Իսկ մի ժամանակ իր համար պատիվ էր համարում Րաֆֆու կողքը կանգնելը, նրա ձեռքը բռնելը…

Իսկ մի ժամանակ իր համար պատիվ էր համարում Րաֆֆու կողքը կանգնելը, նրա ձեռքը բռնելը…

Mon, 18 May 2026 23:42:09 +0400


Շատ լավ է, որ այսքան բան տեսնելուց հետո մենք դեռ չենք կորցրել զարմանալու ունակությունը` առավոտից տեսնում-լսում- կարդում եմ մարդկանց ապշահար արձագանքները Նիկոլ Փաշինյանի պահվածքին:

Բայց հարցը ոչ մեր դաստիարակությունն ու բարեկիրթ զարմանքն է, ոչ երկրի ղեկին հայտնված անձի անդաստիարակությունն ու իր կատաղությունը զսպելու անընդունակությունը, ոչ մեր հուսահատ պայքարն է` նման մարդու ձեռքից երկրի ղեկը վերցնելու, ոչ էլ իր հիստերիկ մաքառումն` այդ ղեկը ատամներով պահելու: Հարցը անօրինականության, անբարոյականության հաղթարշավն է մեր բարոյապես քայքայվող երկրում, որը նորանոր բնագծեր է նվաճում:

Փորձենք հայհոյանքի ու խելագարության դրսևորումների մեջ չկորցնել մեր ադեկվատությունն ու իրավական գիտակցությունը և զատենք գժությունը` էական վտանգներից…

Եվ այսպես. մի անհայտ ծագման տեսանյութ (իր բառով ասած` մասկաներով ինչ որ մարդկանց), քաղաքացու կողմից մի հակադարձում, մի հարց ու դիտարկում այնպիսի վախ, զայրույթ ու ատելություն է առաջացրել այս մարդու մոտ, որ այլևս չի կարողանում զսպել իրեն` կորցնում է ինքնատիրապետումը, անհայտ թշնամիներ է տեսնում ամենուր, գոռում, ճչում, այլայլվում…Այնպես, որ մտածում ես` հիմա ինֆարկտ կխփի: Մինչդեռ ոչ այդ տեսանյութի հեղինակներն են հայտնաբերված, ոչ կարծիք հայտնող բժշկուհին կապ ունի «Ռոբ-Սերժ-Գագո-կալուգացի-Լևոն…» շրջանակների հետ, ոչ էլ առավել ևս նիկոլական համարվող հարց տված ու արդեն ձերբակալված արցախցին, կամ հայրենիքի մասին խոսող դեռատի աղջիկը…

Մարդ ինչքան զրո իրավագիտակցություն ունենա, որ ընտրություններից 15 օր առաջ, դեռ չընտրված, սպառնա «կզզցնել», նստացնել, ոչնչացնել մարդկանց, ում մեղքը միայն այն է, որ համարձակվել են օգտվել իրենց սահմանադրական իրավունքից և առաջադրվել խորհրդարանական ընտրություններում: Պետք է հարց տալ` իսկ ինչի՞ համար ես ուզում նստացնել-պատժել- հում հում ուտել էդ մարդկանց…

Եթե նրանք որևէ հանցանք գործած լինեին, վաղուց դա արած կլինեիր, 8 տարի փորձել ես` չի ստացվել, երազել ես` երազդ փորումդ է մնացել, ողջ իրավապահ համակարգը օգտագործել ես` ուղիղ հրահանգներ ես իջեցրել դատավոր-դատախազներին, անկախ դատավորներին հեռացրել ես, կամակատարներիդ նշանակել, օրենքներ ես փոխել…չի ստացվել…հաշտվիր այդ իրողության հետ և դադարեցրու մարդկանց խաբելը: «Ռոբն ու Սերժը» չեն նստելու: Չեմ խոսում այն մասին, որ վերջին ստորությունն է «ղարաբաղյան կլան» արտահայտության շահարկումը, երբ Արցախի երեք նախագահները Բաքվի բանտերում խոշտանգվում են:

Եվ ամենազավեշտալին. այնքան կորցրած լինի իրականության զգացումն ու հոգեխանգարմունքի մեջ ընկնի, որ կատաղության նոպայի մեջ հիշի նաև չառաջադրված Սերժ Սարգսյանին ու Րաֆֆի Հովհաննիսյանին, տևական ժամանակ որևէ բառ չասող Վազգեն Մանուկյանին: Ողջ կյանքում ընդդիմադիր գործունեությամբ ու փաստաբանությամբ զբաղված Զարուհի Փոստանջյանին ստահակ ու կաշառակեր անվանի` մարդու, ով ժամանակին պաշտպանել է իրեն, պայքարել է նախկին իշխանությունների դեմ և երբեք պետական պաշտոն չի զբաղեցրել…

Մարդը ջնջել է անցյալի բոլոր հիշողությունները, հրաժարվել բոլոր սկզբունքներից, կորցրել չափման միավոր ու չափի զգացում, թշնամի հռչակել իր ազգի կեսից ավելիին ու փորձում է մարդկանց և ողջ հանրությանը վիրավորելու, նվաստացնելու, սադրելու ճանապարհով մնալ իշխանության…

Իսկ մի ժամանակ իր համար պատիվ էր համարում Րաֆֆու կողքը կանգնելը, նրա ձեռքը բռնելը…

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ի՞նչ է տալիս դա իշխանությանը

Ի՞նչ է տալիս դա իշխանությանը Thu, 01 Oct 2026 20:45:11 +0400 Գիտեինք, որ Փաշինյան Նիկոլի…

7 րոպե ago

ԵՊՀ-ում 5 ամբիոնի վարիչ են փոխում

ԵՊՀ-ում 5 ամբիոնի վարիչ են փոխում Thu, 01 Oct 2026 20:15:41 +0400 Հովհաննես Հովհաննիսյանը ռեկտոր…

37 րոպե ago

Ադրբեջանը փնտրում է Հայաստան փախած իր զինծառայողին

Ադրբեջանը փնտրում է Հայաստան փախած իր զինծառայողին Thu, 01 Oct 2026 19:49:17 +0400 «Լաչինի ուղղությամբ…

1 ժամ ago

Զգուշացնո՛ւմ  եմ՝ ադրբեջանցուն չփորձե՛ք հանձնել Ադրբեջանին

Զգուշացնո՛ւմ  եմ՝ ադրբեջանցուն չփորձե՛ք հանձնել Ադրբեջանին Thu, 01 Oct 2026 19:43:57 +0400 Զգուշացնո՛ւմ եմ հայ…

1 ժամ ago

Շատ մեծ է հավանականությունը, որ ադրբեջանցուն պարզապես կվերադարձնեն Բաքու

Շատ մեծ է հավանականությունը, որ ադրբեջանցուն պարզապես կվերադարձնեն Բաքու Thu, 01 Oct 2026 19:41:48 +0400…

1 ժամ ago

Պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»

Պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան» Thu, 01 Oct 2026…

1 ժամ ago