Դիմում ենք Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու դիտորդներին. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը

Դիմում ենք Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու դիտորդներին. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը

Mon, 18 May 2026 22:39:29 +0400


Հունիսի 7-ի ընտրությունների նախընթաց ժամանակահատվածն ընթանում է ներքաղաքական մթնոլորտի անթույլատրելի լարվածությամբ և ակնհայտորեն դուրս է եկել քաղաքական պայքարի շրջանակներից։
Գործող վարչախմբին մերժող և աներկբա թափ առնող հանրային դրսևորումներին զուգահեռ՝ ռեժիմը փորձում է լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին, չեզոքացնել քաղաքացիների խոսքի ազատությունը, ճնշել ազատ կամարտահայտումը, երկրում խորացնել վախի մթնոլորտն ու ներազգային թշնամանքը։
Խորացող ավտորիտար ռեժիմի կողմից որդեգրված հակասահմանադրական և քրեորեն հետապնդելի վարքն ու գործիքակազմն անհնար են դարձնում ընտրությունների ազատությունն ու մրցակցայնությունը։
Վարչախումբը բացառապես մեկ նպատակ է հետապնդում՝ ընդդիմադիր ուժերի և այլախոհների նկատմամբ ուժի և վարչական ռեսուրսների անթույլատրելի կիրառմամբ հասնել վերարտադրության։
Այս նպատակին են ծառայում պատժիչ և հակասահմանադրական գործողությունները, որոնք ներառում են՝
• Քրեական հետապնդումներ և հալածանքներ, ինստիտուցիոնալ ռեպրեսիաներ։
• Ընտրովի արդարադատություն, վարչական ռեսուրսի բացահայտ չարաշահում։
• Դատական իշխանության ակնհայտ կախվածություն, ինչը թույլ չի տալիս, որպեսզի իշխանության հակասահմանադրական գործողություններն արժանանան իրավական գնահատականի։
• Վարչախմբի ղեկավարի կողմից դատախազությանը և իրավապահ համակարգին տրված բացահայտ ու հրապարակային պատժիչ հրահանգներ, այդ թվում՝ քաղաքական ընդդիմախոսներին բանտարկելու կամ պատժելու հանձնարարություններ։
/17․05․2026 թ․ հոգեբուժարանում կախվել է ՀՀ քաղաքացի, որին իրավապահ մարմինները մեկ օր առաջ մեկուսացրել էին Ն․ Փ․-ի քարոզչական պաստառը վնասելու մեղադրանքով/։
• Հանրության, առանձին քաղաքացիների և ընդդիմադիր առաջատար ուժերի առաջնորդների նկատմամբ հրապարակային ահաբեկում, հաշվեհարդարի սպառնալիքներ և կոչեր։
• Ոչ նորմատիվ բառապաշար, հասցեական թիրախավորում, ատելության խոսք, ներազգային պառակտվածության ու թշնամանքի մթնոլորտի խորացում, վախի և ահաբեկման մթնոլորտի ձևավորում։
• Մայիսի 18-ին, ուղիղ եթերում, Նիկոլ Փաշինյանը քաղաքական հիմնական երեք ընդդիմախոսների, ինչպես նաև սովորական քաղաքացիների հասցեին հնչեցնում է աննախադեպ սպառնալիքներ, որոնք ուղեկցվում են վրեժխնդրության կոչերով և ոչ նորմատիվ հայհոյախառն խոսքով։
Ցավոք, միջազգային կազմակերպությունների կրկնակի ստանդարտները, կանխակալ մոտեցումներն ու ոչ հասցեական վարքագիծը խորացնում են Հայաստանում անպատժելիության մթնոլորտը, վարկաբեկում միջազգային ինստիտուտները, սասանում ժողովրդավարության նկատմամբ հավատը՝ լրջագույնս կասկածի տակ դնելով հավաքական Արևմուտքի՝ Հայաստանում իրապես ժողովրդավարական սկզբունքներով իշխանության ձևավորման նկատմամբ շահագրգռվածությունը։
Դիմում ենք Հայաստանում հավատարմագրված դեսպանատներին և դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային կազմակերպություններին՝ ակնկալելով համարժեք վերաբերմունք և գնահատական։
Ակնկալում ենք անհետաձգելի հանդիպում՝ առավել հանգամանալից քննարկելու, ներկայացնելու և գնահատելու իշխանությունների կողմից որդեգրված հակասահմանադրական ընթացքը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Ի՞նչ է սա, եթե ոչ հիբրիդային պատերազմ

«Հրապարակ»․ Ի՞նչ է սա, եթե ոչ հիբրիդային պատերազմ Tue, 19 May 2026 10:45:05 +0400 Նիկոլ…

12 րոպե ago

Մեզ ուժեղ ղեկավար է պետք, նապաստակներ պետք չեն

Մեզ ուժեղ ղեկավար է պետք, նապաստակներ պետք չեն Tue, 19 May 2026 10:38:03 +0400 Latest…

19 րոպե ago

Ուկրաինան անցած գիշեր հուժկու գրոհներ է իրականացրել․ ի՞նչ է հայտնի

Ուկրաինան անցած գիշեր հուժկու գրոհներ է իրականացրել․ ի՞նչ է հայտնի Tue, 19 May 2026 10:30:20…

27 րոպե ago

Զինվորի ընտանիքը ստանալու է 40.000 դրամ ամսավճար

Զինվորի ընտանիքը ստանալու է 40.000 դրամ ամսավճար Tue, 19 May 2026 10:17:23 +0400 Նարեկ Կարապետյանի…

39 րոպե ago

«Հրապարակ»․ Փաշինյանի աջակիցը դատապարտվել է 4 տարի ազատազրկման․ սպասում է վերաքննիչի որոշմանը

«Հրապարակ»․ Փաշինյանի աջակիցը դատապարտվել է 4 տարի ազատազրկման․ սպասում է վերաքննիչի որոշմանը Tue, 19 May…

42 րոպե ago

Ոչինչ հավերժ չէ ու վաղը դուք էլ եք փաստաբանի կարիք ունենալու

Ոչինչ հավերժ չէ ու վաղը դուք էլ եք փաստաբանի կարիք ունենալու Tue, 19 May 2026…

49 րոպե ago