Ի՞նչ է տալիս դա իշխանությանը

Ի՞նչ է տալիս դա իշխանությանը

Thu, 01 Oct 2026 20:45:11 +0400


Գիտեինք, որ Փաշինյան Նիկոլի վարչապետության ընթացքում կորցրել ենք բազմահազար երիտասարդ կյանքեր: Կորցրել ենք Արցախն ու հայաստանյան տարածքներ: Սակայն ստացել ենք անվտանգության սպառնալիքներ: Որ մեր կյանքը թանկացել է՝ անգամ կրկնակի: Բայց չգիտեինք, որ երևանցիներս վերջին ութ տարում առնվազն կրկնակի հարստացել ենք: Ինչի մասի իմացանք կառավարության նիստում վարչապետի պաշտոնը զբաղեցնողի ելույթից: Դա տեղի է ունեցել մեր տան կամ սեփականաշնորհված բնակարանի շուկայական արժեքի բարձրացման շնորհիվ: Այն գումարի տեսք կստանա՝ եթե մենք վաճառենք կամ բանկում գրավադրենք մեր տունը կամ բնակարանը՝ ինչ-որ գործ դնելու նպատակով:

Որպես ժամանակին տնտեսական ոլորտի լրագրող՝ «Հրապարակ»-ի ընթերցողներին խորհուրդ կտայի չհետևել Փաշինյանի խորհրդին: Որովհետև գործարար անհաջողության դեպքում դուք կզրկվեք ձեր կացարանից: Իսկ նորն այլևս գնել չեք կարողանա, քանի որ դրանք արդեն թանկացած կլինեն ավելի քան կրկնակի: Չեք կարողանալու նաև վարձով ապրել, քանի որ թանկացել և շարունակում են թանկանալ նաև վարձով բնակարանների գները: Ու կմնաք փողոցում, իսկ դիմացը ձմեռ է:

Որպես տեղեկանք. սկսնակ գործարարների (ստարտափների) հաջողության միջազգային միջին ցուցանիշը կազմում է ընդամենը մոտ 10%: Ցուցանիշը արձանագրվել է Harvard Business School-ի և Startup Genome-ի բազմամյա հետազոտությունների համաձայն։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր 10 սկսնակ բիզնեսից 9-ը (90%-ը) ձախողվում է գործունեության առաջին 5-10 տարիների ընթացքում։ Նույն օրինաչափությունն էլ առկա է Հայաստանում:
Ի դեպ, հիշենք, որ 2018-ի իշխանափոխությունից հետո մինչ այդ մեզ խոստացված ֆինանսական օգուտները վերածվեցին խնդիրների: Օրինակ՝ մայրաքաղաքի «կարմիր գծերի» պատմությունը. իբրև թե քաղաքի երթևեկությունը բեռնաթափելու նպատակով մտցված նորարությունն իր մեծությամբ դարձավ անմարդկային հարկատեսակ. վճարը թանկացավ նախկինում եղածից ավելի քան տասն անգամ: Իսկ երթևեկությունը, բնականաբար, չկարգավորվեց: Քանի որ նպատակը դա չէր, այլ մեքենա ունեցողներից, այսպես ասած, օրինական կարգով փող կորզելը: Ավելի քան երեք անգամ աճեց նաև անշարժ գույքի հարկը:

Բայց ամենանորարականը Երևանում աղբահանության վճարը բնակմակերեսի չափով հաշվարկելն էր: Առաջին հայացքից դա անտրամաբանական մեխանիզմ է. ի՞նչ կապ ունի աղբը կամ դրա ծավալը (որքան մեծ է ծավալը, այնքան մեծ են համայնքային իշխանության ծախսերը) բնակմակերեսի հետ: Բայց դա միայն առաջին հայացքից է անտրամաբանական: Իսկ եթե ենթադրենք, որ դա արվել է, որպեսզի «բեռնաթափեն» բնակմակերեսները, ապա ամեն ինչ կընկնի իր տեղը: Որպեսզի ստուգեմ այդ վարկածի ճշմարտացիությունը, ԱԲ-ն հարց ուղղեցի, թե որքան է Երևանում այն բնակարանների քանակը, որում ապրում են տարեց թոշակառուներ: Նկատի ունենալով, որ նրանց երեխաները վաղուց բնակություն են հաստատել Ռուսաստանում և այլ երկրներում:

ԱԲ-ն պատասխանեց, որ զուտ Երևանի առումով նման տվյալներ հրապարակված չէն: Բայց առկա են ընդհանուր հանրապետական տվյալներ, և երևանյանը ստանալու համար անհրաժեշտ է հատուկ ծրագրերով (SPSS, Stata) կատարել համապատասխան գործողություններ: Չնայած սոցհարցումների վերլուծությունների համար ժամանակին օգտագործել եմ SPSS-ը, սակայն մի հոդված գրելու համար դրա ո՛չ ժամանակն ունեի և ո՛չ էլ ցանկություն: Հետո ավելացրեց, որ սոցապը վարում է նպաստառուների, սոցիալական աջակցություն ստացողների կամ խնամքի կարիք ունեցող միայնակ տարեցների էլեկտրոնային շտեմարանները: Եվ առաջարկեց կազմել նախարարությանն ուղղված հարցման տեքստը: Բայց մերժում ստանալով (պատասխանին սպասելը երկար կտևեր)՝ ներկայացրեց հանրապետական մոտավոր տվյալները:

