Չորեքշաբթի , 8 Հուլիսի 2026

12 տարի անց․ Գերմանիան և Թուրքիան վերականգնել են ռազմավարական երկխոսությունը

12 տարի անց․ Գերմանիան և Թուրքիան վերականգնել են ռազմավարական երկխոսությունը

Tue, 19 May 2026 13:30:54 +0400


Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բեռլինում հանդիպել է գերմանացի գործընկերոջ՝ Յոհան Վադեֆուլի հետ։ Կողմերը հայտարարել են, որ 12 տարվա դադարից հետո վերսկսվում է երկու երկրների ռազմավարական երկխոսության մեխանիզմը։

Ֆիդանը նշել է, որ Անկարան և Բեռլինը ցանկանում են խորացնել համագործակցությունը հատկապես տնտեսության, անվտանգության և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում։ Նրա խոսքով՝ Թուրքիան նպատակ ունի Գերմանիայի հետ առևտրաշրջանառությունը 52 միլիարդից հասցնել 60 միլիարդ դոլարի, հաղորդում է Ermenihaber-ը։

Կողմերը նաև քննարկել են նաև Եվրոպական միություն (ԵՄ) -Թուրքիա հարաբերությունները։ Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան ակնկալում է, որ եվրաինտեգրման գործընթացը չպետք է կախված լինի քաղաքական պատճառներից, իսկ Վադեֆուլը նշել է, որ Բեռլինը պատրաստ է աջակցել Անկարային, եթե վերջինս համապատասխանի անդամակցության համար անհրաժեշտ բոլոր չափանիշներին։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Մերձավոր Արևելքի զարգացումներին, Իրանի շուրջ լարվածությանը, ինչպես նաև Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակին: Այս համատեքստում էլ գերմանական կողմը կարևորել է Իրանի միջուկային ծրագրի սահմանափակումը, իսկ թուրքական կողմը կրկին աջակցություն է հայտնել Պաղեստինի խնդիր երկու պետության ստեղծմամբ լուծմանը։

Աղբյուրը հիշեցնում է նաև, որ Թուրքիան և Գերմանիան 2013-ին ստեղծել էին ռազմավարական երկխոսության մեխանիզմ՝ իրենց հարաբերությունները ինստիտուցիոնալացնելու և Թուրքիայի ԵՄ անդամակցության գործընթացին աջակցելու համար: Դրա շրջանակներում վերջին հանդիպումը տեղի էր ունեցել 2014-ինՍտամբուլում, որից հետո այն կասեցվել էր Անկարայի և Բեռլինի միջև քաղաքական լարվածության պատճառով։

2016-ի Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո ի հայտ եկած դիվանագիտական ​​զարգացումները, Սիրիայում Թուրքիայի գործողությունները և Միջերկրական ծովի արևելյան հատվածում լարվածության աճը շարունակ խաթարում էին երկու երկրների հարաբերությունները:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Աստված տա՝ մենք, Երևանն ու Բաքուն ձևավորենք մի ուժ․ Թուրքիայի խորհրդանի նախագահ

Աստված տա՝ մենք, Երևանն ու Բաքուն ձևավորենք մի ուժ․ Թուրքիայի խորհրդանի նախագահ Tue, 07 Jul …