշիռ հիմնավորումներ։ Այս մասին գրում է aysor.am-ը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

500 տարվա մեջ առաջին անգամ՝ Ռազմածովային ուժերի հրամանատարին պաշտոնանկ են արել

500 տարվա մեջ առաջին անգամ՝ Ռազմածովային ուժերի հրամանատարին պաշտոնանկ են արել Sun, 04 Oct 2026…

13 րոպե ago

Շաքին ցույց տվեց, որ ՀՀ անվտանգության մակարդակը զրոյական է

Շաքին ցույց տվեց, որ ՀՀ անվտանգության մակարդակը զրոյական է Sun, 04 Oct 2026 17:45:13 +0400…

28 րոպե ago

Ադրբեջանում նորակառույց շենքի փլուզման հետևանքով զոհ կա

Ադրբեջանում նորակառույց շենքի փլուզման հետևանքով զոհ կա Sun, 04 Oct 2026 17:30:11 +0400 Ադրբեջանի Սուրախանի…

43 րոպե ago

Oդի ջերմաստիճանը կնվազի

Oդի ջերմաստիճանը կնվազի Sun, 04 Oct 2026 17:15:28 +0400 Հանրապետության տարածքում հոկտեմբերի 4-ին, 5-ի գիշերն…

58 րոպե ago

Սկանդալ թուրքական ֆուտբոլում․ բացահայտվել են գաղտնի նամակներ

Սկանդալ թուրքական ֆուտբոլում․ բացահայտվել են գաղտնի նամակներ Sun, 04 Oct 2026 17:00:51 +0400 Թուրքիայում մրցավարների…

1 ժամ ago

Մենք բարձր ենք գնահատում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մասնակցությունն ու ներդրումը․ «Ուժեղ Հայաստան»

Մենք բարձր ենք գնահատում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մասնակցությունն ու ներդրումը․ «Ուժեղ Հայաստան» Sun, 04 Oct…

1 ժամ ago