Շաբաթ , 3 Հոկտեմբերի 2026

Վայր իջիր երկիր

Վայր իջիր երկիր

Fri, 11 Sep 2026 09:00:28 +0400


Նիկոլ Փաշինյանը մեկնեց Փարիզ` իր յուրաքանչյուր քայլը նկարահանելով: Նախ ինքնաթիռում փիառվեց, թե` տեսեք, էկոնոմ դասով եմ մեկնում, ապա Ելիսեյան դաշտերում պտույտ արեց, հետո Ֆրանսիայի նախագահի նստավայրին մոտենալիս թինեյջերի նման շշուկով իր հիացմունքը փոխանցեց, թե` գնում եմ Մակրոնի հետ հանդիպման:

Պաշտոնական հաղորդագրությունների ու լուսանկարների պակաս էլ չկար: Իսկ հաջորդ օրը մասնակցեց Միջազգային տիեզերական գագաթնաժողովին եւ որպես տիեզերական մեծ հաջողությունների հասած երկրի ղեկավար՝ ելույթ ունեցավ պանելային քննարկման ժամանակ, հայտարարելով. «Հայաստանը թեւակոխել է իր ազգային տիեզերական կարողությունների զարգացման նոր փուլ»։ Եվ հպարտացավ` Հայաստանն արդեն երկու արբանյակ արձակել է, եւս երեքը պատրաստվում է արձակել։ Իմ գործընկեր Հակոբ Բադալյանը լավ դիտարկում է արել, ուզում եմ մեջբերել. «Սա ասում է մարդը, որը մի երկու շաբաթ առաջ բլոգերներին ասում էր, որ ութ տարի է՝ չեն կարողանում նորմալ ջեռուցել կառավարական առանձնատունը»։ Իսկ քաղաքագետ Ստեփան Դանիելյանը նկատում է. «Նա կարող է տիեզերական ժողովների գնալ, կարող է ատաղձագործության մասին համաժողովների գնալ, թեման նրա համար կարեւոր չէ»: Կարեւորն այն է, որ հայ հասարակությանը ցույց տա, որ եվրոպական առաջնորդների հետ է շփվում եւ հատկապես` Մոսկվա մեկնելուց առաջ այցելի Եվրոպա, ստանա որոշակի խորհրդատվություն ու Պուտինին ցուցադրի, որ ինքն այլընտրանք ունի, եւ մեզ Եվրոպայում գրկաբաց սպասում են: Միջազգային շփումները, անշուշտ, շատ լավ բան են, եթե դրանցից քո երկիրը շահում է: Եթե դա հմուտ ներքին ու արտաքին քաղաքականության տրամաբանական շարունակությունն է, այլ ոչ թե ֆիկցիա, թատրոն, շոու, որով փորձում ես կոծկել այդ քաղաքականության սնանկությունը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է

ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է Sat, 26 Sep 2026 16:30:46 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով