Չորեքշաբթի , 11 Նոյեմբերի 2026

«Հայաստան» խմբակցությունը Արսեն Գևորգյանի մահվան համար պատասխանատու է համարում իշխանություններին

«Հայաստան» խմբակցությունը Արսեն Գևորգյանի մահվան համար պատասխանատու է համարում իշխանություններին

Tue, 10 Nov 2026 21:50:57 +0400


ՀՀ ԱԺ «ՀԱՅԱՍՏԱՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանում կալանքը վաղուց վերածվել է իշխանության քաղաքական հակառակորդներին լռեցնելու, մեկուսացնելու և պատժելու գործիքի։ Այսօր արդեն այդ քաղաքականության հետևանքները հանգեցնում են անդառնալի մարդկային ողբերգությունների։

Այսօր վաղ առավոտյան հասարակությունը ցնցվեց հերթական ողբերգական լուրից․ քրեակատարողական հիմնարկում մահացել է 46-ամյա Արսեն Գևորգյանը։

Ականատես ենք հերթական մարդկային ողբերգությանը, որը տեղի է ունենում իրեն ժողովրդավար հռչակած, սակայն ընդդիմախոսների նկատմամբ համատարած ռեպրեսիաներ իրականացնող իշխանության օրոք։

Արսեն Գևորգյանի մահը ևս մեկ անգամ ի ցույց է դնում քաղաքական հետապնդումների մարդկային ծանր հետևանքները և դրանց համար պատասխանատվության անհրաժեշտությունը։

Անազատության մեջ շարունակում են մնալ ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդներ, այլախոհներ։

Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը, որոնց գործողությունները դառնում են առավել սանձարձակ, երբ բացակայում է միջազգային հանրության հակազդեցությունը։

Ցավակցում ենք Արսեն Գևորգյանի ընտանիքին, հարազատներին և «Ուժեղ Հայաստանի» մեր գործընկերներին՝ այս ողբերգության կապակցությամբ։

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն»:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն կազմակերպությունը կարձագանքի

ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն կազմակերպությունը կարձագանքի Wed, 11 Nov 2026 17:30:22 +0400 Հայաստանը չի մասնակցում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով