Երկրի լուծարման պարագայում ի՞նչ անձնական շահ

Երկրի լուծարման պարագայում ի՞նչ անձնական շահ

Tue, 19 May 2026 10:00:26 +0400


Ժողովրդի մի մասը ընտրելու է նոր իշխանություն, ժողովրդի մի այլ մաս՝ Հայաստանի լուծարային հանձնաժողով։

Մինչև հունիսի 7 մեր հավաքական խնդիրը ճիշտ համամասնություն ստանալն է։

Սա ավելին է, քան նախընտրական խնդիրը. սա պատմական առաքելություն է։ Հետո լինելու է ուշ, ինչպես ուշ եղավ 2021-ի սխալ ընտրությունից հետո՝ Արցախի կորստով։

Մի´ հոգնեք, մի´ զլացեք, խոսե´ք, համոզե´ք, բացատրե´ք չկողմնորոշվածներին, չքվեարկողներին, «քաղաքականությամբ չզբաղվողներին»։

Աշխատել է պետք նաև «ՔՊ-ական բարբառով» խոսողների հետ։ Իհարկե, նրանց մեջ կա անհույս սուբկուլտուրա։ Բայց կան մարդիկ, ովքեր այնուհանդերձ ունեն խիղճ և մտածելու ունակություն։ Նրանց պետք է բացատրել, որ իրենց մոտիվացիան, իրենց շահը չեն իրականանալու ընդհանուր պարտության դեպքում։ Սուտ է, թե այս իշխանության վերարտադրման դեպքում դուք շարունակելու եք ձեր անձնական շահն առաջ տանել։ Չի լինելու։ Չի լինելու, որովհետև այս իշխանությունը սրընթաց սկսելու է Հայաստանի լուծարման՝ հանձն առած գործը։ Չի թաքցնում, որ տալու է, զիջելու է, ընդունելու է, ինչ ասեն անելու է։ Բա դո՞ւք ինչ եք անելու։ Ձեր գծած բոլոր անձնական ծրագրերը նույնպես ձախողվելու են ընդհանուրի հետ։ Արցախում նույնպես որոշ մարդիկ «անձնական շահ» էին առաջ տանում։ Ի՞նչ եղավ հետո։

Երեկվա նրա վարքագծից հետո ո՞նց կարող է իրեն հարգող մարդը քվեարկել նրա օգտին։ Բնականաբար, մի քանի հարյուր հազարը քվեարկելու է։ Սա է իրականությունը, բան չունեմ ասելու, բայց անձնապես մի´ եղեք դրա մեջ։ Պետական համակարգ, ի պաշտոնե լռողներ և այլք, նորմալ մարդիկ, մտածեք, թե ինչի´ն եք մասնակից լինում ձեր քվեարկությամբ։
Հունիսի 8-ին, երբ պարզ դառնա որ ձևավորվում է նոր սոլիդ իշխանություն, ՔՊ-ի օգտին քվեարկած մարդ չեք տեսնելու։ Չի լինելու մեկ մարդ, որ կասի «ես քվեարկել եմ նրա օգտին»։ Քվեարկածների 99 տոկոսը ընտրություններից հետո հանկարծ անհետանալու են։ Մարդիկ կեղծելու են իրենք իրենց։ Սա է, ցավոք, Հայաստանը։ Շատ ավելի ազնիվ կլինի ի սկզբանե չքվեարկել։

Վահե Հովհաննիսյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Զիջումների գործընթացը պետք է կասեցնել. Փաշինյանը պատրաստվում է միակողմանի զիջել ամեն ինչ

Զիջումների գործընթացը պետք է կասեցնել. Փաշինյանը պատրաստվում է միակողմանի զիջել ամեն ինչ Tue, 19 May…

3 րոպե ago

Սա քաղաքական սովորական տեխնոլոգիա չէ

Սա քաղաքական սովորական տեխնոլոգիա չէ Tue, 19 May 2026 13:40:01 +0400 «Հենակետ» ՀԿ-ի փորձագետ Շիրազ…

5 րոպե ago

12 տարի անց․ Գերմանիան և Թուրքիան վերականգնել են ռազմավարական երկխոսությունը

12 տարի անց․ Գերմանիան և Թուրքիան վերականգնել են ռազմավարական երկխոսությունը Tue, 19 May 2026 13:30:54…

14 րոպե ago

Ինչու ու ինչպես է հիշել Փոստանջյանին

Ինչու ու ինչպես է հիշել Փոստանջյանին Tue, 19 May 2026 13:30:25 +0400 ԼՀԿ առաջնորդ Էդմոն…

15 րոպե ago

«Հրապարակ». Փաշինյանի վերընտրվելն աղետալի կլինի համայն հայության համար

«Հրապարակ». Փաշինյանի վերընտրվելն աղետալի կլինի համայն հայության համար Tue, 19 May 2026 13:15:50 +0400 «Հրապարակի»…

29 րոպե ago

«Ինչ ես ուզում, արա, եքա կնիկ ես». ի՞նչ է կատարվել

«Ինչ ես ուզում, արա, եքա կնիկ ես». ի՞նչ է կատարվել Tue, 19 May 2026 13:03:42…

42 րոպե ago