Ըստ այդմ, Հայաստանում կա շուրջ 750,000–800,000 տնային տնտեսություն։ Բոլոր տնային տնտեսությունների մոտ 30-32%-ը կազմված է ընդամենը 1 կամ 2 անձից: Այդ խմբի մեջ հատուկ կշիռ ունեն այն տնային տնտեսությունները, որոնցում ապրում են բացառապես 65 տարեկանից բարձր անձինք (միայնակ կամ ամուսնական զույգեր)։ Հանրապետության մասշտաբով դրանց թիվը գնահատվում է մոտ 75,000–80,000 տնային տնտեսություն։ Եվ եթե հանրապետական թիվը պարզապես բաժանենք 2-ի՝ կստանանք 35,000 – 40,000 բնակարան/տնային տնտեսություն: Բաժանում ենք երկուսի՝ հաշվի առնելով, որ չնայած Երևանը կազմում է բնակչության 1/3-րդ մասը, սակայն միայնակ տարեցներն ավելի շատ են հենց Երևանում: Ինչին, ի դեպ, ԱԲ-ն համաձայնվեց:

Իսկ հիմա, հարգելի՛ ընթերցողներ, պատկերացրեք, թե որքան գումար կներառվի անշարժ գույքի երկրորդային շուկայում, եթե այդ բնակարաններն աստիճանաբար վաճառվեն: Ու երկու-երեք սենյականոց բնակարաններից միայնակ տարեցները տեղափոխվեն մեկ սենյականոց բնակարաններ: Մարդկանց մոտ կմնա գումար, որով իրենք կարող են ապրել: Ու դրանով, բնական է, կընկնի ճնշումը սոցապ ծառայության վրա: Գումարած գործարքներից (վաճառքից ու եկամուտներից) պետությանը հասանելիք հարկերը: Ու հենց այդ պատճառով էլ գործող իշխանության կողմից գործարկվեց առաջին հայացքից անտրամաբանական թվացող մեխանիզմը: Ու վարչապետն էլ կառավարության նիստում խոսում է մադկանց կրկնակի հարստացումից՝ իրականում նկատի ունենալով ուրիշ բան: Այնպես որ, երբ ինչ-որ անհասկանալի երևույթ է գործարկվում իշխանության կողմից, պետք է փորձել պարզել, թե դա ինչ է տալիս իշխանությանը: Կամ, ավելի ճիշտ, ինչքան է տալիս իշխանությանը: Ու այդ դեպքում հասկանալի կլինի, որ երբեմն անտրամաբանական թվացող երևույթը հեչ էլ այդպիսին չէ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչու է Հակակոռուպցիոն կոմիտեն մտել 3 մարզ

Ինչու է Հակակոռուպցիոն կոմիտեն մտել 3 մարզ Sat, 24 Oct 2026 20:15:45 +0400 Այսօր Հակակոռուպցիոն…

19 րոպե ago

26-ամյա սպորտսմեն է զոհվել՝ հրաձգության հետեւանքով

26-ամյա սպորտսմեն է զոհվել՝ հրաձգության հետեւանքով Sat, 24 Oct 2026 20:00:50 +0400 Ֆրանսիայում, Փարիզի մերձակայքում…

34 րոպե ago

Դատարանը որոշեց, որ ոչ մի դատարան իրավունք չունի միջամտել Եկեղեցու ներքին խնդիրներին

Դատարանը որոշեց, որ ոչ մի դատարան իրավունք չունի միջամտել Եկեղեցու ներքին խնդիրներին Sat, 24 Oct…

50 րոպե ago

Ռազմավարական պաշարներից նավթի խմբաքանակ «կներարկվի» շուկա

Ռազմավարական պաշարներից նավթի խմբաքանակ «կներարկվի» շուկա Sat, 24 Oct 2026 19:30:21 +0400 Միացյալ Նահանգների Էներգետիկայի…

1 ժամ ago

Իմ սերնդի Սովետական Հայաստանը եւ Սովետմիությունը

Իմ սերնդի Սովետական Հայաստանը եւ Սովետմիությունը Sat, 24 Oct 2026 19:15:00 +0400 Այսօրվա երիտասարդների մի…

1 ժամ ago

Մի շարք ապրանքների մաքսատուրքերը նվազեցրել է

Մի շարք ապրանքների մաքսատուրքերը նվազեցրել է Sat, 24 Oct 2026 19:00:15 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ…

2 ժամ ago