Երեքշաբթի , 19 Մայիսի 2026

Սա քաղաքական սովորական տեխնոլոգիա չէ

Սա քաղաքական սովորական տեխնոլոգիա չէ

Tue, 19 May 2026 13:40:01 +0400


«Հենակետ» ՀԿ-ի փորձագետ Շիրազ Խաչատրյանը քննադատությամբ է անդրադարձել ներքաղաքական վերջին զարգացումներին՝ մասնավորապես հասարակության մեջ տարածվող բաժանարար խոսույթին։

Նրա խոսքով՝ «հայաստանցի-ղարաբաղցի» բաժանարար և թշնամական դիսկուրսի վերադարձը ներքաղաքական օրակարգ խիստ վտանգավոր է և անպատասխանատու քայլ, որը, ըստ նրա, ուժեղացվում է գործող իշխանության և երկրի ղեկավարի կողմից։

Խաչատրյանը նշում է, որ եթե ոմանք կարծում են, թե նախընտրական լարված փուլում նման օրակարգի առաջ մղումը պարզապես ժամանակավոր քաղաքական տեխնոլոգիա է, ապա նրանք խորապես սխալվում են։ Նրա գնահատմամբ՝ հասարակության բևեռացումը, մարդկանց արհեստական խմբերի բաժանումը և ներքին թշնամանքի սերմանումը կարող են երկարաժամկետ և ծանր հետևանքներ ունենալ երկրի համար։

Նա նաև պնդում է, որ նման գործելաոճը կարող է բնորոշ լինել այնպիսի քաղաքական մոտեցման, որը հեռու է ազգային արժեքներից ու պետական մտածողությունից, և որի միակ նպատակը իշխանության պահպանումն է՝ անգամ պետականության վնասի հաշվին։

«Սեփական ժողովրդին պառակտող նման գործելաոճ կարող է որդեգրել միայն ազգային արժեքներից ու հայրենիքի գաղափարից լիովին օտարված, պետության ու պետականության տրամաբանությունից բացարձակապես ոչինչ չհասկացող և ամենուր միայն ավերածություններ սփռող քոչվոր ցեղի հոգեբանություն ունեցողը, որի միակ նպատակը սեփական իշխանությունը պահելն է՝ պետականության փլատակների գնով»,- նշել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Իշխանության դեմ պայքարելը քաղաքականություն չէ՝ պետության գոյության հարց է․ Դավիթ Ամալյան

«Հրապարակ». Իշխանության դեմ պայքարելը քաղաքականություն չէ՝ պետության գոյության հարց է․ Դավիթ Ամալյան Tue, 19 May …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով