Երեքշաբթի , 13 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ». Շոու` տիրադավների մասնակցությամբ

«Հրապարակ». Շոու` տիրադավների մասնակցությամբ

Tue, 13 Oct 2026 08:05:35 +0400


Իշխանական թիմը երանելի ժամանակներ չի ապրում, մի կողմից՝ Շաքիի դեպքն է ջախջախել սին խոստումները՝ Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու մասին, մյուս կողմից՝ բանակում զոհերի չդադարող վիճակագրությունն է արդեն անհանգստացնում հանրությանը, Ռուսաստանի եւ Արեւմուտքի դժգոհություններն են օրեցօր աճում եւ այլն։ Կան տեղեկություններ, որ վերեւներից հրահանգվել է խմբակցության հրձիգներին՝ օրակարգային դարձնել եկեղեցու եւ Վեհափառի ու հոգեւորականների թեման, ինչպես նաեւ՝ հնարավորինս արագ գործարկել այս հարցով ձեւավորված քննիչ հանձնաժողովը, որպեսզի օրակարգ դարձած հակաիշխանական թեմաներն իրենց տեղը զիջեն եկեղեցու թեմային, եւ հանրությունը սկսի դրանով զբաղվել։ Մեզ ասացին, որ հանձնաժողովականները սերտ շփումների մեջ են նաեւ տիրադավներից ոմանց հետ, ու հնարավոր է՝ նրանք կանչվեն հանձնաժողովի նիստերին։ Մայր Աթոռից, բնականաբար, ոչ ոք այդ հանձնաժողովի նիստերին չի ներկայանա։ Բայց տիրադավների մասնակցությամբ նիստերը կարող են լուրջ շոու դառնալ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի

«Հրապարակ»․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Tue, 13 Oct 2026 08:10:05 +0400 «Քաղպայմանագրի» հետ դաշինք …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով