Ուրբաթ , 23 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ»․ Խուդաթյանի ախորժակը բացվել է

Վաղարշապատում տեղի ունեցած ընտրություններից հետո ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, որը ղեկավարում էր նախընտրական շտաբը եւ նշանակված էր որպես թիվ մեկ պատասխանատու, ըստ որոշ լուրերի, պաշտոնի առաջխաղացման ակնկալիքներ ունի։

Նա իրեն մերձ շրջապատում խոսել է փոխվարչապետի պաշտոն զբաղեցնելու իր հավակնությունների մասին։ Սակայն ՔՊ-ում կարծում են, որ համապետական ընտրություններից առաջ Խուդաթյանին իր պաշտոնից հեռացնելը մեծագույն սխալ կլինի, քանի որ նա ի պաշտոնե ղեկավարում է ՏԻՄ-երը, մարզպետներին եւ գլխավոր «ձայն բերողն» է համարվում:
Պատահական չէ, որ համապետական ընտրությունների՝ արդեն իսկ ձեւավորված շտաբում Խուդաթյանին ՏԻՄ-երի պատասխանատու են նշանակել։ Խորհրդարանական ընտրությունները հորով-մորով անելուց հետո նոր Խուդաթյանը կարող է ստանալ իր վարձքը՝ նշանակվելով փոխվարչապետի պաշտոնում։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Զոհված զինվորականների մասունքներ են փոխանակել

Զոհված զինվորականների մասունքներ են փոխանակել Thu, 22 Oct 2026 23:30:22 +0400 Ռուսական եւ Ուկրաինական կողմերը …