12 տարի անց․ Գերմանիան և Թուրքիան վերականգնել են ռազմավարական երկխոսությունը

12 տարի անց․ Գերմանիան և Թուրքիան վերականգնել են ռազմավարական երկխոսությունը

Tue, 19 May 2026 13:30:54 +0400


Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բեռլինում հանդիպել է գերմանացի գործընկերոջ՝ Յոհան Վադեֆուլի հետ։ Կողմերը հայտարարել են, որ 12 տարվա դադարից հետո վերսկսվում է երկու երկրների ռազմավարական երկխոսության մեխանիզմը։

Ֆիդանը նշել է, որ Անկարան և Բեռլինը ցանկանում են խորացնել համագործակցությունը հատկապես տնտեսության, անվտանգության և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում։ Նրա խոսքով՝ Թուրքիան նպատակ ունի Գերմանիայի հետ առևտրաշրջանառությունը 52 միլիարդից հասցնել 60 միլիարդ դոլարի, հաղորդում է Ermenihaber-ը։

Կողմերը նաև քննարկել են նաև Եվրոպական միություն (ԵՄ) -Թուրքիա հարաբերությունները։ Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան ակնկալում է, որ եվրաինտեգրման գործընթացը չպետք է կախված լինի քաղաքական պատճառներից, իսկ Վադեֆուլը նշել է, որ Բեռլինը պատրաստ է աջակցել Անկարային, եթե վերջինս համապատասխանի անդամակցության համար անհրաժեշտ բոլոր չափանիշներին։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Մերձավոր Արևելքի զարգացումներին, Իրանի շուրջ լարվածությանը, ինչպես նաև Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակին: Այս համատեքստում էլ գերմանական կողմը կարևորել է Իրանի միջուկային ծրագրի սահմանափակումը, իսկ թուրքական կողմը կրկին աջակցություն է հայտնել Պաղեստինի խնդիր երկու պետության ստեղծմամբ լուծմանը։

Աղբյուրը հիշեցնում է նաև, որ Թուրքիան և Գերմանիան 2013-ին ստեղծել էին ռազմավարական երկխոսության մեխանիզմ՝ իրենց հարաբերությունները ինստիտուցիոնալացնելու և Թուրքիայի ԵՄ անդամակցության գործընթացին աջակցելու համար: Դրա շրջանակներում վերջին հանդիպումը տեղի էր ունեցել 2014-ինՍտամբուլում, որից հետո այն կասեցվել էր Անկարայի և Բեռլինի միջև քաղաքական լարվածության պատճառով։

2016-ի Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո ի հայտ եկած դիվանագիտական ​​զարգացումները, Սիրիայում Թուրքիայի գործողությունները և Միջերկրական ծովի արևելյան հատվածում լարվածության աճը շարունակ խաթարում էին երկու երկրների հարաբերությունները:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Էդ ակցիան 4-5 ամիս առաջ արդեն արել է` ավելի մասշտաբային

«Հրապարակ»․ Էդ ակցիան 4-5 ամիս առաջ արդեն արել է` ավելի մասշտաբային Wed, 04 Nov 2026…

9 րոպե ago

Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում

Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում Wed, 04 Nov 2026 09:32:33 +0400 Այսօր վաղ առավոտից Քննչական կոմիտեի…

22 րոպե ago

Միանշանակ պատրաստ եմ ճանաչել այդ արդյունքները․Թրամփի հնչեղ հայտարարությունը

Միանշանակ պատրաստ եմ ճանաչել այդ արդյունքները․Թրամփի հնչեղ հայտարարությունը Wed, 04 Nov 2026 09:30:38 +0400 ԱՄՆ…

24 րոպե ago

«Հրապարակ»․ Ադրբեջանի առաջ կքած ուժն իրավունք չունի Սահմանադրություն փոխելու

«Հրապարակ»․ Ադրբեջանի առաջ կքած ուժն իրավունք չունի Սահմանադրություն փոխելու Wed, 04 Nov 2026 09:15:29 +0400…

39 րոպե ago

Ազատվեք հիպնոսից

Ազատվեք հիպնոսից Wed, 04 Nov 2026 09:00:33 +0400 Շտապում է` շատ է շտապում իշխանությունը: Երեւի…

54 րոպե ago

«Հրապարակ»․ Ընդդիմությունն առաջարկում է ՔՊ-ին՝ ընդունել, որ Փաշինյանը հանցագործ է

«Հրապարակ»․ Ընդդիմությունն առաջարկում է ՔՊ-ին՝ ընդունել, որ Փաշինյանը հանցագործ է Wed, 04 Nov 2026 08:45:47…

1 ժամ ago