Մտորումներ օրվա խորհրդով. անապատի տեսիլքը ծարավ չի հագեցնում

Մտորումներ օրվա խորհրդով. անապատի տեսիլքը ծարավ չի հագեցնում

Mon, 18 May 2026 19:15:29 +0400


Միշտ հպարտացել եմ վաթսունականների մեր սերնդի մտքի մարդկանցով, (մտավորական բառը կարծես մի փոքր արժեզրկվել է), որոնց հետագայում անվանեցին «Շեստիդեսյատնիկի»:

Սերունդն այդ ծնունդն էր Խորհրդային երկրում անհատի պաշտամունքի դատապարտման, ձնհալի, որը թթվածնի պես ազատ մտածողություն բերեց: Ռուսաստանում նրանք էին՝ պոետներ Եվգենի Եվտուշենկոն, Անդրեյ Վոզնeսենսկին, Բելլա Ախմադուլինան, Հայաստանում ՝ Պարույր Սևակը, Հրանտ Մաթևոսյանը, Մուշեղ Գալշոյանը, Պերճ Զեյթունցյանը, Զորայր Խալափյանը, Վիգեն Խեչումյանը, Վարդգես Պետրոսյանը, Վիկտոր Բալայանը և այլք: Սերունդ, որը պսակազերծեց տոտալիտարիզմը, գրաքննությունը և ազատ խոսքի մտածողություն բերեց:

Նրանք մշակութային արժեհամակարգում հեղաշրջում կատարեցին, ավելին` իրենց հետ տարան նաեւ մեզ՝ վաթսունականների ուսանողներիս…

Հետաքրքիրն այն էր, որ ազատության ամենապարարտ հողն այդ ժամանակ Խորհրդային Հայաստանն էր, որը` որպես ազատ մտքի տնկարան, իր կողմն էր ձգում մեծ երկրի մտավորականներին: Այդ տարիներից սկսած, մեր ազնիվ մղումն օգտագործելով, խաղալով ազգային արդար զգացմունքների վրա, վաթսունականների ազատությունն իրենց ձեռքը վերցրին տարբեր երկրների զարմանազան կառույցներ, և մեր իսկ միջոցով իրականացրին, իրենց բաղձալի երազանքը` Խորհրդային Միության փլուզումը ներսից:
Հիմա, երբ համեմատում ու բաղդատում եմ վաթսունականների մտավոր սերուցքի հոգևոր մղումներն ու ապագան վերակերտելու ցանկությունը, մտածում եմ` արդյո՞ք սա էր իրենց երազանքը: Միանգամից ասեմ, որ ո՛չ, սա չէր նրանց իդեալը…

Նրանց երազանքը չէր կարող լինել չինական մի մեծ գյուղի չափ ազգաբնակչություն ունեցող Հայաստանում 128 կուսակցության ստեղծումը, որոնցից 19-ը առերևույթ, իսկ մյուսներն «ընդհատակյա» քարոզարշավի քողի տակ, մեկը մյուսի վրա լուտանքներ են թափում: Բա՛, համաշխարհային ազգ ենք, Չինաստանի, կամ ԱՄՆ-ի նման հո՞ 1-2-ը պիտի չլինեն:
Ինձ թվում է նման պետություն` երկրորդը մոլորակի վրա, չկա: Եթե մի պահ, 60-ականների այդ մտավորակաները հրաշքով հարություն առնեին, հավանաբար կասեին` մի՞թե սրա համար ենք պայքարել: Այժմ մի այնպիսի իրականություն է, որ նրանց երազանքները վերջին երեք տասնամյակում փշուր-փշուր լինելուց հետո, բումերանգի պես այսօր մեզ է անդրադառնում…

Ավանդույթներով ապրող ժողովրդի համար խոսքի ազատությունը, կամ դեմոկրատիա ասածդ կերպարանափոխվել, դարձել է ագրեսիվ, լինել-չլինելու պես մի խնդիր: Մեր երկրի հակառակորդներին, այլևս, պետք չէ մեծ ջանքեր թափել, ամենագաղտնի ինֆորմացիան անգամ, մեզանից կորզելու համար…

Ինչո՞ւ… որովհետև ինքներս, արդեն դեմոկրատիայի սոուսի տակ` մամուլով, ռադիոյով, հեռուստատեսությամբ, (ՖԲ-ն էլ չեմ ասում) նրանց տալիս ենք ամեն բան:

Մեզ շրջապատող Միջին Արևելքի երկրների համատարած ավտոկրատիայի պայմաններում, մենք փուչ դեմոկրատիայի ջահակիր ենք դարձել:

Ժամանակին «Ազատություն, հավասարություն եղբայրություն» կարգախոսով մենք ջահակիր էինք նաև 1909 թվականին, սուլթան Համիդի տապալմանն օգնելով` երիտթուրքերի հեղափոխությանը: Հետոն տեսանք, թե ինչ ավարտ ունեցավ…
Պատմությունից դասեր չքաղելով, կուրորեն տրվեցինք նաև այն տեսությանը, որ դեմոկրատիան Արցախի միակ փրկությունն է, դա է թելադրում արժեհամակարգը: «Դեմոկրատիկ լինելով»` եվրոպաներում մեր ցավը կհասկանան: Հասկացան, բա ոնց…
Ամենն այս նման է անապատում մոլորված մարդկանց, որոնք ծարավից գամվել են ավազուտների տապին, աչքերը հառել են երկինքին, որտեղ չեղած օազիսի տեսիլքում անհամար ջուր են տեսնում… Ցավոք դա պատրանք է, իսկ պատրանքով ծարավ չի հագենում:

Ռոբերտ Մաթոսյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» գնահատական. Սուրենյանց

Ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» գնահատական. Սուրենյանց Sat, 25 Jul 2026 23:45:51 +0400 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի…

2 ժամ ago

Զրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն

Զրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն Sat, 25 Jul 2026 23:30:15…

2 ժամ ago

Հայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնում

Հայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնում Sat, 25 Jul 2026 23:15:25 +0400…

3 ժամ ago

Վրաստան-Հայաստան սահմանին հերթեր են. Դրսում էլ են անցակետեր տեղադրել

Վրաստան-Հայաստան սահմանին հերթեր են. Դրսում էլ են անցակետեր տեղադրել Sat, 25 Jul 2026 23:14:13 +0400…

3 ժամ ago

«Շնորհակալ եմ յուրաքանչյուր փորձության համար». Արմենչիկի կնոջ գրառումը

«Շնորհակալ եմ յուրաքանչյուր փորձության համար». Արմենչիկի կնոջ գրառումը Sat, 25 Jul 2026 23:00:08 +0400 Երգիչ…

3 ժամ ago

Մի ավելի վատ բան է եղել, որի վրա արժեր կենտրոնանալ

Մի ավելի վատ բան է եղել, որի վրա արժեր կենտրոնանալ Sat, 25 Jul 2026 22:48:44…

3 ժամ ago