Թշնամական խոսույթ եւ սեքսիզմ

Թշնամական խոսույթ եւ սեքսիզմ

Mon, 18 May 2026 18:45:44 +0400


Այսօր Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Արաբկիրում ընթացող քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած դեպքը, երբ երկրի ղեկավարն իրեն թույլ տվեց փողոցային ու հոգեխանգարված խոսույթ, բառի ուղիղ իմաստով, հարձակվելով օտար կնոջ վրա, ում «մեղքը», թերևս, հասարակության մեծ մասի արդարացի վրդովմունքն ու վերաբերմունքն արտահայտելն էր, արժանի է ոչ միայն պախարակման, հանրային պարսավանքի, այլև՝ կոնկրետ իրավական գնահատականի։ Որովհետև խոսքը ոչ միայն կնատյացության դրսեւորման մասին է, այլ՝ հանցագործության, դատապարտելի արարքի, որի թիրախում մարդն է, այն էլ՝ հասարակության թույլ սեռի ներկայացուցիչ։

Նման ահազանգներ և կարծիքներ արդեն իսկ հնչել են, ինչը խոսում է, որ Փաշինյանի գործողություններն այլևս հասցեական արձագանք են ստանում ժողովրդի կողմից։ Միջադեպն ուշագրավ է դառնում, երբ պարզվեց, որ Փաշինյանի թիրախում հայտնված կինը 44-օրյա պատերազմի անհայտ կորածներից ռազմական բժիշկ, փոխգնդապետ Հրանտ Պապիկյանի քույրն է, ով 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է Հադրութի ուղղությամբ տեղակայված զորամիավորման բուժծառայության պետը։ Վարչապետն իրեն քննադատող կնոջն ասում է՝ «Շնորհակալ եղիր, որ մոտակա զուգարանում գլուխդ չեն զխկում»։ Պատկերացնո՞ւմ եք, ինչ է ասում, ում է ասում և ինչ տոնով է ասում։ Դժվար է պատկերացնել, որ խոսքն ընդհանրապես մարդու, մարդկային պարզ, առավելևս՝ առաքինի հատկություն ունեցող մարդու մասին է, էլ ուր մնաց՝ երկրի առաջնորդի։ Քաղաքականապես և բարոյականապես զխկվածը միայն կարող է նման մտքեր բստրել։ Ի դեպ, չենք մոռանում, թե շաբաթներ առաջ նույնպիսի կատաղությամբ ինչպես նույն Նիկոլը հարձակվեց մետրոյում անչափահաս որդու հետ երթևեկող, ազատամարտի լուսահոգի հերոսի դստեր վրա՝ հայտարարելով, թե «արցախցիներն են փախել Արցախից»։
Այս վարքագիծը ոչ միայն այս մարդու բռնապետական հակումներն է բացահայտում, այլ նաև նրա կնատյաց բնույթը՝ նա, որպես կանոն, թիրախավորում է այն կանանց, որոնք արժանապատիվ ու սկզբունքային դիրքորոշում ունեն։ Հոգեբանության մեջ այս վարքագիծը չունի մեկ, բացառիկ տերմին, բայց ամենից հաճախ նկարագրվում է թշնամական սեքսիզմի, կնատյացության և գերփոխհատուցման դրսևորումների հասկացություններով: Մասնագետները նույնականացնում են այս երևույթի մի քանի հիմնական պատճառներ և սահմանումներ.
1. Թշնամական սեքսիզմ. սա երկբևեռ սեքսիզմի շրջանակներում նկարագրված տեսություն է: Այն բնութագրվում է կանանց նկատմամբ բացահայտ թշնամանքով, գերիշխանությամբ և ագրեսիայով, հատկապես նրանց նկատմամբ, ովքեր խախտում են ավանդական գենդերային դերերը: Այս տեսակի մտածողություն ունեցող տղամարդիկ հաճախ կանանց համարում են անգործունակ կամ մանիպուլյատիվ և դա արտահայտում են հրապարակային վեճերի և արժեզրկման միջոցով:
2. Արական գերփոխհատուցում. ագրեսիան կամ անծանոթների հետ վիճաբանությունը հաճախ ծառայում է որպես սեփական արականությունը վերահաստատելու միջոց: Երբ տղամարդը սպառնալիք է զգում իր կարգավիճակից, իշխանությունից կամ վերահսկողությունից, նա կարող է փորձել ինքնահաստատվել կնոջ հաշվին: Հոգեբանները նշում են, որ նման վարքագիծը հաճախ սնուցվում է խոր թերարժեքության զգացումով և վախերով: Կնատյացությունը լայն տերմին է, որը վերաբերում է կանանց նկատմամբ ատելությանը, արհամարհանքին կամ արմատացած նախապաշարմունքներին: Հանրային միջավայրերում այն հաճախ դրսևորվում է բանավոր ագրեսիայի տեսքով, որը նախատեսված է «կնոջն իր տեղը դնելու» համար։
4. Վարքային գործոններ և շրջակա միջավայրի ազդեցություն․ Հուզական տեղաշարժ. կուտակված զայրույթի կամ հիասթափության փոխանցում առաջին հասանելի և թվացյալ «անվտանգ» օբյեկտին։ Մշակութային ամրապնդում. երբ տղամարդու միջավայրում գերիշխում են պատրիարխալ վերաբերմունքը, բանավոր հարձակումները կարող են խրախուսվել նրա շրջապատի կողմից՝ խմբային ինքնությունը պահպանելու համար։

Գիտականորեն ապացուցված է, որ առօրյա սեքսիզմի և փողոցային ոտնձգությունների նման դրսևորումները բացասաբար են անդրադառնում կանանց հոգեբանական բարեկեցության վրա՝ առաջացնելով սթրես և մեծացնելով անհանգստությունը։ Ակնհայտ է, որ օր առաջ պետք է ազատվել հենց նման հատկանիշներով օժտված Փաշինյանից և նրա իշխանությունից, ազատվել ազգակործան մեկից, ով բացի այն, որ իր հոգեխանգարմունքները «վաճառում» է առանց այն էլ մեծ սթրես ապրած եւ այդ սթրեսը չհաղթահարած ժողովրդի վրա, այլև օրեցօր ավելի հասկանալի է դառնում, որ նրա ու նրա իշխանաոհմակի գոյությունը ուղիղ սպառնալիք է մեր հասարակությանն ու պետությանը՝ անկախ հոգեբանական ախտորոշումից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ժողովուրդը, որը չի վստահում իր եկեղեցուն, կուրորեն հետևում է ավեր ու մահ բերողին․ Հասրաթյան

Ժողովուրդը, որը չի վստահում իր եկեղեցուն, կուրորեն հետևում է ավեր ու մահ բերողին․ Հասրաթյան Mon,…

21 րոպե ago

Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը խիստ քննադատության է ենթարկել

Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը խիստ քննադատության է ենթարկել Sun, 26 Jul 2026 23:23:23 +0400 Երուսաղեմի Հայոց…

10 ժամ ago

Հայերիս մտածողությունը ցավոք վերածվում է նյութականացված և կենցաղայնացված մտածողության, որտեղ ո'չ թե միտքը, այլ նյութն է առաջնային…

Հայերիս մտածողությունը ցավոք վերածվում է նյութականացված և կենցաղայնացված մտածողության, որտեղ ո'չ թե միտքը, այլ նյութն…

10 ժամ ago

Թուրքական F-16 կործանիչները կտեղակայվեն Էստոնիայում՝ Ռուսաստանի սահմանների մոտ

Թուրքական F-16 կործանիչները կտեղակայվեն Էստոնիայում՝ Ռուսաստանի սահմանների մոտ Sun, 26 Jul 2026 22:48:37 +0400 Թուրքական…

11 ժամ ago

Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո

Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո Sun, 26 Jul 2026 22:30:37 +0400…

11 ժամ ago

Հոգևոր մեծ տոն Արագածում

Հոգևոր մեծ տոն Արագածում Sun, 26 Jul 2026 22:15:58 +0400 Այսօր՝ հոգևոր մեծ ուրախությամբ և…

11 ժամ ago