Երեքշաբթի , 13 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ»․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի

«Հրապարակ»․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի

Tue, 13 Oct 2026 08:10:05 +0400


«Քաղպայմանագրի» հետ դաշինք կազմած Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն ընտրություններին ընդառաջ միայնակ է քարոզարշավ անում։ Նա ասել է, որ ՔՊ-ականների կարիքը չունի, ինքը միայնակ էլ հաղթանակ կտանի։ Առուշանյանի ինքնավստահությունն իր դեմ է հանել տեղի ՔՊ-ական հնաբնակներին։ Մեր աղբյուրներն ասում են, որ առանց այդ էլ նրանցից շատերը վստահ են եղել, որ Առուշը չի համաձայնի դաշինքով գնալ, եւ ՔՊ-ն կորոշի այլ թեկնածուով մասնակցել, հետեւաբար՝ իրենք էլ ինքնադրսեւորվելու հնարավորություն կունենան՝ դրանից բխող հետեւանքներով։ Սակայն երբեմնի ընդդիմադիրը խառնել է նրանց պլանները՝ համաձայնելով դաշինքին։ Մեր աղբյուրները չեն բացառում, որ ոմանք նաեւ Առուշանյանի դեմ աշխատեն, եւ, ասենք, նրա մրցակից «Ապրելու երկրի» թեկնածուն սպասվածից ավելի շատ ձայներ ստանա։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Շոու` տիրադավների մասնակցությամբ

«Հրապարակ». Շոու` տիրադավների մասնակցությամբ Tue, 13 Oct 2026 08:05:35 +0400 Իշխանական թիմը երանելի ժամանակներ չի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով