Կիրակի , 11 Հոկտեմբերի 2026

Մոլագարի ձեռքից ազատվածը դատի է տվել իր մասին գիրք գրողին

Մոլագարի ձեռքից ազատվածը դատի է տվել իր մասին գիրք գրողին

Sun, 20 Sep 2026 10:30:18 +0400


Բիտցեւսկի մոլագարի ձեռքից ազատված եւ ողջ մնացած Ալեքսանդր Պիչուշկինան դատի է տվել հանցագործի մասին գիրք գրած հեղինակին։ Նա մտավախություն ունի, որ գրքում տեղ գտած նկարագրություններով մոլագարի կողմնակիցները կարող են գտնել իրեն։ Այս մասին հայտնում է Mash տելեգրամային ալիքը։

«Տուժած Պոլիկարպովը պահանջում է հանել գիրքը վաճառքից, կամ սրբագրել։ Նրա անունն ու ազգանունը գրքի տեքստում չկան իհարկե։ Սակայն հեղինակը նկարագրում է մոլագարի հարեւանին, ով կարողացել է ազատվել մոլագարի ձեռքից եւ ողջ մնալ։ Քրեական հոգեբանի եւ գրող Ելիզավետա Բուտեի դեմ հայցը ներկայացվել է Սավելովսկի դատարան»,- ասված է հրապարակման մեջ։ Հարձակման հետեւանքով Պոլիկարպովը հաշմանդամ է դարձրել եւ կորցրել հիշողությունը։

Այս հանգամանքները նախկիում եղել են գործի առնչությամբ մամուլում տեղ գտած հրապարակումներում եւ գործի պաշտոնական փաստաթղթերում։ Նշենք, որ Բիտցեւսկյան մոլագարը ցմահ ազատազրկման է դատապարտվել եւ գտնվում է բանտում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երկաթուղու մասին Փաշինյանի հայտարարությունները սադրիչ են

Երկաթուղու մասին Փաշինյանի հայտարարությունները սադրիչ են Sat, 10 Oct 2026 10:20:29 +0400 Ռուս քաղաքագետ Ալեքսեյ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով