Չորեքշաբթի , 28 Հոկտեմբերի 2026

Վրաստանի իշխանությունները կտրականապես դե՛մ են ռուսաֆոբիային

Վրաստանի իշխանությունները կտրականապես դե՛մ են ռուսաֆոբիային

Tue, 15 Sep 2026 15:00:10 +0400


Ռուսաֆոբիայի՝ սաղմնային փուլում կանխումը վրացական իշխանությունների գլխավոր նպատակն է, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Ռուսաֆոբիան, ինչպես քսենոֆոբիայի ցանկացած դրսևորում, բնական չէ վրացիների համար։ Պատմականորեն մենք հայտնի ենք մեր հյուրընկալությամբ և օտարերկրացիների նկատմամբ հանդուրժողական վերաբերմունքով», – նշել է նա։

Միևնույն ժամանակ, կառավարության ղեկավարը ընդգծել է պետության նկատմամբ վերաբերմունքը ժողովրդի և ազգի նկատմամբ վերաբերմունքից տարբերակելու անհրաժեշտությունը։

Նրա խոսքով, առաջինը հակառուսական տրամադրություններն են, իսկ երկրորդը՝ ռուսաֆոբիան։

Միևնույն ժամանակ, Կոբախիձեն հայտարարել է, որ Թբիլիսիի քաղաքականությունը Մոսկվայի նկատմամբ կմնա անփոփոխ՝ պրագմատիկ և սկզբունքային։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ՏԻՄ ընտրություննե՞ր, թե՞ տեղական ինքնակառավարվող մուտացիա

ՏԻՄ ընտրություննե՞ր, թե՞ տեղական ինքնակառավարվող մուտացիա Tue, 27 Oct 2026 18:15:17 +0400 Ըստ ձեզ՝ ինչի՞ …